Հռոմեական կամուրջ (Կորդովա)
Հռոմեական կամուրջ (Կորդովա) Roman bridge of Córdoba | |
---|---|
Երկիր | Իսպանիա[1] |
Տեղանք | Կորդովա[1] |
Տեսակ | կամուրջ, կամուրջ, կամուրջ, հնագիտական հուշարձան, քարե կամուրջ, կամարաձև կամուրջ, տեսարժան վայր և հինհռոմեական կամուրջ |
Նյութ | քար |
Թռիչքների քանակ | 16 |
Հատում է | Գվադալկիվիր |
Ճանապարհ | Sitio Arqueológico de Córdoba?[1] և Via Augusta? |
Կառուցվել է | մ.թ.ա. I դար |
Երկարություն | 247 մ |
Լայնություն | 9 մ |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Հռոմեական կամուրջ (Կորդովա) (իսպ.՝ Puente Romano), կամուրջ Իսպանիայի հարավում։ Գտնվում է Անդալուզիայի Կորդովա քաղաքի պատմական կենտրոնում։ Կամրջի նախօրինակը կառուցվել է Գվադալկիվիր գետի վրա, որը կառուցվել է դեռևս 1-ին դարում և այդ ժամանակից ի վեր բազմիցս վերակառուցվել։ Ներկայիս կառույցի մեծ մասը թվագրվում է 8-րդ դարին՝ մավրիտանական վերակառուցմանը։ Այն ընդգրկված է Sotos de la Albolafia փոքր արգելոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը կառուցվել է հռոմեացիների կողմից, մ.թ.ա. I դարի սկզբին։ Հնարավոր է, որ այն փոխարինել է նախորդ՝ փայտե կառույցին։ Ներկայումս, իսլամական վերակառուցման արդյունքում, կամուրջն ունի 16 արկադ, մեկ հատով քիչ, քան սկզբում, և ընդհանուր երկարությունը կազմում է 247 մետր։ Լայնությունը մոտ 9 մետր է։
Via Augusta ճանապարհը, որ կապում է Հռոմը Կադիսին, ամենայն հավանականությամբ անցնում էր դրա վրայով։ Հին իսլամական տիրապետության ժամանակ մուսուլմանական կառավարիչ Ալ-Սամհ Իիբն Մալիկ ալ-Խավլանին պատվիրեց կառուցել մի կամուրջ հին հռոմեական կամրջի ավերակների վրա։ Միջնադարում, Կալահորրա աշտարակը և Պուերտա դել Պուենտե դարպասը կառուցվել են կամրջի հարավային և հյուսիսային հատվածներում (վերջինս այժմ 16-րդ դարի վերակառուցումն է)։ Ներկայիս կամրջի չափսը վերակառուցման և ընդլայնվելու արդյունքն է։ Կամարները պատկանում են հայտնի Մավրերի ճարտարապետությանը, ինչը գերակշռում է քաղաքում։ 17-րդ դարում Սբ. Ռաֆայելին պատկերող քանդակը դրվել է կամրջի կենտրոնում, որը Բեռնաբե Գոմես դել Ռիոյի ստեղծագործությունն է։
Իր պատմության ընթացքում կամուրջը վերականգնվել և վերանորոգվել է մի քանի անգամ (մասնավորապես 10-րդ դարում), և այժմ միայն 14-րդ և 15-րդ կամարներ են բնօրինակներ։ Այն լայնորեն վերականգնվել է 2006 թվականին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Colin O’Connor: Roman Bridges, Cambridge University Press 1993, 0-521-39326-4, pp. 103 (SP7)
- Ahmed Mohammed al-Maqqari: Nafhu at-Teeb min Ghosni al-Andalusi ar-Rateeb, pp. 480
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Page at Structurae website (անգլ.) (գերմ.) (ֆր.)
- Page at Cordoba24 website (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հռոմեական կամուրջ (Կորդովա)» հոդվածին։ |