Jump to content

Ղաեմշահր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ղաեմշահր
պարս.՝ قائم‌شهر
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՄազանդարան
ՇահրեստանՂաեմշահր
ՀամայնքCentral District?
ԲԾՄ58 մետր
Բնակչություն204 953 մարդ (2016)[1][2]
Հեռախոսային կոդ0123
Պաշտոնական կայքghaemshahr.ir(պարս.)
Ղաեմշահր (Իրան)##
Ղաեմշահր (Իրան)

Ղաեմշահր (պարս.՝ قائم‌شهر), քաղաք Իրանի հյուսիսում, Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 204 953 մարդ (2016)[1][2]։ Մինչև 1979 թվականը կոչվել է Շահի։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղաեմշահրը տեղակայված է Մազանդարանի մերձկասպյան դաշտավայրում, որը տարածվում է Էլբուրսի լեռների և Կասպից ծովի միջև։ Գտնվում է Կասպից ծովից մոտ 30 կմ հարավ, Թալար գետի աջ ափին։ Տեղակայված է Մազանդարանի վարչական կենտրոն Սարիից մոտ 15 կմ հարավ-արևմուտք, երկրի մայրաքաղաք Թեհրանից մոտ 160 կմ հյուսիս-արևելք։ Ունի խոնավ մերձարևադարձային կլիմա։

Հանդիսանում է կարևոր տրանսպորտային հանգույց. քաղաքով են անցնում Մազանդարանը Թեհրանի հետ կապող երկաթուղին և կարևոր ավտոճանապարհներից մեկը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 204 953 մարդ, որոնք կազմում էին 68 407 տնտեսություն։ Ղաեմշահրը Մազանդարան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Սարիից, Բաբոլից և Ամոլից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996[4] 2006 2011 2016
Բնակիչ 23 055[5] 38 898[6] 123 684[7] 143 286[7] 174 246[8] 196 050[9] 204 953[10]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.amar.org.ir/english
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. «Մազանդարան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղաեմշահր» հոդվածին։