Մադրիդի պատմության թանգարան
Մադրիդի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | պատմության թանգարան և թանգարան |
Երկիր | Իսպանիա |
Տեղագրություն | Մադրիդ[1] |
Վայր | calle de Fuencarral? |
Ղեկավարության նստավայր | Real Hospicio de San Fernando (1668 -1922), Մադրիդ, Իսպանիա |
Հասցե | Calle de Fuencarral, 78, 28004 Madridcalle de Fuencarral? (78) |
Հիմնադրվել է | 1929 |
Կայք | munimadrid.es/museomunicipal/ |
Մադրիդի պատմության թանգարան (իսպ.՝ Museo de Historia de Madrid), պատմության թանգարան, որը գտնվում է Կալե դե Ֆուենկարալում` Մադրիդի կենտրոնում. այն ժամանակագրում է քաղաքի պատմությունը[2]։ Թանգարանը բացվել է 1929 թվականին որպես քաղաքային թանգարան և 2007 թվականին վերանվանվել է Մադրիդի պատմության թանգարան[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենքը նախկինում եղել է Սուրբ Ֆերնանդես արքայական հոսփիսը, որը կառուցվել է 1673 թվականին։ Կառույցը նախագծվել է իսպանացի ճարտարապետ Պեդրո դե Ռիբերայի կողմից։
Թանգարանը բացվել է 1929 թվականին որպես քաղաքային թանգարան։ Այն փակվել է 1955 թվականին՝ վերակառուցման համար և հանրության համար չի վերաբացվել մինչև 1978 թվականը[4]։ 2007 թվականին այն վերանվանվել է որպես Մադրիդի պատմության թանգարան։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հիմնական հավաքածուն ցուցադրում է Մադրիդի պատմությունն սկսած 1561 թվականից, երբ Մադրիդը դարձել է Իսպանիայի մայրաքաղաք, մինչև քսաներորդ դարի սկիզբ։
Հավաքածուն բաղկացած է երեք բաժիններից.
- Մադրիդ` քաղաք, պալատ, երկու աշխարհների մայրաքաղաք։ ներկայացնում է 16-18-րդ դարերը և Մադրիդի առաջին երկու դարերը որպես Իսպանիայի մայրաքաղաք։
- Մադրիդ, իշխանության պատկերազարդ կենտրոն։ Ներկայացնում է ամբողջ 18-րդ դարը մինչև Անկախության պատերազմ, ներառյան Բուրբոնների արքայատոհմը և փոփոխությունները կառավարությունում։
- Մադրիդ` երազանքի նոր քաղաք։ Ներկայացնում է 19-րդ դարը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
La Puerta de Alcalá vista desde La Cibeles (1785)
-
18-րդ դարի բարոկկո ոճի քանդակներ
-
Fiestas en la Plaza Mayor de Madrid
-
Alegoría de la villa de Madrid, Ֆրանցիսկո Գոյա
-
Տունը, որտեղ Ֆրանցիսկո Գոյան ստեղծել է իր Սև նկարները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Directorio de Museos y Colecciones de España
- ↑ DK Travel (2016 թ․ ապրիլի 1). DK Eyewitness Travel Guide Spain. Dorling Kindersley Limited. էջեր 308–9. ISBN 978-0-241-27592-4.
- ↑ 3,0 3,1 «Museo de Historia: Breve historia». madrid.es (Spanish). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Madrid recupera su Museo de Historia». abc.es (Spanish). 2014 թ․ դեկտեմբերի 8.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդի պատմության թանգարան» հոդվածին։ |
|