Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Շիրազի տուն-թանգարան
Տեսակհուշային թանգարան և մշակութային արժեք
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԳյումրի[1]
Մասն էԱրգելոց «Կումայրի»
ՀասցեՎարպետաց փողոց 101, Գյումրի, Հայաստան
Հիմնադրվել է1983
ՏնօրենԱրա Պապանյան
Քարտեզ
Քարտեզ

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, հիմնադրվել է 1983 թվականին, գործում է 2003 թվականի սեպտեմբերից։

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրել են 1983 թվականի հուլիսին։ Սակայն բանաստեղծն այս տանը չի ապրել. նա մահացել է 1984 թվականի մարտին։ Շենքը 1886 թվականի կառույց է և եղել է մեծահարուստ վաճառականի տուն։ Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, Լենինականի տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան։ 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, շենքում հանգրվանել են երկրաշարժից անօթևան բազմաթիվ ընտանիքներ, որոնց Գյումրու քաղաքապետարանը 2000-2002 թվականների ընթացքում հատկացրել է բնակարաններ՝ ազատելով և վերանորոգելով թանգարանի շենքը[2]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ և այլն)։

Թանգարանն ունի 6 սենյակ։ Առաջինում ներկայացված է տեղեկատվություն բանաստեղծի մանկության մասին։ Երկրորդ սենյակը կահավորված է այնպես, ինչպես եղել է Շիրազի կենդանության օրոք։ Մնացած 4 սենյակներում հեղինակի ստեղծագործական աշխատանքներն են, նկարներ և այլն։ Ներկայացված է նաև գրականության բնագավառում նոբելյան մրցանակ ստացած Ջոն Սթեյնբեքի նկարը, ով շնորհակալություն է հայտնում Շիրազին՝ Երևանում հյուրընկալ վերաբերմունքի համար։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Գյումրու Վարպետաց փողոցի 101 հասցեում։ Այս փողոցում է գտնվում նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 8.1/4.873