Կիլիկյան ճեմարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիլիկյան ճեմարանի մուտքը Հին Հալեպում

Կիլիյան ճեմարան, հիմնվել է 1921 թվականին, Հալեպում՝ Կիլիկիայից գաղթած հայ գործիչների նախաձեռնությամբ։ 1921-1960 թվականներին կոչվել է Կիլիկյան գաղթականաց վարժարան։ Կիլիկյան ճեմարանի աշակերտները (1920-ական թթ.) 523 Եղել է նախակրթարան (6 դասարան), 1963 թվականին դարձել է միջնակարգ (7-9 դասարան), 1966 թվականին՝ երկրորդական (10-12 դասարան)։ Ճեմարանը տեղավորված է հարմարավետ երկու շենքում։ 1967 թվականից առաջնորդվում է պետական ուսումնական ծրագրով ուսուցումն արաբերեն է։

Մայրենի լեզվով ավանդվում են հայոց լեզու և գրականություն, կրոն։ Պահվում է աշակերտների կրթավճարներով, բարեգործական միությունների, հայրենակցական կազմակերպությունների և անհատ բարերարների նվիրատվություններով։

Շրջանավարտներին համալսարանը նդունվելու իրավունք է վերապահվում։ Հայաստանից ստանում է դասագրքեր, պարբերականներ, գրականություն։ Աշակերտների թիվը՝ 455 (2000)։ Հովանավորն է Կիլիկյան մշակութային միությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 428