Հրեշտակ-մարտիկ (չեխոսլովակների հուշարձան)
Հրեշտակ-մարտիկ | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Տագանրոգ |
Ներկա վիճակ | ունի վերանորոգման կարիք |
Արտաքին պատկերներ | |
---|---|
«Հրեշտակ-մարտիկ» հուշարձանի լուսանկարներ |
«Հրեշտակ-մարտիկ» (ռուս.՝ Ангел-воин), չեխոսլովակ ռազմագերիների հուշարձան, որը նվիրված է քաղաքացիական պատերազմի իրադարձություններին։ Գտնվում է Տագանրոգի հին գերեզմանատանը[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականին Տագանրոգի Ռուս-Բալթիկ գործարանում («Կոմբայնի գործարան» ԲԸ) աշխատել են 1700 չեխ և սլովակ, որոնք գերի էին ընկել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բազմաթիվ բանվորներ զոհվել էին քաղաքացիական պատերազմի ընթացքում` կռվելով բոլշևիկների կողմից։ Նրանց հիշատակը հարգելու համար 1927 թվականին կառուցվեց հուշարձան կարմիր ավազաքարից` Յան Նավրատի նախագծով[1]։
Գերեզմանաքարի վրա կանգնած է հրեշտակ-մարտիկը։ Նրա մի թևը կոտրված է, մյուսով նա փորձում է ծածկել զոհված ընկերների գերեզմանը։ Այսպիսի քանդակով հեղինակը ցանկացել է արտահայտել հպարտությունը նրանց համար, ովքեր ընկել են մարտում։ Հրեշտակի կիսաֆիգուրի առկայությունը վկայում է, որ քանդակագործը ցանկացել է հուշարձանը ստեղծել ներկայացուցչական և հիշարժան[1]։
Պատվանդանի ստորին մասում փորագրված են ռուսերեն և չեխերեն հետևյալ բառերը.
Հեռավոր երկրից աայրերի և գործերի մեծ ընկճված-տխուր հանճարը եկավ։ Նա իջավ եղբայրական գերեզմանի վրա աճյուններին այն տանջահար երկրի զավակների, որոնց ձեռքերից անգութ մահը պոկեց հաղթական սուրը Ազատության։[1] |
Հեղափոխական ռոմանտիզմի ոճով գրված այս տեքստը պահպանվել է միայն մասնակիորեն։ Կորսվել է հրեշտակ-մարտիկի գլխի մի հատվածը. փափուկ ավազաքարը քանդվում է[1], երբ գարնանը հալվում է ձյունը։ Հուշարձանը ժամանակավորապես պատված է ցեմենտակաթով, որից աղավաղվել է նրա գույնը։ Անհրաժեշտ են շտապ վերականգնողական աշխատանքներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Городская скульптура // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2.
- Энциклопедия Таганрога / Гл. ред. В. И. Тимошенко. — 2-е изд., перераб. и доп. — Ростов н/Д: Ростиздат, 2003. — 510, [1] с. : ил., [4] л. ил., портр., карт. — 3000 экз. — ISBN 5-7509-0662-0