Հովտաշուշան
Հովտաշուշան | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
Ենթաընտանիք | Nolinoideae |
Ցեղ | Հովտաշուշան (Convallaria) L., 1753 |
Հովտաշուշան (լատին․՝ Convalaria), հովտաշուշանազգիների ընտանիքի բույս։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա խոտաբույսեր են՝ 2-3 արմատամերձ, էլիպսաձև տերևներով։ Կոճղարմատը սողացող է։ Ծաղկակրի բարձրությունը մինչև 20 սմ է։ Տերևներն արմատամերձ են, լայն օվալաձև, նշտարաձև, հակադիր ձվաձև, զուգահեռաջիղ, ամբողջաեզր։ Ծաղկաբույլը միակողմանի նուրբ ողկույզ է, ծաղիկները՝ կանոնավոր, սպիտակ, զանգականման, հաճելի բուրմունքով։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը, եռաբուն գնդաձև, կարմիր հատապտուղ է։ Սերմերը բաց դեղնավուն են։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են, Կովկասում, Չինաստանում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում։
Վայրի վիճակում տարածված է Հայաստանում, Կովկասում, Փոքր Ասիայում, Եվրոպայում և առատորեն ծաղկում է լուսավոր անտառներում։ Դեկորատիվ առանձնահատկություններից բացի ունի նաև բուժիչ հատկություններ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։ Հովտաշուշանը խոնավասեր է, պահանջկոտ է ոչ միայն հողի, նաև օդի խոնավության նկատմամբ։ Ջերմասեր է։
Հովտաշուշանը աճում է սոճու անտառներում, անտառների եզրերին և դաշտերում։ Այն վաղուց է մշակվել, ստացման համար մշակել են տարբեր սորտեր։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովտաշուշանի պտուղները խոշոր պլանով
|
Հայաստանի հյուսիսային շրջանների անտառներում երբեմն հանդիպում է մայիսյան հովտաշուշանը կամ ծովաշուշանը (C. majalis), որի ծաղիկները մանր են, սպիտակ՝ խմբված ողկույզներում։ Խոնավասեր է, ջերմասեր։ Բազմանում է սերմերով, կոճղարմատներով։ Մշակության մեջ հայտնի են հովտաշուշանի բազմաթիվ՝ վարդագույն, լիաթերթ, խոշոր ծաղիկներով, խայտաբղետ տերևներով ևն տարատեսակներ։ Վերգետնյա մասերը պարունակում են սրտային գլիկոզիդներ։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնին և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են սրտի սուր և քրոնիկական, լյարդի, աչքի և այլ հիվանդությունների ժամանակ, նաև. որպես միզամուղ ու լեղամուղ միջոց։ Բույսի բոլոր օրգանները թունավոր են։
Բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի բոլոր մասերը, նույնիսկ ծաղկամանի ջուրը, թունավոր են, սակայն հատկապես այդ թույների շնորհիվ է, որ բույսն օգտագործվում է բժշկության մեջ։ Կարևոր է իմանալ, որ՝ ի տարբերություն շատ այլ բույսերի, հովտաշուշանի թույները չեն կուտակվում օրգանիզմում։ 16-18-րդ դարերում հովտաշուշանը բժշկության խորհրդանիշ էր համարվում, օրինակ, քչերին է հայտնի, որ Ն. Կոպեռնիկոսը եպիսկոպոս Վինդերոդեի մոտ ոչ միայն անձնական քարտուղարի, այլ նաև բժշկի պաշտոն էր զբաղեցնում։ Պահպանվել է նրա դիմանկարը, որի վրա պատկերված են նաև հովտաշուշաններ։ Նման օրինակները բազմաթիվ են։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Convallaria majalis L. var. keiskei (Miq.) Makino - Convallaria keiskei. Աճում է Հեռավոր Արևելքում, Հեռավոր Արեւելքում։
- Convallaria majalis L. var. majalis, տարածված են Եվրոպայում։
- Convallaria majalis L. var. transcaucasica (Utkin ex Grossh.) Knorring
- Convallaria majalis L. var. montana (Raf.) H.E.Ahles - Հովտաշուշան լեռնային [syn. Convallaria montana Raf.] ԱՄՆ-ի արևելքում (անգլ.՝ American lily-of-the-valley)։ Ամերիկյան բուսաբանությունում[2]։
Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փշրված սիրտն ու Հովտաշուշանը։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 72-75։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ботаника: учебник для студ. образоват. учреждений сред. проф. образования/ [А.С. Родионова и др.]. — М: Издательский центр "Академия", 2006. — С. 260. — 288 с. — ISBN 5-7695-2245-3
- ↑ См., например, на сайте ITIS
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ландыш майский — статья из Большой советской энциклопедии (Проверено 10 октября 2009)
- Ландыш // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. (Проверено 22 февраля 2009)
- Вавилова Л.П. Опыт выращивания и выгонки ландыша // Интродукция и приёмы культуры цветочно-декоративных растений. — М.: Наука, 1997. — 168 с.
- Губанов И. А. и др. 345. Convallaria majalis L. — Ландыш майский // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2002. — Т. 1. Папоротники, хвощи, плауны, голосеменные, покрытосеменные (однодольные). — С. 455. — ISBN 8-87317-091-6.
- Жизнь растений. В 6-ти т. Т. 6. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.: Просвещение, 1982. — С. 163—164.
- Кнорринг О. Э. Род 293. Ландыш — Convallaria L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1935. — Т. IV. — С. 467—468. — 760 + XXX с. — 5175 экз.
- Poucher, W. A. Perfumes, cosmetics and soaps. — vol. 2. — London : Chapman and Hall Ltd. — 1959(անգլ.)
- Rath, Gernot; Orzechowski G; Dr. Madaus & Co. Die Convallaria majalis, ihr Weg durch die Geschichte. — Köln. — 1959(գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հովտաշուշանը դասարան․ամ կայքում Արխիվացված 2019-09-04 Wayback Machine
- Հովտաշուշանը հայկական հանրագիտարանում Արխիվացված 2019-11-09 Wayback Machine
- Հովտաշուշանը USDA NRCS կայքում (անգլ.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովտաշուշան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովտաշուշան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 583)։ |