Հնդկական ճուռակային արծիվ
Հնդկական ճուռակային արծիվ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Lophotriorchis kienerii | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
|
Հնդկական ճուռակային արծիվ[1] (լատին․՝ Lophotriorchis kienerii), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկական ճուռակային արծիվը դա 46-61 սմ երկարությամբ և 105-140 սմ թևերի բացվածքով փոքր արծիվ է։ Թևերը նեղ են, փոքր չափերով։ Պոչը երկար է, մի քիչ կլորավուն։ Ոտների մատերը և մագիլները երկար են։
Մեծահասակ թռչունների ամբողջ մարմինը սև է, ներառյալ գլխի կողմերը մինչև աչքերի բարձրությունը։ Կզակը, վիզը և այտերը սպիտակ են։ Մարմնի ստորին մնացած մասը, ինչպես նաև ոտքերի և ստորին ծածկող թևերը կարմրավուն-շագանակագույն գույնի են, լայն սև շերտերով։ Պոչի և թևերի ներքևի մասը մոխրագույն է, լայնակի մուգ գծերով։ Գլխին կա մի փոքր փոմփոլ։ Ոտքերը մինչև մատները ունեն կոճղեր։ Կտուցը սև է, աչքի ծիածանաթաղանթը մուգ շագանակագույն։ Մաշկը և ոտքերի մատերը դեղին են, մագիլները սև են։ Սեռային դիմորֆիզմը (երկձևությունը) չի արտահայտվում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակը բնակվում է Հնդկա-Մալայզիական գոտու արևադարձային գոտում։ Տեսակը տարածված է Հնդկական ենթահամակարգի առանձնացված տարածքներում, Մալայզիայում, արևմտյան Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում։ Թռչունները բնակվում են արևադարձային, մշտադալար խոնավ անտառներում։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս տեսակի համար հիմնական սնունդ են հանդիսանում փոքր և միջին չափի թռչունները և փոքր կաթնասունները։ Գիշատիչի հաստատված որսը սև լոֆուրն է, վայրի հավերը և տնային հավերը, ծաղկաբտիտ լորերը (Galloperdix sp.), թփուտի լորերը (Arborophila sp.), կանաչ աղավնիները (Treron sp.), տնային աղավնիները, ալկեդոները և սկյուռիկները։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնդկական ճուռակային արծիվը փոքր ճյուղերից կառուցում է մեծ բույն մինչև 1.2 մ տրամագծով և 60 սմ բարձրությամբ այն ծառերի վրա, որոնք ունեն 25-30 մ բարձրություն։ Դնում է մեկ ձու։ Թուխս նստելու տևողությունը և ձագեր հանելու շրջանը անհայտ է։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի վաղ այս տեսակը կոչվում էր Hieraaetus: Այնուամենայնիվ, ըստ միտոքոնդրիումային ԴՆԹ-ի և բջջային ԴՆԹ-ի ուսումնասիրությունների արդյունքների, հնդկական ճուռակային արծիվը Hieraaetus սեռի հետ կապ չունեցող տեսակ է[2]։ Քանի որ այն մորֆոլոգիական առումով նույնպես շատ է տարբերվում մնացած սեռից, այն ճանաչվեց որպես Lophotriorchis սեռի միակ եզակի տեսակը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Русский язык, РУССО, 1994. — С. 45. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0
- ↑ H. R. L. Lerner und D. P. Mindell: Phylogeny of eagles, Old World vultures and other Accipitridae based on nuclear and mitochondrial DNA. Molecular Phylogenetics and Evolution 37; 2005: S. 327-346
- ↑ International Ornithologist's Union: IOC World Bird List, version 2.11 - Raptors. Online Արխիվացված 2011-05-22 Wayback Machine, abgerufen am 22. März 2012
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- James Ferguson-Lees, David A. Christie: Raptors of the World. Christopher Helm, London 2001. ISBN 0-7136-8026-1
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ճուռակային արծիվ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկական ճուռակային արծիվ» հոդվածին։ |
|