Հրանուշ Բաբաջանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանուշ Բաբաջանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 24, 1905 |
Ծննդավայր | Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 5, 1974 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, Բաքվի պետական հայկական թատրոն, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Կիրովաբադի հայկական թատրոն և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Հրանուշ Բաբաջանյան (հուլիսի 24, 1905, Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1947)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրանուշ Բաբաջանյանը ծնվել է 1905 թվականի հուլիսի 24-ին Գանձակում։ 1921-1923 թվականներին եղել է Թիֆլիսի, 1923-1934 թվականներին՝ Բաքվի, 1934-1936 թվականներին՝ Լենինականի, 1936-1946 թվականներին՝ Կիրովաբադի հայկական թատրոնների, 1954 թվականից՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի[1][2]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեզդեմոնա՝ Շեքսպիրի «Օթելլո»
- Օֆելյա՝ Շեքսպիրի «Համլետ»
- Սուսան՝ Շիրվանզադեի «Նամուս»
- Հուդիթ՝ Կ. Գուցկովի «Ուրիել Ակոստա»
- Տրիլբի՝ Գեի «Տրիլբի»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1930 | Սև թևի տակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Грануш Бабаджанян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանուշ Բաբաջանյան» հոդվածին։ |
|