Մադրիդի պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մադրիդի պատմության թանգարան
Տեսակպատմության թանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունՄադրիդ
Վայրcalle de Fuencarral?
Ղեկավարության նստավայրReal Hospicio de San Fernando (1668 -1922), Մադրիդ, Իսպանիա
ՀասցեCalle de Fuencarral, 78, 28004 Madridcalle de Fuencarral? (78)
Հիմնադրվել է1929
Կայքmunimadrid.es/museomunicipal/
Քարտեզ
Քարտեզ

Մադրիդի պատմության թանգարան (իսպ.՝ Museo de Historia de Madrid), պատմության թանգարան, որը գտնվում է Կալե դե Ֆուենկարալում` Մադրիդի կենտրոնում. այն ժամանակագրում է քաղաքի պատմությունը[1]։ Թանգարանը բացվել է 1929 թվականին որպես քաղաքային թանգարան և 2007 թվականին վերանվանվել է Մադրիդի պատմության թանգարան[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը նախկինում եղել է Սուրբ Ֆերնանդես արքայական հոսփիսը, որը կառուցվել է 1673 թվականին։ Կառույցը նախագծվել է իսպանացի ճարտարապետ Պեդրո դե Ռիբերայի կողմից։

Թանգարանը բացվել է 1929 թվականին որպես քաղաքային թանգարան։ Այն փակվել է 1955 թվականին՝ վերակառուցման համար և հանրության համար չի վերաբացվել մինչև 1978 թվականը[3]։ 2007 թվականին այն վերանվանվել է որպես Մադրիդի պատմության թանգարան։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հիմնական հավաքածուն ցուցադրում է Մադրիդի պատմությունն սկսած 1561 թվականից, երբ Մադրիդը դարձել է Իսպանիայի մայրաքաղաք, մինչև քսաներորդ դարի սկիզբ։

Հավաքածուն բաղկացած է երեք բաժիններից.

  • Մադրիդ` քաղաք, պալատ, երկու աշխարհների մայրաքաղաք։ ներկայացնում է 16-18-րդ դարերը և Մադրիդի առաջին երկու դարերը որպես Իսպանիայի մայրաքաղաք։
  • Մադրիդ, իշխանության պատկերազարդ կենտրոն։ Ներկայացնում է ամբողջ 18-րդ դարը մինչև Անկախության պատերազմ, ներառյան Բուրբոնների արքայատոհմը և փոփոխությունները կառավարությունում։
  • Մադրիդ` երազանքի նոր քաղաք։ Ներկայացնում է 19-րդ դարը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DK Travel (2016 թ․ ապրիլի 1). DK Eyewitness Travel Guide Spain. Dorling Kindersley Limited. էջեր 308–9. ISBN 978-0-241-27592-4.
  2. 2,0 2,1 «Museo de Historia: Breve historia». madrid.es (Spanish). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Madrid recupera su Museo de Historia». abc.es (Spanish). 2014 թ․ դեկտեմբերի 8.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդի պատմության թանգարան» հոդվածին։