Հոլգեր Պուկկ
Արտաքին տեսք
Հոլգեր Պուկկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1920 |
Ծննդավայր | Տալլին, Էստոնիա |
Վախճանվել է | մարտի 12, 1997 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հոլգեր Պուկկ (էստ․՝ Holger Pukk, օգոստոսի 14, 1920, Տալլին, Էստոնիա - մարտի 12, 1997, Տալլին, Էստոնիա), էստոնացի գրող, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլգեր Պուկկը ծնվել է 1919 թվականին Տալլինում։ 1940 թվականին ավարտել է Տալլինի առևտրաարդյունաբերական դպրոցը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1954-1974 թվականներին աշխատել է «Pioneer» ամսագրում, 1960-1974 թվականներին եղել է «Täheke» ամսագրի գլխավոր խմբագիրը[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է մանկական գրքեր։ Պուկկի «Յուրի» վիպակը հրատարակվել է նաև Ճապոնիայում։ Նշանակալի ստեղծագործություններից են՝
- «Հարուստ ամառ», 1965
- «Ո՞վ կրակեց», 1966
- «Ի՞նչ գիտեք դուք Օսկարի մասին», 1974
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գիշերային մարտ» փաստավավերագրական վիպակի համար (1970) արժանացել է Էստոնիայի հանրապետության կոմերիտմիության մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հանուն բարեկամության, «Բացատրագիր», էստոնական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոլգեր Պուկկ Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
|