Հռոմեական կամուրջ (Կորդովա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox bridge1.png
Հռոմեական կամուրջ (Կորդովա)
Roman bridge of Córdoba
Puente Romano Cordoba.jpg
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1][1]
ՏեղանքԿորդովա[1][1] և Via Augusta?
Տեսակկամուրջ, կամուրջ, կամուրջ, հնագիտական հուշարձան, քարե կամուրջ, կամարաձև կամուրջ, տեսարժանություն և հնագիտական հուշարձան
Նյութքար
Թռիչքների քանակ16
Հատում էԳվադալկիվիր
ՃանապարհSitio Arqueológico de Córdoba?[1]
Կառուցվել էմ.թ.ա. I դար
Երկարություն247 մ
Լայնություն9 մ
Ժառանգության կարգավիճակBien en el Catálogo General del Patrimonio Histórico Andaluz?[1][1], Q98019286?[1], Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ

Հռոմեական կամուրջ (Կորդովա) (իսպ.՝ Puente Romano), կամուրջ Իսպանիայի հարավում։ Գտնվում է Անդալուզիայի Կորդովա քաղաքի պատմական կենտրոնում։ Կամրջի նախօրինակը կառուցվել է Գվադալկիվիր գետի վրա, որը կառուցվել է դեռևս 1-ին դարում և այդ ժամանակից ի վեր բազմիցս վերակառուցվել։ Ներկայիս կառույցի մեծ մասը թվագրվում է 8-րդ դարին՝ մավրիտանական վերակառուցմանը: Այն ընդգրկված է Sotos de la Albolafia փոքր արգելոցում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Cordoba, Roman Bridge (4427303258).jpg

Կամուրջը կառուցվել է հռոմեացիների կողմից, մ.թ.ա. I դարի սկզբին։ Հնարավոր է, որ այն փոխարինել է նախորդ՝ փայտե կառույցին։ Ներկայումս, իսլամական վերակառուցման արդյունքում, կամուրջն ունի 16 արկադ, մեկ հատով քիչ, քան սկզբում, և ընդհանուր երկարությունը կազմում է 247 մետր։ Լայնությունը մոտ 9 մետր է։

Via Augusta ճանապարհը, որ կապում է Հռոմը Կադիսին, ամենայն հավանականությամբ անցնում էր դրա վրայով։ Հին իսլամական տիրապետության ժամանակ մուսուլմանական կառավարիչ Ալ-Սամհ Իիբն Մալիկ ալ-Խավլանին պատվիրեց կառուցել մի կամուրջ հին հռոմեական կամրջի ավերակների վրա։ Միջնադարում, Կալահորրա աշտարակը և Պուերտա դել Պուենտե դարպասը կառուցվել են կամրջի հարավային և հյուսիսային հատվածներում (վերջինս այժմ 16-րդ դարի վերակառուցումն է)։ Ներկայիս կամրջի չափսը վերակառուցման և ընդլայնվելու արդյունքն է։ Կամարները պատկանում են հայտնի Մավրերի ճարտարապետությանը, ինչը գերակշռում է քաղաքում։ 17-րդ դարում Սբ. Ռաֆայելին պատկերող քանդակը դրվել է կամրջի կենտրոնում, որը Բեռնաբե Գոմես դել Ռիոյի ստեղծագործությունն է։

Իր պատմության ընթացքում կամուրջը վերականգնվել և վերանորոգվել է մի քանի անգամ (մասնավորապես 10-րդ դարում), և այժմ միայն 14-րդ և 15-րդ կամարներ են բնօրինակներ: Այն լայնորեն վերականգնվել է 2006 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Colin O’Connor: Roman Bridges, Cambridge University Press 1993, 0-521-39326-4, pp. 103 (SP7)
  • Ahmed Mohammed al-Maqqari: Nafhu at-Teeb min Ghosni al-Andalusi ar-Rateeb, pp. 480

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 (unspecified title) (իսպ.) — 2007.