Ձմեռ պապն ու գորշ գայլը (մուլտֆիլմ, 1937)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Օլգա Խոդատաևա |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 11 րոպե |
Թվական | 1937 |
«Ձմեռ պապն ու գորշ գայլը» (ռուս.՝ «Дед Мороз и серый волк»), սև-սպիտակ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1937 թվականին ռեժիսոր-մուլտիպլիկատոր Օլգա Խոդատաևայի կողմից։ Խորհրդային առաջին ամանորյա մուլտֆիլմն է[1] Ձմեռ պապի մասնակցությամբ[2], որը թողարկվել է Խորհրդային Միությունում՝ Ամանորի տոնումը պաշտոնական դարձվելուց հետո[3]։
«Ձմեռ պապն ու գործ գայլը» մուլտֆիլմում գայլը, իհարկե, մի քիչ նման է կուլակի, վնասարարի։ Այդ ժամանակ անընդհատ քննարկվում էին դաստիարակության և դաստիարակչական գործընթացում մուլտիպլիկացիայի դերի հարցերը։ Թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից մանկական հեքիաթը, 1937 թվականին դեռ այնքան էլ պարզ չէր։ Փորձել են, հավանաբար, թշնամու կեպարը ներկայացնել գայլի տեսքով։ Հեքիաթում պետք է լիներ թշնամու կերպար, որն առկա էր իրականությունում։— Գ. Բորոդին[3]
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտառային գազանները պատրաստվում են Ամանորին։ Ձմեռ պապը ցանկանում է եղևնի կտրել նրանց տոնակատարության համար։ Երկու նապաստակներ նրա հետ գնում են եղևնի կտրելու և իրենց քրոջը թողնում են պահպանելու տունը։ Այդ ժամանակ գորշ գայլը փորձում է մտնել նապաստակների տուն՝ ասելով, թե ինքը Ձմեռ պապն է, սակայն նրանց քույրը չի հավատում։ Դրանից հետո գայլը հագնում է մուշտակ ու դնում մորուք և որպես Ձմեռ պապ նորից թակում նապաստակների տան դուռը։ Փոքրիկ նապաստակը ներս է թողնում գայլին, և վերջինս նրան գցում է պարկի մեջ ուտելիքի հետ միասին ու հեռանում։ Ձմեռ պապն ու նապաստակներն անտառում լսում են իրենց քրոջ ձայնը և փորձում են հասնել գայլի հետևից, սակայն նա փախչում է։ Փոքրիկ նապաստակը, պոկելով պարկի կարկատանը, պարկից նետում ուտելիքներն, ինչից հետո ինքն էլ դուրս է գալիս։ Այդպես Ձմեռ պապն ու նապաստակները գտնում են նրան ու հասնում գայլի տան մոտ։ Վերջինս, հայտնաբերելով կորուստները, Ձմեռ պապից թաքնվում է իր տանը։ Ձմեռ պապը սառեցնում է գորշ գայլի տունը, և վերջինս ստիպված դուրս է գալիս։ Ապա գայլը կտրում է եղևնին ու այն տանում նապաստակների տուն։ Ձմեռ պապը զարդարում է տոնածառն ու նվերներ բաժանում կենդանիներին։ Դրանից հետո գայլը ներողություն է խնդրում փոքրիկ նապաստակից ու նորից առևանգում նրան, սակայն Ձմեռ պապը փրկում է նապաստակին ու բուք բարձրացնում, որը գայլին քշում է հեռու։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Օլգա Խոդատաևա
- Օգնական՝ Ն. Վոինով
- Սցենարիստ՝ Վլադիմիր Սուտեև
- Կոմպոզիտոր՝ Գ. Լոբաչյով
- Հնչյունային օպերատոր՝ Ս. Ռենսկի
- Օպերատոր՝ Դ. Կարետնի
- Նկարահանումները՝ Կ. Կռիլովա, Պ. Լեբեդևա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Լամիս Բրեդիս, Տ. Գիրշբերգ, Ֆաինա Եպիֆանովա, Բ. Պետին, Տ. Պուզիրյովա, Լիդիա Ռեզցովա, Մ. Զոտովա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Георгий Бородин. «Новогодняя анимация». Аниматор.ру.
- ↑ Георгий Бородин. Образ Деда Мороза в российской анимации октябрь 2007
- ↑ 3,0 3,1 «Дед Мороз и серый волк»(չաշխատող հղում)
Արտաքին հղումեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ձմեռ պապն ու գորշ գայլը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ձմեռ պապն ու գորշ գայլը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|