Հորիզոն (թերթ, Թիֆլիս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորիզոն (այլ կիրառումներ)
Հորիզոն, հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ ՀՀԴ հրատարակություն։ Հրատարակվել է 1909-1918 թվականներին Թիֆլիսում[1]։
Խմբագիր-հրատարակիչներ՝ Բ. Նուրալյան, Ա. Սահակյան, Լեո (Ա. Բաբախանյան), Հովհաննես Թումանյան, Նիկոլ Աղբալյան, Ա. Ջամալյան, Ս. Գրուզինյան (Վրացյան), Մ. Վարանդյան, Վ. Նավասարդյան[2]։ Պարբերաբար նյութեր է տպագրել Կովկասի, Ռուսաստանի և այլ հայաբնակ վայրերի սոցիալ-տնտեսական վիճակի, մշակութային կյանքի վերաբերյալ։ Մեծ տեղ է հատկացրել հայ ազգային խնդիրներին, առանձնապես՝ Հայկական հարցին։ 1912-1914 թվականներին, Հայկական հարցի վերաբացման ժամանակ, Հորիզոն օրաթերթն անդրադարձել է մեծ տերությունների դիրքորոշմանը հայկական բարենորոգումների խնդրում, հայ ազգային շրջանների մասնակցությանը բարենորոգումների ծրագրի մշակմանը, լուսաբանել Կ. Պոլսի դեսպանաժողովի (1913 թվականի հուլիս) ընթացքը, արժեքավորել 1914 թվականի ռուս-թուրքական համաձայնագրի նշանակությունը և այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Արևմտյան Հայաստանի ինքնավարության միակ իրական երաշխիք է համարել Ռուսական կայսրությունը, պատերազմի տարիներին պաշտպանել նրա քաղաքականությունը, հայ կամավորական շարժումը։ Չի ընդունել 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը, հանդես է եկել Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաստատման դեմ։
1914-1915 թվականներին լույս է տեսել Հորիզոնի գրական-գեղարվեստական պատկերազարդ հավելված։
Համարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1909 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
- 1910 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
- 1911 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
- 1912 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
- 1913 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
- 1914 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
- 1915 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
- 1916 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
- 1917 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
- 1918 թվականի «Հորիզոն» օրաթերթի համարները tert.nla.am կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 648.
- ↑ «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ» (PDF).
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 589)։ |