Jump to content

Հովսեփ Գենեսիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Գենեսիոս
Ծնվել է10-րդ դար
Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել էմոտ 10-րդ դար
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Մասնագիտությունպատմաբան
Տիրապետում է լեզուներինմիջին հունարեն և հին հունարեն[1]

Հովսեփ Գենեսիոս (հուն․՝ Γενἐσιος, 10-րդ դար, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - մոտ 10-րդ դար), X դարի բյուզանդական մատենագիր։ Ենթադրվում է, որ ծագումով հայ է։ Կայսր Կոստանդին VII Ծիրանածնի հրամանով 945-959 թթ.-ին գրել է «Թագավորությանց» (հայերեն հրատարակություն «Գիրք թագավորաց», 1834) երկը, որը բովանդակում է կայսրեր Լևոն Ե Հայկազնի (813-820), Միքայել II-ի (820-829), Թեոփիլոսի (829-842), Միքայել III-ի (842-867) և Բարսեղ Ա-ի (867-886) ժամանակաշրջանի պատմությունը։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում հայ-բյուզանդական հարաբերությունների, IX դարում Բյուզանդիայում հայերի խաղացած դերի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 579