Հունգարիայի դրամահատարան
Տեսակ | դրամահատարան |
---|---|
Երկիր | Հունգարիա |
Վայր | Բուդապեշտ |
Սեփականատեր | Hungarian National Bank? |
Հիմնադրված է | 1925 |
Նախագծող | Gusztáv Szörényi-Reischl? |
Պաշտոնական կայք |
Հունգարիայի դրամահատարան (հունգ.՝ Magyar Pénzverő Zrt.), մետաղադրամներ և մեդալներ պատրաստող հունգարական ձեռնարկություն։
Հունգարական մետաղադրամների հատումը սկսվել է Իշտվան I Սուրբ թագավորի օրոք (1001-1038)։ Տարբեր ժամանակաշրջաններում մետաղադրամները հատվել են տարբեր քաղաքներում գտնվող մի քանի դրամահատարանների կողմից։ 19-րդ դարի վերջերին Հունգարիայի միակ դրամահատարանը գտնվում էր Կյորմյոցբանյեում (այժմ` Կրեմնիցա Սլովակիայում)։ Ավստրոհունգարիայի փլուզումից հետո դրամահատարանի սարքավորումները և հումքի պաշարները տեղափոխվեցին Բուդապեշտ, որտեղ 1920 թվականին սկսվեց մետաղադրամների հատումը։ 1920-1922 թվականների առաջին 10 և 20 ֆիլեր մետաղադրամները հատվեցին 1914 թվականի ավստրոհունգարական մետաղադրամների նմուշի տիպով։ Մետաղադրամների արտաքին տեսքը և բնութագրերը, այդ թվում նաև Կրեմնիցայի դրամահատարանի տարբերանշանը` KB, չփոխվեցին[1]։ Այնուհետև, հունգարական կրոնի արժեզրկման հետ կապված, մետաղադրամների հատումը դադարեցվեց։
Պաշտոնապես դրամահատարանը ստեղծվել է 1925 թվականին, ստանալով «Հունգարիայի թագավորական պետական դրամահատարան անունը»։ 1926 թվականին դրամահատարանն սկսեց պենգյո մետաղադրամների հատումը։ 1945 թվականին, գերարժեզրկման հետ կապված, մետաղադրամների հատումը դադարեցվել էր և վերականգնվել 1946 թվականին, երբ սկսվեց ֆորինտ մետաղադրամների հատումը։ 1949 թվականին դրամահատարանը վերանվանվեց «պետական դրամահատարան» ազգային ձեռնարկության։
1992 թվականին դրամահատարանը վերակազմավորվեց Հունգարիայի դրամահատարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության։ Սկզբնապես բանկին էր պատկանում բաժնեմասերի վերահսկիչ փաթեթէը, իսկ 1998 թվականից բանկը հանդիսանում է դրամահատարանի միակ սեփականատերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rádóczy, 1984, էջեր 73—75
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rádóczy G. A legújabb kori magyar pénzek (1892-1981). — Budapest: Corvina, 1984. — 216 с. — ISBN 963-13-1528-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- History Արխիվացված 2017-05-23 Wayback Machine, сайт монетного двора(անգլերեն)
- Венгерский монетный двор, Планета монет
- Банки и монетные дворы ЕС, Информационный каталог евро