Հրեշտակ-մարտիկ (չեխոսլովակների հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրեշտակ-մարտիկ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՏագանրոգ
Ներկա վիճակունի վերանորոգման կարիք
Արտաքին պատկերներ
«Հրեշտակ-մարտիկ» հուշարձանի լուսանկարներ

«Հրեշտակ-մարտիկ» (ռուս.՝ Ангел-воин), չեխոսլովակ ռազմագերիների հուշարձան, որը նվիրված է քաղաքացիական պատերազմի իրադարձություններին։ Գտնվում է Տագանրոգի հին գերեզմանատանը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին Տագանրոգի Ռուս-Բալթիկ գործարանում («Կոմբայնի գործարան» ԲԸ) աշխատել են 1700 չեխ և սլովակ, որոնք գերի էին ընկել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Բազմաթիվ բանվորներ զոհվել էին քաղաքացիական պատերազմի ընթացքում` կռվելով բոլշևիկների կողմից։ Նրանց հիշատակը հարգելու համար 1927 թվականին կառուցվեց հուշարձան կարմիր ավազաքարից` Յան Նավրատի նախագծով[1]։ 

Գերեզմանաքարի վրա կանգնած է հրեշտակ-մարտիկը։ Նրա մի թևը կոտրված է, մյուսով նա փորձում է ծածկել զոհված ընկերների գերեզմանը։ Այսպիսի քանդակով հեղինակը ցանկացել է արտահայտել հպարտությունը նրանց համար, ովքեր ընկել են մարտում։ Հրեշտակի կիսաֆիգուրի առկայությունը վկայում է, որ քանդակագործը ցանկացել է հուշարձանը ստեղծել ներկայացուցչական և հիշարժան[1]։

Պատվանդանի ստորին մասում փորագրված են ռուսերեն և չեխերեն հետևյալ բառերը.

Հեռավոր երկրից աայրերի և գործերի մեծ ընկճված-տխուր հանճարը եկավ։ Նա իջավ եղբայրական գերեզմանի վրա աճյուններին այն տանջահար երկրի զավակների, որոնց ձեռքերից անգութ մահը պոկեց հաղթական սուրը Ազատության։[1]

Հեղափոխական ռոմանտիզմի ոճով գրված այս տեքստը պահպանվել է միայն մասնակիորեն։ Կորսվել է հրեշտակ-մարտիկի գլխի մի հատվածը. փափուկ ավազաքարը քանդվում է[1], երբ գարնանը հալվում է ձյունը։ Հուշարձանը ժամանակավորապես պատված է ցեմենտակաթով, որից աղավաղվել է նրա գույնը։ Անհրաժեշտ են շտապ վերականգնողական աշխատանքներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Ангел-воин». Վերցված է 2017 Մարտ 15-ին.