Հոլգեր Պուկկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոլգեր Պուկկ
Ծնվել է օգոստոսի 14, 1920(1920-08-14)
Ծննդավայր Տալլին, Էստոնիայի Հանրապետություն
Վախճանվել է մարտի 12, 1997(1997-03-12) (76 տարեկանում)
Վախճանի վայր Տալլին, Էստոնիայի Հանրապետություն
Մասնագիտություն լրագրող, գրող և մանկագիր
Քաղաքացիություն Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Կուսակցություն ԽՄԿԿ

Հոլգեր Պուկկ (էստ․՝ Holger Pukk, օգոստոսի 14, 1920(1920-08-14), Տալլին, Էստոնիայի Հանրապետություն - մարտի 12, 1997(1997-03-12), Տալլին, Էստոնիայի Հանրապետություն), էստոնացի գրող, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլգեր Պուկկը ծնվել է 1919 թվականին Տալլինում: 1940 թվականին ավարտել է Տալլինի առևտրաարդյունաբերական դպրոցը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1954-1974 թվականներին աշխատել է «Pioneer» ամսագրում, 1960-1974 թվականներին եղել է «Täheke» ամսագրի գլխավոր խմբագիրը[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է մանկական գրքեր։ Պուկկի «Յուրի» վիպակը հրատարակվել է նաև Ճապոնիայում: Նշանակալի ստեղծագործություններից են՝

  • «Հարուստ ամառ», 1965 թ.
  • «Ո՞վ կրակեց», 1966 թ.
  • «Ի՞նչ գիտեք դուք Օսկարի մասին», 1974 թ.

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գիշերային մարտ» փաստավավերագրական վիպակի համար (1970) արժանացել է Էստոնիայի հանրապետության կոմերիտմիության մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հանուն բարեկամության, «Բացատրագիր», էստոնական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1978

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]