Հոնկոնգի բապտիստական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնկոնգի բապտիստական համալսարան
չինարեն՝ 香港浸會大學
Տեսակհասարակական համալսարան և church college?
Կարգախոս篤信力行
Հիմնադրված է1956[1]
ՀիմնադրիրBaptist Convention of Hong Kong?
ԱնդամակցությունORCID[2][3], Միջազգային GLAM լաբորատորիաների համայնք[4], Shanghai-Hong Kong University Alliance? և Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[5]
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՀոնկոնգ
Կայքhkbu.edu.hk(անգլ.)

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Հոնկոնգի բապտիստական համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
 Hong Kong Baptist University Վիքիպահեստում

Հոնկոնգի բապտիստական համալսարան (香港浸會大學, Hong Kong Baptist University կամ HKBU), հանրային համալսարան քրիստնեական կրթությամբ, գտնվում է Հոնկոնգում (համալսարանի խորհրդանիշի վրա Աստվածաշունչ է պատկերված)։ Համաձայն տարբեր վարկանիշների Հոնկոնգի բաբտիստական համալսարանը ընդգրկված է Ասիայի 50 լավագույն համալսարանների և աշխարհի լավագույն 300 համալսարանների ցանկում, իսկ համալսարանի հաղորդակցության դպրոցը` Ասիայի լրագրության 10 լավագույն դպրոցների թվին է պատկանում[6][7][8][9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1956 թվականին, ամերիկացի բաբտիստների կողմից, որպես Հոնկոնգի բաբտիստական քոլեջ։ 1992 թվականին քոլեջին կից բացվել էր կիռարական բարոյագիտության կենտրոն[10]։ 1994 թվականին լիազորագրվել է որպես համալսարան և համապատասխանաբար փոխել է անվանումը։

2005 թվականին Հոնկոնգի բաբտիստական համալսարանը և Պեկինի մանկավարժական համալսարանը Չժուհայում բացել են Միավորված միջազգային քոլեջ՝ բարձրագույն կրթության առաջին և միակ հաստատությունը, որը հիմնված է մայրցամաքային Չինաստանի և հոնկոնգյան համալսարանի համագործակցության վրա[11]։

Համալսարանի շրջանավարտներից է՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Ստենլի Կվան։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կազմում ընդգրկված են`

  • Պատմության ֆակուլտետ (չինարեն լեզվի և գրականության, անգլերեն լեզվի և գրականության, հումանիտար գիտությունների և գրարվեստի, կրոնի և փիլիսոփայությանդեպարտամենտներ, թարգմանությունների և լեզուների կենտրոն)
  • Գիտությունների ֆակուլտետ (կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, համակարգչային գիտությունների դեպարտամենտներ)
  • Սոցիալական գիտությունների ֆակուլտետ (կրթության ուսումնասիրության, կառավարման և միջազգային գործերի ուսումնասիրություն, աշխարհագրության, պատմության, ֆիզիկական կրթության, սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքների ուսումնասիրություն)
  • բիզնեսի դպրոց (հաշվապահության և օրենսդության, տնտեսության, ֆինանսների, մենեջմենթի, մարքեթինգի դեպարտամենտներ)
  • հաղորդակցության դպրոց (կինոյի ակադեմիա, հաղորդակցության ուսումնասիրման, լրագրության դեպարտամենտներ)
  • չինական բժշկության դպրոց
  • ակնադիտական արվեստ
  • Ստեղծագործական արվեստի դպրոց (կինո, վիզուալ արվեստ, երաժշտություն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.hkbu.edu.hk/en/about.html
  2. https://orcid.org/members/001G000001GAkUvIAL-hong-kong-baptist-university
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. List of members
  5. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  6. «Hong Kong Baptist University» (անգլերեն). TES Global. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  7. «Hong Kong Baptist University Rankings» (անգլերեն). QS. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  8. «Hong Kong Baptist University» (անգլերեն). ShanghaiRanking Consultancy. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  9. «Top 10 journalism schools for Asian students» (անգլերեն). Asian Correspondent. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  10. «Centre for Applied Ethics» (անգլերեն). Centre for Applied Ethics. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  11. «United International College» (անգլերեն). United International College. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոնկոնգի բապտիստական համալսարան» հոդվածին։