Հովսեփ և Զուլեյխա
Հովսեփ և Զուլեյխա (Յուսուֆ և Զուլեյխա, Յուսուֆ և Զելիխա), քոչվոր սյուժե, Արևելքի ժողովուրդների բազմաթիվ գրական հուշարձանների գրական-բանահյուսական մոտիվներով։
Առասպելի հիմքում բիբլիական-ղուրանական լեգենդն է Հովսեփ Հրաշալիի (Ղուրանում հայտնի որպես Յուսուֆ) և Պոտիֆարի կնոջ մասին։ Արաբական լեգենդներում այս կինը ձեռք է բերում Զուլեյխա անունը («գայթակղիչ կին»), նույն անունով, ինչպես նաև որպես Զեֆիրա, նա հայտնվում է Իսլամական պոեզիայում։ Ունի բազմաթիվ բանաստեղծական ադապտացիաներ՝ IX—XV դդ. պոեմ, այդ թվում առաջին շարքի ստեղծագործություններ, որոնք դուրս են եկել Ֆիրդուսի և Ջամիի գրչից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուժեի առաջին մասը հիմնված է աստվածաշնչյան պատմվածքի վրա (որը կրկնվում է Ղուրանի սուրայում)։ Պոտիֆարի կինը սիրահարվում է Հովսեփին, փորձում է հրապուրել, նա մերժում է, և Պոտիֆարի կինը զրպարտում է նրան, որից հետո Հովսեփը բանտարկվում է։ Աստվածաշնչում այս կինը հետագայում չի հիշատակվում, եթե չհաշվենք, որ Փարավոնը տալիս է Հովսեփին՝ ով հաջող կարիերա էր արել, ինչ-որ ազնվականի՝ քուրմ Պոտիֆարի դստերը, ում անունը Ասենեֆ է։ Աստվածաշնչի և ապոկրիֆային հրեական հեքիաթների ու առասպելների մեկնաբանողները վիճում են, թե արդյոք դա իր նախկին տիրոջ և այն կնոջ աղջիկն է, կամ նրա անվանակցի աղջիկը։ Իսկ Իսլամական բանահյուսության մեջ Զուլեյխան չի անհետանում, այլ ընդհակառակը, ի վերջո, գրավում է Հովսեփի սիրտը․ «Զուլեյխան մինչև իր կյանքի վերջը հավատարիմ է մնում այն տղամարդուն, ում տեսել էր երազում։ Նա պայքարում է իր սիրո համար։ Զուլեյխան իր նպատակին հասնում է քառասուն տարի անց, երբ Հովսեփի հոգում բացվում է սիրո վարդը»[1]։
Զուլեյխայի սերը ներկայացվում է շատ ավելի վսեմ, քան Աստվածաշնչում, դա մաքուր, բարձր և հավերժական զգացում է՝ ճշմարիտ անձնուրաց սեր[2]։ Շնորհիվ այս սյուժեի ստացել է նման տարածումը պոեզիայի մեջ։
Վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի Աստվածաշնչից, հրեական լեգենդներից և Ղուրանից, սյուժեի զարգացման հիմքում ընկած են սեմիտական ժողովուրդների բանավոր ժողովրդական լեգենդները։ Նաև ասվում է, որ Հովսեփի պատմությունն էլ Աստվածաշնչի մեջ մտավ որպես ասորաբաբելոնյան լեգենդների Ժառանգություն։
Ղուրանում Հովսեփի պատմությունը կազմում է առանձին Սուրա («Յուսուֆ»)։ Սյուժեի առաջացման պատմությունը հետազոտել են դեռ հին արաբ գիտնականները, օրինակ՝ Ղուրանի մեկնաբան Տաբարին[3]։ Հովսեփի մասին սյուժեն հանդիպում է «Մարգարեների պատմության» մեջ, ավելի ուշ ի հայտ եկան պարսկերեն տարբերակներ։ Առաջինը, հետևաբար, համարվում է Ֆիրդուսի աշխատանքը։
Ընդհանուր առմամբ, Արևելյան գրականության մեջ կա այս թեմայի շուրջ 150 գրական ստեղծագործություն[1]։ Հետազոտողները նշում են, որ այս բանաստեղծությունների համար բնորոշ շատ մանրամասներ, որոնք Ղուրանում չեն ներկայացվել, ամենայն հավանականությամբ բխում են Ղուրանի պարսիկ մեկնաբան և պատմաբան Իբն Ջարիր Աթ-Տաբարիի (839-923) տեքստերից, որոնք գրվել են արաբերեն։
Աթ-Տաբարին բազմաթիվ աստվածաբանական աշխատությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին Ղուրանի իր երեսուն հատորանոց մեկնությունն է՝ «Ջամի ալ-բայան ֆի-տ-թաֆսիր ալ-քուրան» («Ղուրանի մեկնաբանության համապարփակ բացատրություններ») վերնագրով[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անդալիբի բանաստեղծությունը (XVIII դար)։
- Ջամի «Հովսեփ և Զուլեյխա» պոեմը (1483 թ.): Զուլեյխան գայթակղության և զրպարտության իր փորձի համար պատժվել է. յոթ տարով վերածվել է կույր սարսափելի պառավի։ Հետո նա զղջում է, պատմում թագավորին իր զանցանքի մասին և նետվում նրա ոտքերի մոտ։ Նրան ճանաչում են միայն այն բանից հետո, երբ նա ընդունում է ճշմարիտ հավատը և դրանից հետ նրան է վերադարձվում նրա գեղեցկությունը։ Վերջում նա Հովսեփի համեստ կինն է։ (թարգմ․ Ս. Լիպկինի[5])
- Ջունայդուլո Խազիկի բանաստեղծությունը։
- Հին ուզբեկյան պոեմ Դուրբեկը (ռուսերեն թարգմանությունը Սերգեյ Սեւերցեւի[6]):
- Դաստան Ժուսիպբեկա Շայխիսլամուլի «Հովսեփ և Զուլեյհա»։
- Քուլ Գալի բուլղարաթաթարական «Կըյս-ի Յոսիֆ» պոեմը («Ավանդազրույց Յուսուֆի մասին») (1212-1233)[7]: Կա ներկայացում «Հովսեփ և Զուլեյհա» պոեմի հիման վրա, որը գնում է Ռուսաստանի Դաշնության տարածքում։
- Մահմուդ Համիի պոեմը։
- Մահմուդ Քասիմի «Հովսեփֆ և Զուլեյհա» պոեմը (XIII դար)։
- Նազիմ Հիրատի պոեմը։
- Ռաբգուզի Պոեմ։
- Սելիմ Սլեմանի «Հովսեփ և Զուլեյհա» քրդական պոեմը(XVI դ.)։
- Ֆիզուլիի պոեմը (XVI դար)։
- Ֆիրդուսի «Հովսեփ և Զուլեյհա» պոեմը (1009-1020 թթ.): Զուլեյխան դառնում է Յուսուֆի կինը և վարում է արդար ապրելակերպ։
- Մանտաոի Հաթայի Թավրիզի «Հովսեփ և Զուլեյհան»։
- Շահին Շիրազի պոեմը։
- Շեյխ Համզա «Հովսեփ և Զուլեյհա» թուրքական պոեմը (XIII դար)։ Կա ռուսերեն թարգմանություն:
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Равшанова, Гулрухбегим Кахрамоновна Поэмы цикла «Юсуф и Зулейха» // Молодой ученый. — 2015. — В. 89. — ISSN 2072-0297.
- ↑ Роман Перельштейн Видимый и невидимый мир в киноискусстве. — Litres, 2017-09-05. — 317 с. — ISBN 9785457936294
- ↑ История литературы Урала. Конец XIV—XVIII в.. — Litres, 2017-09-05. — 608 с. — ISBN 9785457541610
- ↑ «Жемчужина татаро-булгарской литературы поэма ?Кысса-и Йусуф?: суфийские истоки». www.sufizm.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Юсуф и Зулейха (Из поэмы). (Перевод С. Липкина) [1974 — Библиотека всемирной литературы. Серия первая. Том 21. Ирано-таджикская поэзия]
- ↑ «Дурбек. Из поэмы "Юсуф и Зулейха"». lib.liim.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Кул Гали «Кысса-и Йусуф» перевод Фарита Фарисова». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сафарова Ҳ. Рабғузийнинг «Қиссаи Юсуф Сиддиқ алайҳис-салом» асари манбалари, филол.фан. номзоди илмий даражасини олиш учун ёзилган диссертация, 2001