Jump to content

Ճեմարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ճեմարան, սկզբնապես ակադեմիա բառի հայերեն համարժեքը։ Այդ անվամբ կոչվել են նաև որոշ բարձր տիպի դպրոցներ, ուսումնագիտական կենտրոններ։

Հին Հունաստանում ակադեմիա էր կոչվում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Աթենքի մոտ, դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում։ Հետագայում նրա աշակերտ Արիստոտելը իր հիմնած դպրոցում դասախոսություններ էր կարդում՝ աշակերտների հետ ճեմելով։ Այստեղից և ճեմարան անվանումը։ Հայ դպրոցի պատմության մեջ ճեմարան են անվանել Գրիգոր Մագիստրոսի արտաքին ու ներքին գիտություններ ուսուցանող դպրոցները Անիում, Բջնիում, Սանահինում (11-րդ դարում)։ Ճեմարան է կոչվել նաև Ղրիմի Սուրբ խաչ վանքի դպրոցը (XIV-XVII դարերում), ավելի ուշ մի շարք խոշոր կրթական կենտրոններ՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1814-1918 թթ.), Կ․ Պոլսի Սկյուտարի ճեմարանը (1838 թվականից), Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1874-1917 թթ.), Այնթապի Կիլիկյան ճեմարանը (1912-1915 թթ.), Մարաշի ճեմարանը (1891-1915 թթ.) և այլն։ Այժմ ճեմարանի անվան տակ գործում են Էջմիածնի հոգևոր ճեմարանը (1945 թվականից), Սոֆիայի հայ գաղութի Մեսրոպյան ճեմարանը (1921 թվականից), Բեյրութի Նշան-Փալանջյան ճեմարանը (1929 թվականից), Հալեպի Կիլիկյան ճեմարանը (1960 թվականից) և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 95