Մ-120
Մ-120 | |
---|---|
Տեսակ | 120 mm regimental mortar? |
Երկիր | ԽՍՀՄ |
Ստեղծող | KBM? |
Մ-120 (ռուս.՝ М-120, ՀԳՎ ինդեքս՝ 52-Մ-846), խորհրդային 120-միլիմետրանոց ականանետ։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ-120 ականանետը մշակվել է պաշտպանության նախարարության հրթիռ-հրետանային գլխավոր վարչության հանձնարարությամբ, որ տրվել էր 1944 թվականին։ Հանձնարարության նպատակն էր բարելավել սպառազինության մաս կազմող 107 միլիմետրանոց ԳՎ-38 և 120 միլիմետրանոց ՊՄ-38 ականանետները[1]։ Արդիականացման աշխատանքները տարվել են Կոլոմնայի ՄԿԲ-ում՝ Բորիս Իվանովիչ Շավիրինի ղեկավարությամբ և 120-միլիմետրանոց ՊՄ-43 գնդային ականանետի մարտական կիրառության փորձը[2]։ 1955 թվականին ականանետն ընդունվել է Խորհրդային բանակի սպառազինության մեջ, սակայն զանգվածային արտադրություն, ինչպես և 107 միլիմետր տրամաչափով Մ-107-ը, չի ունեցել[1]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ-120 ականանետն ստեղծվել է երևակայական եռանկյունու սխեմայով։ Փողի վերին մասը տեղադրված է երկոտանի-հրետասայլի վրա, իսկ լցամասը հենվում է հենասալի վրա, որը տեղադրվում է հողի մեջ, որը դրա միջոցով կլանում է հետդարձի էներգիան։ Լցամասում տեղադրված է պղնձե փականային օղակ։ Լիցքավորումը տեղի է ունենում փողաբերանի մասից։ Կրկնակի լիցքավորումը կանխելու համար փողաբերանի հատվածում տեղադրվում է հատուկ մեխանիզմ։ Կրակոցն իրականացվում է հարվածային հատուկ մեխանիզմով, որը տեղադրված է ականանետի փողաբերանի հատվածում[2]։
Մ-120 ականանետի ժամանակը կազմում է 1..1,5 րոպե։ Մարտական դիրքում նրա քաշը կազմում է 280 կգ։ Քանդած վիճակում փողը 74 կգ է, երկոտանի-հրետասայլը՝ 55 կգ, հենասալը՝ 80 կգ։ Ռազմամթերքի անվանացուցակում ներառված են 3ОФ34, 3ОФ36, ինչպես նաև 53-ОФ-843А տիպի բեկորա-ֆուգասային հրետանային ականներ։ Հրետանային ականի զանգվածը կազմում է 15,9-16 կգ։ Մ-120-ի կրակոցի հեռահարությունը 460-7100 մետր է, ընդ որում՝ միջին կողմնային շեղումը կազմում է 12,8 մետր, իսկ հեռավորության միջին շեղումը՝ 28,4 մետր։ Նշանառությունը կատարվում է ՄՊՄ-44 ականանետային նշանոցի միջոցով, որը տեղադրվում է Մ-120 ականանետի վերին հատվածում[2]։
Կիրառվող կրակոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազմամթերքների անվանացուցակ[3][4][5][6] | ||||||
Կրակոցի ինդեքս | Ականանետի ինդեքս | Ականանետի զանգված, կգ | ՊՆ (պայթուցիկ նյութերի) զանգված, կգ | Կենդանի ուժին հարվածելու մակերես, մ² | Տեխնիկային հարվածելու մակերես, մ² | Նշանաձգության առավելագույն մակերես, կմ |
Կրակոցներ Մ-120 և 2Բ11 ականանետների համար | ||||||
Բեկորա-ֆուգասայիններ | ||||||
3ՎԲՖ68 | 3ԲՖ34 | 16,1 | 3,43 | 2250 | 1200 | 7,1 |
3ՎԲՖ69 | 3ԲՖ36 | 16,1 | 3,16 | 1700 | 700 | 7,1 |
3ՎԲՖ79 | 53-ԲՖ-843Բ | 16 | 1,4 | 1200 | 200 | 7,1 |
Կառավարվողներ | ||||||
ԿՄ-8 «Սահմանագիծ» | 27 | 5,1 | 9 | |||
«Բետա» | մինչև 16 | 5,0 | 7 | |||
Ծխառումբեր | ||||||
3ՎԴ17 | 3Դ14 | 16,1 | — | — | 6,8 | |
Կրակոցներ ՊՄ-38, ՊՄ-41, ՊՄ-43 ականանետների համար | ||||||
Ֆուգասայիններ | ||||||
53-ՎՖ-843 | 53-Ֆ-843 | 16,2 | 3,93 | 4,1 | ||
Բեկորա-ֆուգասայիներ | ||||||
53-ՎՕՖ-843 | 53-ԲՖ-843 | 15,9 | 3,0 | 5,7 | ||
53-ՎՕՖ-843Ա | 53-ԲՖ-843Ա | 15,9 | 1,58 | 5,52 | ||
53-ՎՕՖ-843Բ | 53-ԲՖ-843Բ | 16 | 1,4 | 1200 | 200 | 5,7 |
3ՎՕՖ3 | 3ԲՖ5 | 15,6 | 1,25 | 5,35 | ||
3ՎՕՖ53 | 3ԲՖ34 | 16,1 | 3,43 | 2250 | 1200 | 5,7 |
3ՎՕՖ57 | 3ԲՖ36 | 16,1 | 3,16 | 1700 | 700 | 5,7 |
Հրկիզողներ | ||||||
53-ՎԶ-843А | 53-Զ-843Ա | 17 | 1,359 | — | — | 5,47 |
3ՎԶ4 | 3-զ-2 | 16,3 | 1,94 | — | — | 5,7 |
Ծխառումբեր | ||||||
53-ՎԴ-843А | 53-Դ-843Ա | 16,44 | 1,6 | — | — | 5,5 |
3ՎԴ5 | 3Դ5 | 16,6 | 1,65 | — | — | 5,8 |
3ՎԴ16 | 3Դ14 | 16,1 | — | — | 5,4 | |
Լուսավորողներ | ||||||
53-ՎՍ-843 | 53-Ս-843 | 16,28 | 0,875 | — | — | 5,4 |
3ՎՍ24 | 3Ս9 | 16,28 | 1,28 | — | — | 5,4 |
Ձևափոխված տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տունջա» – ինքնագնաց ականանետ, որ մշակվել է ՄՏ-ԼԲ-ի հիման վրա, որպես հիմնական զենք օգտագործվում է Մ-120 ականանետը, որը տեղադրվում է քարշակի կորպուսում։
- SMM B1.10 «Tundzha» – բուլղարական արտոնագրված տարբերակ։
- 2Բ11 – խորհրդային ականանետ։ Մշակվել է 1979 թվականին Նիժնի Նովգորոդում՝ «Բուրեվեստնիկ» կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, Մ-120-ի հիման վրա։
Օպերատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան – 12 միավոր Մ-120 2016 թվականի դրությամբ[7]
- Բոլիվիա – որոշակի քանակությամբ 2016 թվականի դրությամբ[8]
- Վրաստան – 18 միավոր Մ-120 2016 թվականի դրությամբ[9]
- Ղազախստան – 45 միավոր 2Բ11 և Մ-120 2016 թվականի դրությամբ[10]
- Ղրղզստան – 48 միավոր Մ-120 2012 թվականի դրությամբ[11]
- Լատվիա – 25 միավոր Մ-120 2016 թվականի դրությամբ[12]
- Մոլդովա – 7 միավոր Մ-120 2012 թվականի դրությամբ[13]
- Լեհաստան – 95 միավոր Մ-120 2016 թվականի դրությամբ[14]
- Ուզբեկստան – 18 միավոր Մ-120 2012 թվականի դրությամբ[15]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Энциклопедия артиллерии — Статьи. «КЛАССИФИКАЦИЯ АРТИЛЛЕРИИ — Классификация минометов» (rus). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 2,2 Карпенко А. В., Ганин С. М., Отечественные бомбомёты и миномёты, стр. 36
- ↑ Энциклопедия XXI век. Оружие и технологии России. Том 12. Средства поражения и боеприпасы, стр. 183, 217—222.
- ↑ 120-мм возимый миномёт 2С12. Техническое описание и инструкция по эксплуатации. Часть 2. Боеприпасы, стр. 5—6.
- ↑ Jane's ammunition handbook
- ↑ Таблицы стрельбы 120-мм полковых миномётов обр. 1938 г. и обр. 1943 г. ТС № 104 / Под ред. Цыбышева В. А. — М.: Военное издательство Министерства обороны СССР, 1967. — 91 с.
- ↑ Military Balance 2016. — С. 178.
- ↑ Military Balance 2016. — С. 380.
- ↑ Military Balance 2016. — С. 184.
- ↑ Military Balance 2016. — С. 185.
- ↑ Military Balance 2012. — С. 262.
- ↑ Military Balance 2016. — С. 115.
- ↑ Military Balance 2012. — С. 137.
- ↑ Military Balance 2016. — С. 127.
- ↑ Military Balance 2012. — С. 291.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Карпенко А. В., Ганин С. М. 120-мм ПОЛКОВОЙ МИНОМЁТ образца 1955 года (М-120) // Отечественные бомбомёты и миномёты. Часть 2. — Санкт-Петербург: Гангут, 1997. — С. 36. — 60 с. — 500 экз. — ISBN 5-85875-123-7
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедия артиллерии — Статьи. «КЛАССИФИКАЦИЯ АРТИЛЛЕРИИ — Классификация минометов» (rus). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)