Հովսեփ Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1883 |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 22, 1939 (56 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Ամուսին(ներ) | Արուս Ոսկանյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Հովսեփ Ոսկանյան (փետրվարի 12, 1883, Բաքու, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1931)։
Արուս Ոսկանյանի ամուսինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հ. Ոսկանյանը 1902 թ.-ին ընդունվում է Մոսկվայի ֆիլհարմոնիական դպրոց։ Աբելյան-Արմենյան թատերախմբի կազմի մեջ հանդես է եկել Կոստանդնուպոլսում։ Հենց այստեղ էլ Ոսկանյանն ամուսնացել է Արուսյակ Դարպասյանի՝ նույն ինքը Արուս Ոսկանյանի հետ։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Թիֆլիսում և Բաքվում[1]։ Ոսկանյանը նպաստել է օպերետային ժանրի տարածմանը Անդրկովկասում։ Կազմակերպել է մի շարք թատերախմբեր, շրջագայել Անդրկովկասում, Ռուսաստանում։
Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրապետ աղա՝ «Ազրայիլ»
- Տոկերամո՝ «Թայֆուն»
- Շտոկման՝ «Դոկտոր Շտոկման»
- Բելուգին՝ «Բելուգինի ամուսնությունը»
- Քաջ Նազար՝ «Քաջ Նազար»
- Օթելլո՝ «Օթելլո»
- Սերգեյ-բեկ՝ «Նամուս»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարսեղյան Ա., Հովսեփ Ոսկանյան, Ե., 1968:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.