Jump to content

Հնդկական ճուռակային արծիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկական ճուռակային արծիվ
Հնդկական ճուռակային արծիվ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Բազեազգիներ
Ընտանիք Ճուռակներ
Ենթաընտանիք Արծիվներ
Լատիներեն անվանում
Lophotriorchis kienerii
Հոմանիշներ
  • Hieraaetus kienerii
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հնդկական ճուռակային արծիվ[1] (լատին․՝ Lophotriorchis kienerii), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական ճուռակային արծիվը դա 46-61 սմ երկարությամբ և 105-140 սմ թևերի բացվածքով փոքր արծիվ է։ Թևերը նեղ են, փոքր չափերով։ Պոչը երկար է, մի քիչ կլորավուն։ Ոտների մատերը և մագիլները երկար են։

Մեծահասակ թռչունների ամբողջ մարմինը սև է, ներառյալ գլխի կողմերը մինչև աչքերի բարձրությունը։ Կզակը, վիզը և այտերը սպիտակ են։ Մարմնի ստորին մնացած մասը, ինչպես նաև ոտքերի և ստորին ծածկող թևերը կարմրավուն-շագանակագույն գույնի են, լայն սև շերտերով։ Պոչի և թևերի ներքևի մասը մոխրագույն է, լայնակի մուգ գծերով։ Գլխին կա մի փոքր փոմփոլ։ Ոտքերը մինչև մատները ունեն կոճղեր։ Կտուցը սև է, աչքի ծիածանաթաղանթը մուգ շագանակագույն։ Մաշկը և ոտքերի մատերը դեղին են, մագիլները սև են։ Սեռային դիմորֆիզմը (երկձևությունը) չի արտահայտվում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակը բնակվում է Հնդկա-Մալայզիական գոտու արևադարձային գոտում։ Տեսակը տարածված է Հնդկական ենթահամակարգի առանձնացված տարածքներում, Մալայզիայում, արևմտյան Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում։ Թռչունները բնակվում են արևադարձային, մշտադալար խոնավ անտառներում։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տեսակի համար հիմնական սնունդ են հանդիսանում փոքր և միջին չափի թռչունները և փոքր կաթնասունները։ Գիշատիչի հաստատված որսը սև լոֆուրն է, վայրի հավերը և տնային հավերը, ծաղկաբտիտ լորերը (Galloperdix sp.), թփուտի լորերը (Arborophila sp.), կանաչ աղավնիները (Treron sp.), տնային աղավնիները, ալկեդոները և սկյուռիկները։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական ճուռակային արծիվը փոքր ճյուղերից կառուցում է մեծ բույն մինչև 1.2 մ տրամագծով և 60 սմ բարձրությամբ այն ծառերի վրա, որոնք ունեն 25-30 մ բարձրություն։ Դնում է մեկ ձու։ Թուխս նստելու տևողությունը և ձագեր հանելու շրջանը անհայտ է։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական ճուռակային արծիվ
Հնդկական ճուռակային արծիվը թռչելիս

Ավելի վաղ այս տեսակը կոչվում էր Hieraaetus: Այնուամենայնիվ, ըստ միտոքոնդրիումային ԴՆԹ-ի և բջջային ԴՆԹ-ի ուսումնասիրությունների արդյունքների, հնդկական ճուռակային արծիվը Hieraaetus սեռի հետ կապ չունեցող տեսակ է[2]։ Քանի որ այն մորֆոլոգիական առումով նույնպես շատ է տարբերվում մնացած սեռից, այն ճանաչվեց որպես Lophotriorchis սեռի միակ եզակի տեսակը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 45. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
  2. H. R. L. Lerner und D. P. Mindell: Phylogeny of eagles, Old World vultures and other Accipitridae based on nuclear and mitochondrial DNA. Molecular Phylogenetics and Evolution 37; 2005: S. 327-346
  3. International Ornithologist's Union: IOC World Bird List, version 2.11 - Raptors. Online Արխիվացված 2011-05-22 Wayback Machine, abgerufen am 22. März 2012

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • James Ferguson-Lees, David A. Christie: Raptors of the World. Christopher Helm, London 2001. ISBN 0-7136-8026-1
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ճուռակային արծիվ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ճուռակային արծիվ» հոդվածին։