Jump to content

Ձոնգքհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձոնգքհա
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասSouthern Tibetic?
Երկրներ Բութան[1] և  Հնդկաստան[2]
Խոսողների քանակ171 000 մարդ (2006)[3] և 237 080 մարդ (2010)[3]
Վերահսկող կազմակերպությունDzongkha Development Commission?
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակխոցելի[4]
Գրերի համակարգՏիբեթական գիր
IETFdz
ԳՕՍՏ 7.75–97дзо 183
ISO 639-1dz
ISO 639-2dzo
ISO 639-3dzo
 Dzongkha Վիքիպահեստում

Ձոնգքհա (բհութաներեն), Չին-տիբեթական լեզվաընտանիքի Տիբեթա-բիրմանական խմբին պատկանող լեզու, խոսվում է Բհութանում և Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում։ Բհութանի պետական լեզուն է։

Լեզվական կառուցվածքով և բառապաշարով ձոնգքհան մոտ է տիբեթերենին, որը մինչև 1960-ական թվականները Բհութանի դպրոցներում դասավանդվող պաշտոնական լեզուն էր։ Ձոնգքհան օգտագործում է տիբեթական գիրը։

Լեզվի ինքնանվանումը (ձոնգքհա) նույնիսկ քաղաքական թյուրիմացություններ է առաջացրել։ Չինաստանն այդ անվանման մեջ նկատել է առնչություն բուդդայականության հետ ընդհանրապես, և Դալայ-լամայի հետ՝ մասնավորապես, և Մայկրոսոֆտից պահանջել է հեռացնել այդ անունը (Dzongkha) իր համակարգից։ Մայկրոսոֆտն ընդառաջել է և այժմ «Dzongkha»-ի փոխարեն օգտագործում է «Tibetan - Bhutan» («Տիբեթերեն - Բհութան») տարբերակը։ Լեզվաբանները, սակայն, չեն տեսնում որևէ առնչություն «ձոնգքհայի» ու Դալայ-լամայի կամ Տիբեթի անկախությունը պահանջող քաղաքական ուժերի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձոնգքհա» հոդվածին։