Հորմոնային ներարգանդային պարույր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հորմոնային ներարգանդային պարույր (ՆԱՊ)՝ ընդգրկված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների մոդելային ցանկում, որպես առողջապահության առաջնային համակարգի կողմից պահանջարկ ունեցող կարևորագույն դեղամիջոց[1]։

Բեղմնականխումից բացի՝ հորմոնային ՆԱՊ-երն օգտագործվում են նաև

ՆԱՊ-ն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝

  • դարձելի բեղմնականխման ամենաարդյունավետ միջոցներից է[1]
  • կարող է կիրառվել կրծքով կերակրելուն զուգահեռ[7] (տես նաև՝ կերակրող մայրեր),
  • սեռական հարաբերություններից առաջ որևէ նախապատրաստություն չի պահանջում[8], չնայած՝ խորհուրդ է տրվում ինքնուրույն կամ բժշկի օգնությամբ հաճախակի ստուգել միջոցի բեղիկները՝ դրա ճիշտ տեղադրվածության մեջ համոզվելու համար, կիրառողների 90%-ի դեպքում հղիանալու ունակությունը վերականգնվում է 24 ժամվա ընթացքում[9]
  • կարող է տեղի ունենալ դաշտանային ցիկլի թեթևացում (որոշ կանանց մոտ դաշտանային ցիկլը դադարում է, տես՝ ամենորեա)[10]

կախված ՆԱՊ-ի տեսակից՝ տեղադրելուց հետո կարող է օգտագործվել 3-5 տարի,

ՆԱՊ-ն ունի նաև հետևյալ թերությունները՝

  • տեղադրելուց հետո հաճախ կարող է խախտվել դաշտանային ցիկլը կամ կարող են դիտվել արյան հետքեր դաշտանների միջակայքում,
  • տեղադրման ընթացքում պատճառում են թեթև կամ չափավոր անհարմարություններ, այդ թվում՝ կծկումներ կամ մեջքի ցավեր,

ունեն այլ կողմնակի ազդեցություններ և վտանգներ։

Արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրենա ՆԱՊ-ը, տեղադրումից հետո, կարող է արդյունավետորեն օգտագործվել մինչև 5 տարի, չնայած՝ որոշ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն կարող է արդյունավետ լինել անգամ մինչև 7 տարվա ընթացքում[11]։

Հորմոնային ՆԱՊ-ի կիրառման առաջին տարվա ձախողման ցուցանիշը կազմում է 0.2%, իսկ 5 տարվանը՝ 0.7%[12]։ ՆԱՊ-ի արդյունավետության ցուցանիշը համեմատելի է արգանդափողերի կապման արդյունավետության ցուցանիշի հետ, սակայն, ի տարբերություն վերջինի, ՆԱՊ-ի ազդեցությունը դարձելի է։

Հորմոնային ՆԱՊ-ը համարվում է բեղմնականխման առավել արդյունավետ միջոց, քան բեղմնականխման այլ դարձելի միջոցները, ինչպիսին, օրինակ, հակաբեղմնավորիչ հաբերն են, քանի որ ՆԱՊ-ը տեղադրելուց հետո կիրառողից նվազ միջամտություն է պահանջվում[1]։ Բեղմնականխման այլ միջոցների կամ մեթոդների արդյունավետության պատճառը հենց կիրառողներն են. եթե պատշաճ կերպով չհետևել դրանց կիրառման ժամանակային ռեժիմին, ապա մեթոդը դառնում է նվազ արդյունավետ։ ՆԱՊ-երը չեն պահանջում օրական, շաբաթական կամ ամսական միջամտելու ռեժիմ, հետևաբար դրանց տիպական և ճիշտ կիրառման ձախողումների ցուցանիշները նույնն են[1]։

Կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ բացառապես պրոգեստոգեն պարունակող բեղմնականխիչները, օրինակ՝ ՆԱՊ-ը, չեն ազդում մայրական կաթի քանակի կամ մանկան աճի վրա[13]։ Միրենայի կիրառման դեպքում մայրական կաթի հետ կրծքով կերակրվող երեխային կարող է փոխանցվել լեվոնոգեստրելի մայրական չափաբաժնի 0.1%[14]։ Կրծքի երեխաների շրջանում 6 տարի շարունակ իրականացված հետազոտության ընթացքում հայտնաբերվել է, որ բացառապես լեվոնոգեստրել պարունակող հակաբեղմնավորման միջոցներից օգտվող մայրերի երեխաների մոտ ավելի բարձր է շնչառական ուղիների և աչքերի ինֆեկցիաների վտանգը, և ցածր է նյարդաբանական խնդիրներինը՝ այն երեխաների համեմատ, ում մայրերը կիրառում են պղնձե ՆԱՊ-եր[15]։ Երեխայի վրա մայրական կաթում պարունակվող լեվոնոգեստրելի ազդեցությունը գնահատելու ավելի երկարաժամկետ հետազոտություններ չեն իրականացվել։

Կրծքով կերակրելու հետ զուգահեռ Միրենայի կիրառման մասին մոտեցումները հակասական են։ ԱՀԿ-ը դեմ է արտահայտվում ծննդաբերությունից անմիջապես հետո ՆԱՊ-ի տեղադրմանը՝ պատճառաբանելով այն ՆԱՊ-ի դուրս ընկնելու բարձր ցուցանիշով։ ԱՀԿ-ը մտահոգություններ է հայտնում, նաև, հետծննդյան առաջին 6 շաբաթների ընթացքում նորածնի լյարդի և գլխուղեղի զարգացման վրա ՆԱՊ-ի ազդեցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ԱՀԿ-ը խորհւրդ է տալիս կիրառել Միրենան բեղմնականխման նպատակով, հետծննդյան 6-րդ շաբաթից սկսած, անգամ կրծքով կերակրող կանանց[16]։

Կողմնակի ազդեցություններից են՝

  • Անկանոն դաշտանային ցիկլը. Կիրառման առաջին 3-6 ամիսների ընթացքում հաճախ նկատվում են անկանոն արյունահոսություն և արյան հետքեր։ Դրանից հետո, ցիկլերը դառնում են ավելի կարճ ու թեթև, իսկ մեկ տարի օգտագործելուց հետո կանանց 20%-ի մոտ դաշտանային ցիկլը դադարում է[17]։ Միջին օգտագործողի տվյալներով՝ կիրառման առաջին ամսվա ընթացքում արյան հետքերը կամ արյունահոսությունը տևում են 16 օր, իսկ 12 ամիսից հետո նվազում են՝ մինչև չորս օր[18][19]։
  • Կծկումները և ցավը. Կանանցից շատերը անհարմարություն կամ ցավ են զգում տեղադրման ընթացքում կամ տեղադրումից անմիջապես հետո։ Ոմանք կարող են ունենալ կծկումներ տեղադրումից հետո 1-2 շաբաթների ընթացքում[20]։
  • Դուրս ընկնելը. երբեմն ՆԱՊ-ը կարող է սահել և դուրս գալ արգանդից։ Այս երևույթն անվանում են «դուրս ընկնել»։ ՆԱՊ օգտագործողների շուրջ 5%-ի մոտ գրանցվել են դուրս ընկնելու դեպքեր։ ՆԱՊ-ի դուրս ընկնելու դեպքում կինն այլևս պաշտպանված չէ հղիանալուց[20][21]։ Դուրս ընկնելու դեպքեր ավելի հաճախ լինում են ավելի երիտասարդ կանանց մոտ, ովքեր դեռ չեն ծննդաբերել և, երբ ՆԱՊ-ը տեղադրվում է ծննդաբերությունից կամ աբորտից անմիջապես հետո[22][23][24]։
  • Թափածակումը. Շատ հազվադեպ, ՆԱՊ-ի տեղադրման ընթացքում, այն կարող է վնասել արգանդի պատերը։ Թափածակման վտանգը մեծապես պայմանավորված է տեղադրումն իրականացնողի հմտություններով։ Փորձառու բժիշկ մասնագետի կողմից ՆԱՊ-ի տեղադրման ընթացքում արգանդի թափածակման հավանականությունը կազմում է 1000 տեղադրումից 1 դեպք, կամ նույնիսկ ավելի քիչ[25]։ Ծննդաբերությունից անմիջապես հետո ՆԱՊ-ի տեղադրման դեպքում արգանդի թափածակումն առավել հավանական է այն դեպքում, երբ արգանդի կրճատումը դեռ չի ավարտվել։ Կրճատումն ավարտվում է ծննդաբերությունից հետո 4-6 շաբաթների ընթացքում։ Հատուկ մոտեցում է պահանջվում այն կանանց դեպքում, ովքեր պատրաստվում են կերակրել նորածնին կրծքով[23]։ Եթե տեղի է ունեցել թափածակում, այն կարող է վնասել ներքին օրգանները, և ՆԱՊ-ը հեռացնելու համար կարող է վիրահատական միջամտության անհրաժեշտույթուն առաջանալ։

Վնասակար ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարդություններ՝ կապված հղիության հետ. չնայած տեղադրված ՆԱՊ-ի դեպքում հղիանալու հավանականությունը շատ փոքր է՝ հղիանալու դեպքում էական խնդիրներ ծագելու մեծ վտանգ է առաջանում։ Այդ խնդիրներից են՝ արտարգանդային հղիությունը, վարակը, վիժումը, վաղաժամկետ ծննդաբերությունը։ Միրենա օգտագործողների մոտ հղիության դեպքերի կեսը կարող է լինել արտարգանդային հղիություն։ ՆԱՊ կիրառողների մոտ արտարգանդային հղիություններ ունենալու ցուցանիշը կազմում է տարեկան 1 դեպք 1000-ից[26]։ Հղիանալու դեպքում, խորհուրդ է տրվում անմիջապես հեռացնել ՆԱՊ-ը[20][21]։
  • Ձվարանի կիստաներ. հորմոնալ ՆԱՊ օգտագործողներից 12%-ի մոտ ախտորոշվել է ֆոլիկուլի մեծացում (ձվարանի կիստա)։ Այդ կիստաների մեծ մասի դեպքում ախատնիշներ չեն արտահայտվում, մինչդեռ դրանցից մի մասը կարող են առաջացնել ցավեր փոքր կոնքի շրջանում կամ դիսպարեունիա։ Շատ դեպքերում մեծացած ֆոլիկուլներն անհետանում են ինքնաբերաբար 2-3 ամսվա ընթացքում։ Սովորաբար վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջանում[27]։
  • Հոգեկան առողջության փոփոխություններ, այդ թվում՝ նյարդայնություն, ճնշվածություն, տրամադրության կտրուկ փոփոխություններ[28]։
  • Քաշի ավելացում[28]
  • Գլխացավ, միգրեն[28]
  • Սրտխառնոց[28]
  • Պզուկների առաջացում[28]
  • Գերմազակալում[28]
  • Որովայնի ստորին հատվածի կամ մեջքի ցավեր[28]
  • Սեռական ցանկության նվազում[28]
  • Հեշտոցի կարմրություն, այտուցվածություն կամ քոր[28]
  • Հեշտոցային արտադրություն[29]
  • Ցավ կրծքի շրջանում, զգայունություն[29]
  • Այտուցներ[29]
  • Որովայնի փքվածություն[29]
  • Ցերվիցիտ (արգանդի վզիկի բորբոքում)[29]
  • Կարող է ազդել գլյուկոզի հանդեպ հանդուրժողականության վրա[29]
  • Կարող է տեղի ունենալ տեսողության փոփոխություն կամ ազդել կոնտակտային լինզաների նկատմամբ հանդուրժողականության վրա[10]
  • Կարող է սպառել Վիտամին Բ1-ի պաշարը, ինչը կարող է ազդել առույգության, տրամադրության և նյարդային համակարգի աշխատանքի վրա[10]։
  • «Պարույրի կորուստ» են անվանում այն դեպքը, երբ կինը չի կարողանում շոշափել ՆԱՊ-ի բեղինկները ընթացիկ ստուգման ժամանակ կամ չեն երևում գինեկոլոգիական հայելով զննությամբ[30]։ Բեղիկները հավաքող տարբեր գործիքներով կամ սովորական պինցետով (նրբունելի) կարելի է փորձել բռնել միջոցը արգանդի վզիկի միջով[31]։ Հազվագյուտ դեպքերում, երբ վերջին գործողությունը չի հաջողվում, կարող է իրականացվել ուլտրաձայնային հետազոտություն՝ պարույրի դիրքը պարզելու և դեպի որովայնային խոռոչ թափածակումը կամ նախկինում չհաստատված դուրս ընկնելը բացառելու նպատակով։

Քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Քաղցկեղի հետազոտման միջազգային գործակալության (ՔՀՄԳ) կողմից 1999 թ. իրականացված միայն պրոգեստին պարունակող բեղմնականխման միջոցների ուսումնասիրության՝ կան որոշ փաստեր, որ միայն պրոգեստին պարունակող բեղմնականխման միջոցները նվազեցնում են արգանդի ներքին պատերի լորձաթաղանթի (էնդոմետրիում) քաղցկեղի հավանականությունը։ ՔՀՄԳ-ն եզրակացրել է, որ չկան ապացույցներ, որ միայն պրոգեստին պարունակող բեղմնականխման միջոցները բարձրացնում են քաղցկեղի որևէ տեսակի առաջացման վտանգը՝ չնայած իրականացված ուսումնասիրությունները չափազանց փոքրածավալ են, որպեսզի դրանց հիման վրա վերջնական եզրակացություններ արվեն[32]։ Որևէ փաստ չի հայտնաբերվել այն մասին, որ Միրենան ազդում է ոսկրանյութի հանքային խտության (ՈՀԽ) վրա։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնային ՆԱՊ-ը չպետք է օգտագործեն այն կանայք, ովքեր՝

  • հղի են կամ կարծում են, որ հղի են[7]
  • ունեն հեշտոցային արտասովոր արյունահոսություն, որը չի բացատրվել[7]
  • ունեն արգանդի վզիկի չբուժված քաղցկեղ[7]
  • ունեն կամ կարող են ունենալ կրծքագեղձի քաղցկեղ[7]
  • ունեն շեղումներ արգանդում կամ արգանդի վզիկում[28]
  • վերջին 3 ամիսների ընթացքում տարել են փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություններ[7]
  • վրջին 3 ամիսների ընթացքում ունեցել են ՍՃՓՎ՝ քլամիդիա կամ սուսանակ[7]
  • ունեն լյարդի հիվանդություն կամ քաղցկեղ[28]
  • ունեն ալերգիա լեվոնորգեստրելի կամ ՆԱՊ-ում պարունակվող այլ ոչ ակտիվ բաղադրիչների նկատմամբ[28]

ՆԱՊ տեղադրել խորհուրդ չի տրվում այն կանանց, ովքեր վերջին 4 շաբաթների ընթացքում դիլատացիայի և էվակուացիայի մեթոդի կիրառմամբ աբորտ են ունեցել (երկրորդ եռամսյակի հղիության ընդհատում)[33]։ Վարակվելու հավանականությունը նվազեցնելու նպատակով, խորհուրդ չի տրվում ՆԱՊ տեղադրել այն կանանց, ովքեր հղիության դեղորայքային ընդհատում են ունեցել, սակայն դեռ ուլտրաձայնային հետազոտությամբ չի հաստատվել, որ հղիությունն հաջողությամբ ընդհատվել է, կամ հղիության դեղորայքային ընդհատումից հետո դեռ չեն ունեցել առաջին դաշտանը[33]։

Հակացուցումների ամբողջական ցանկի հետ կարելի է ծանոթանալ ԱՀԿ Բեղմնականխման մեթոդների կիրառման բժշկական համապատասխանության չափանիշներում[7][34]։

Տեղադրում և հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնային ՆԱՊ-ի տեղադրումն իրականացվում է նույն կերպ, ինչ կերպ իրականացվում է պղնձե ՆԱՊ-ի տեղադրումը, և կարող է տեղադրվել միայն որակավորում ունեցող բժշկի կողմից[20]։ Մինչ տեղադրումը, փոքր կոնքի զննություն է իրականացվում, արգանդի ձևն ու դիրքը որոշելու նպատակով։ Տեղադրումից առաջ, խորհուրդ է տրվում նաև ստուգել սուսանակի և քլամիդիայի առկայությունը, քանի որ սեռավարակի առկայությունը տեղադրման ընթացքում կարող է մեծացնել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների վտանգը[35]։ ՆԱՊ-ի բեղիկները բժիշկներին և կիրառողներին թույլ են տալիս ստուգել և համոզվել, որ այն դեռ ճիշտ տեղում է, ինչպես նաև հեշտորեն հեռացնել միջոցը[20]։ Այն կարող է տեղադրվել ծննդաբերությունից և աբորտից անմիջապես հետո, եթե վարակ չի հայտնաբերվել[7]։

Միջոցի հեռացումը, նույնպես, պետք է իրականացվի որակավորում ունեցող մասնագետի կողմից։ Միջոցը հեռացնելուց հետո պտղաբերությունը, հարաբերականորեն կարճ ժամկետում, վերադառնում է նախկին մակարդակին[36]։ Հետազոտություններից մեկի շրջանակներում պարզվել է, որ դրա մասնակիցներից մեծ մասի մետ պտղաբերությունը վերականգնվել է 3 ամսվա ընթացքում[37]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորմոնային ՆԱՊ-ի գործելու հիմնական մեխանիզմը բեղմնավորումը կանխելն է։ Լեվոնորգեստրել պարունակող ներարգանդային համակարգը բեղմնականխիչ մի քանի ազդեցություններ ունի՝

  • հաստանում է արգանդի վզիկի լորձաթաղանթը[11]
  • սահմանափակվում է սերմի կենսունակությունն ու ձվաբջջի մեջ ներթափանցելու ունակությունը
  • ճնշվում է արգանդի պատի ներքին լորձաթաղանթը (էնդոմետրիում)
  • Որոշ կանանց մոտ դադարում է ձվազատումը[38]

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ՆԱՊ-ն առաջին հերթին կանխում է բեղմնավորումը, ոչ թե սաղմի ներդրումը (իմպլանտացիա)[20]։ ՆԱՊ-ը նաև նվազեցնում է արտարգանդային հղիության վտանգը, ինչից կրկին հետևում է, որ այն կանխում են բեղմնավորումը[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Winner, B; Peipert, JF; Zhao, Q; Buckel, C; Madden, T; Allsworth, JE; Secura, GM. (2012), «Effectiveness of Long-Acting Reversible Contraception», New England Journal of Medicine, 366 (21): 1998–2007, doi:10.1056/NEJMoa1110855, PMID 22621627{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. 2,0 2,1 2,2 Luis Bahamondes, M Valeria Bahamondes, Ilza Monteiro. (2008), «Levonorgestrel-releasing intrauterine system: uses and controversies.», Expert Review of Medical Devices, 5 (4): 437–45, doi:10.1586/17434440.5.4.437, PMID 18573044{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Petta C, Ferriani R, Abrao M, Hassan D, Rosa E Silva J, Podgaec S, Bahamondes L (2005). «Randomized clinical trial of a levonorgestrel-releasing intrauterine system and a depot GnRH analogue for the treatment of chronic pelvic pain in women with endometriosis». Hum Reprod. 20 (7): 1993–8. doi:10.1093/humrep/deh869. PMID 15790607.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Sheng, J; Zhang, WY; Zhang, JP; Lu, D. (2009), «The LNG-IUS study on adenomyosis: a 3-year follow-up on the efficacy and side effects of the use of levonorgestrel intrauterine system for the treatment of dysmenorrheal associated with adenomyosis», Contraception, 79 (3): 189–193, doi:10.1016/j.contraception.2008.11.004{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Faundes A, Alvarez F, Brache V, Tejada A (1988). «The role of the levonorgestrel intrauterine device in the prevention and treatment of iron deficiency anemia during fertility regulation». Int J Gynaecol Obstet. 26 (3): 429–33. doi:10.1016/0020-7292(88)90341-4. PMID 2900174.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Marjoribanks J, Lethaby A, Farquhar C (2006). Marjoribanks, Jane (ed.). «Surgery versus medical therapy for heavy menstrual bleeding». Cochrane Database Syst Rev (2): CD003855. doi:10.1002/14651858.CD003855.pub2. PMID 16625593.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Centers for Disease Control and Prevention (2010), United States Medical Eligibility Criteria for Contraceptive Use
  8. «IUD». Planned Parenthood. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  9. «Convenience». Bayer. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Mirena». MediResource Inc. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  11. 11,0 11,1 Sivin I, Stern J, Coutinho E, և այլք: (1991 թ․ նոյեմբեր). «Prolonged intrauterine contraception: a seven-year randomized study of the levonorgestrel 20 mcg/day (LNg 20) and the Copper T380 Ag IUDS». Contraception. 44 (5): 473–80. doi:10.1016/0010-7824(91)90149-a. PMID 1797462.
  12. [1], Bayer Pharmaceuticals.
  13. Truitt S, Fraser A, Grimes D, Gallo M, Schulz K (2003). Lopez, Laureen M (ed.). «Combined hormonal versus nonhormonal versus progestin-only contraception in lactation». Cochrane Database Syst Rev (2): CD003988. doi:10.1002/14651858.CD003988. PMID 12804497.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. MIRENA® Data Sheet, Bayer NZ, 11 December 2009http://www.bayerresources.com.au/resources/uploads/DataSheet/file9503.pdf Retrieved 2011-02-10
  15. Schiappacasse V, Díaz S, Zepeda A, Alvarado R, Herreros C (2002). «Health and growth of infants breastfed by Norplant contraceptive implants users: a six-year follow-up study». Contraception. 66 (1): 57–65. doi:10.1016/S0010-7824(02)00319-0. PMID 12169382.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «Medical Eligibility Criteria for Contraceptive Use» (PDF). Third Edition. World Health Organization. 2004: 101, 113. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 16-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն) pp.101, 113.
  17. Hidalgo, M; Bahomondes, L; Perrottie, M; Diaz, J; Dantas-Monterio, C; Petta, CA. (2002), «Bleeding Patterns and clinical performance of the levonorgestrel-releasing intrauterine device (Mirena) up to two years», Contraception, 65 (2): 129–132, doi:10.1016/S0010-7824(01)00302-X, PMID 11927115{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  18. McCarthy L (2006). «Levonorgestrel-Releasing Intrauterine System (Mirena) for Contraception». Am Fam Physician. 73 (10): 1799–. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.
  19. Rönnerdag M, Odlind V (1999). «Health effects of long-term use of the intrauterine levonorgestrel-releasing system. A follow-up study over 12 years of continuous use». Acta Obstet Gynecol Scand. 78 (8): 716–21. doi:10.1034/j.1600-0412.1999.780810.x. PMID 10468065.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Dean, Gillian; Schwarz, Eleanor Bimla (2011). «Intrauterine contraceptives (IUCs)». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 147–191. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. p.150:

    Mechanism of action
    Although the precise mechanism of action is not known, currently available IUCs work primarily by preventing sperm from fertilizing ova.26 IUCs are not abortifacients: they do not interrupt an implanted pregnancy.27 Pregnancy is prevented by a combination of the "foreign body effect" of the plastic or metal frame and the specific action of the medication (copper or levonorgestrel) that is released. Exposure to a foreign body causes a sterile inflammatory reaction in the intrauterine environment that is toxic to sperm and ova and impairs implantation.28,29 The production of cytotoxic peptides and activation of enzymes lead to inhibition of sperm motility, reduced sperm capacitation and survival, and increased phagocytosis of sperm.30,31… The progestin in the LNg IUC enhances the contraceptive action of the device by thickening cervical mucus, suppressing the endometrium, and impairing sperm function. In addition, ovulation is often impaired as a result of systemic absorption of levonorgestrel.23
    p. 162:
    Table 7-1. Myths and misconceptions about IUCs
    Myth: IUCs are abortifacients. Fact: IUCs prevent fertilization and are true contraceptives.

  21. 21,0 21,1 Population Information Program, Johns Hopkins School of Public Health (1995), «IUDs—An Update», Population Reports, XXII (5)
  22. IUDs—An Update. «Chapter 2.7:Expulsion».
  23. 23,0 23,1 IUDs—An Update. «Chapter 3.3 Postpartum Insertion».
  24. IUDs—An Update. «Chapter 3.4 Postabortion Insertion».
  25. World Health Organization (1987), Mechanisms of action, safety and efficacy of intrauterine devices: technical report series 753., Geneva{{citation}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  26. FDA Medical Review pp. 3-4
  27. Bahamondes L, Hidalgo M, Petta CA, Diaz J, Espejo-Arce X, Monteiro-Dantas C. (2003), «Enlarged ovarian follicles in users of a levonorgestrel-releasing intrauterine system and contraceptive implant», J. Reproduc. Med., 48 (8): 637–640, PMID 12971147{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  28. 28,00 28,01 28,02 28,03 28,04 28,05 28,06 28,07 28,08 28,09 28,10 28,11 «Mirena: Consumer Medicine Information» (PDF). Bayer. 2014 թ․ մարտ. Վերցված է 2014 թ․ ապրիլի 27-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 «Mirena». BayerUK. 2013 թ․ հունիսի 11. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
  30. Nijhuis J, Schijf C, Eskes T (1985). «The lost IUD: don't look too far for it». Ned Tijdschr Geneeskd. 129 (30): 1409–10. PMID 3900746.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  31. Kaplan N (1976). «Letter: Lost IUD». Obstet Gynecol. 47 (4): 508–9. PMID 1256735.
  32. «Hormonal Contraceptives, Progestogens Only». International Agency for Research on Cancer. 1999. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  33. 33,0 33,1 «Understanding IUDs». Planned Parenthood. 2005 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 8-ին.
  34. WHO (2010). «Intrauterine devices (IUDs)». Medical Eligibility Criteria for Contraceptive Use (4th ed.). Geneva: Reproductive Health and Research, WHO. ISBN 978 92 4 1563888.
  35. Mohllajee, AP; Curtis, KM; Herbert, PB. (2006), «Does insertion and use of an intrauterine device increase the risk of pelvic inflammatory disease among women with sexually transmitted infection? A systematic review», Contraception, 73 (2): 145–153, doi:10.1016/j.contraception.2005.08.007{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  36. Mansour, D; Gemzell-Danielsson, K; Inki, Pirjo; Jensen, JT. (2011), «Fertility after discontinuation of contraception: a comprehensive review of the literature», Contraception, 84 (5): 465–477, doi:10.1016/j.contraception.2011.04.002, PMID 22018120{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  37. Randic, L; Vlasic, S; Matrljan, I; Waszak, C (1985), «Return to fertility after IUD removal for planned pregnancy», Contraception, 32 (3): 253–259, doi:10.1016/0010-7824(85)90048-4{{citation}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  38. Malik, S (2013 թ․ հունվար). «Levonorgestrel-IUS system and endometrial manipulation». Journal of mid-life health. 4 (1): 6–7. PMID 23833526.