Հովիկ Չարխչյան
Արտաքին տեսք
Հովիկ Չարխչյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Թայթան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ, հրապարակախոս, լրագրող և խմբագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Աշխատավայր | Հայաստանի պաշտպանության նախարարություն |
Հովիկ Չարխչյան Վիքիքաղվածքում | |
Հովիկ Չարխչյան Վիքիդարանում |
Հովիկ Ալբերտի Չարխչյան (հունիսի 25, 1964, Թայթան, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, գրականագետ, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Արարատի շրջանի Վանաշեն գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավատել է 1981 թվականին՝ ոսկե մեդալով։ 1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է մամուլում։ Խմբագրել է մի շարք թերթեր։ 1996-1998 թթ. եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ։ Հեղինակ է Սևակագիտական մի քանի աշխատությունների։
Երկերի մատենագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրում եմ քեզ (նամականի), Վեդի, 1991։
- Սպարապետ (հրապարակումների ժողովածու), Երևան, 2002։
- Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 1, Երևան, 2004[1]։
- Սուլամիթա. Սևակի մեծ սերը, հատոր 2, Երևան, 2004[2]։
- Սևակի մահվան առեղծվածը, Երևան, 2005[3]։
- Չարենցի կրակոցը (փաստագրական վեպ), Երևան, «Տիգրան Մեծ», 2010, 608 էջ[4]։
- Մինչև աշխարհի ծայրը, «Անտարես», 2015։
- Ես՝ ենթակա, գրում եմ՝ ստորոգյալ, Ե., Անտարես, 2017։
- Անժամանակ, Ե., «Դարակ», 2019, 268 էջ։ Խմբագիր՝ Աշոտ Գաբրիելյան[5]։
- Չարենց և Արմենուհի. սիրախաղ կրակի հետ, Երևան, Անտարես, 2021:
- Ձմեռ տատի հեքիաթը, Երևան, Անտարես, 2021:
- Երկիր անավարտ (վեպ), Երևան, Նռանէ, 2024:
Գրականագիտական հրապարակումները մամուլում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոչ թե սրտի տեղափոխություն, այլ հոգու այլակերպություն, «Գիտության աշխարհում» ամսագիր, թիվ 1, 2005։
- Չարենցյան գաղտնագրեր, «Գիտությունների աշխարհում», թիվ 2, 2005։
- Ով է թարգմանել «Քառասունքը», «Գիտությունների աշխարհում», թիվ 4, 2006։
- Եղիշե Չարենց. էջեր կենսագրության համար, «Գիտությունների աշխարհում», թիվ 1, 2007։
- Չարենցի չնկարահանած սցենարը, «Երկիր», 12. 2. 2005։
- Պարույր Սևակ. երկու անտիպ նամակ, «Երկիր», 17. 6. 2005։
- Սևակի մեծ սերը և Սահինյանի «ռոմանս անսեր»-ը, «Ժամանակի միտք», նոյեմբեր, 2004։
- 37 թիվն սկսել է 37 թվից դեռ շատ առաջ, «Հայոց լեզուն և գրականություն» ամսագիր, թիվ 1-2։
- Եղծ Գալոեանոյ, վասն մաքուր օդոյ, «Հայկական ժամանակ», 16. 8. 2007։
- Չարենցյան մի անհայտ վավերագիր, «Հայկական ժամանակ», 3. 12. 2005։
- Սևակ և Ստալին. մոլորություն և ապաշխարանք, «Մեգապոլիս» ամսագիր, թիվ 4, 2010 թ.։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հովիկ Չարխչյան հոդվածին
- Հովիկ Չարխչյանը bookmark.am կայքում
- Հովիկ Չարխչյան. «Կա էսպիսի անեծք, մեծ անեծք՝ շարունակել ապրել»
- Հովիկ Չարխչյանի բլոգը
- Հ. Չարխչյան, Սևակ և Ստալին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Չարխչյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Չարխչյան» հոդվածին։ |
|