Հյուստոնի բնական գիտությունների թանգարան
Հյուստոնի բնական գիտությունների թանգարան | |
---|---|
Տեսակ | գիտության թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Տեխաս |
Վայր | Հյուստոն և Տեխաս |
Ղեկավարության նստավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[1] |
Հիմնադրվել է | 1909 |
Այցելուներ | 2 000 000 մարդ |
Կայք | hmns.org(անգլ.) |
Հյուստոնի բնական գիտությունների թանգարան (անգլ.՝ The Houston Museum of Natural Science, HMNS), ամերիկյան գիտությունների թանգարան, որը գտնվում է Տեխասի Հյուսթոն քաղաքում` Հերման պարկի հյուսիսային սահմանում։ Հիմնադրվել է 1909 թվականին Հյուսթոնի թանգարանի և գիտական ընկերության կողմից, որը զբաղվում էր անվճար ընդունելությամբ գիտական և կրթական հասարակական ինստիտուտների ստեղծման հարցերով։ Ամեն տարի թանգարան է այցելում ավելի քան 2 մլն մարդ։
Թանգարանային համալիրը կազմված է կենտրոնական քառահարկ շենքից, որտեղ ցուցադրվում են պալեոնտոլոգիայի, երկրաբանության և տիեզերական հետազոտությունների պատմության ցուցանմուշները, պլանետարիումը, թիթեռների կենտրոնը և կինոթատրոնը։ Թանգարանը ԱՄՆ-ում ամենահայտնիներից մեկն է և վարկանիշային աղյուսակում անմիջապես հաջորդում է Ամերիկյան բնագիտական թանգարանին, Մետրոպոլիտեն թանգարանին և դե Յանգին թանգարանին[2]։ Ենթադրվում է, որ հասարակության մոտ ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում թանգարանում անցկացվող բազմաթիվ հյուր ցուցահանդեսները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հիմքում ընկած է 1909 թվականին ստեղծված Հյուստոնի թանգարան և գիտական հասարակություն կազմակերպություն։ Հիմնական թանգարանային հավաքածուի ցուցանմուշները ձեռք են բերվել 1914 թվականից մինչև 1930 թվականը։ Դրանց թվում էր Հենրի Ֆիլիմոն Էթուոթերի բնական պատմության հավաքածուն և Ջոն Միլսափսի՝ նվեր ստացած հավաքածուն։ Վերջինս ձևավորել է քարերի և հանքանյութերի էքսպոզիցիայի միջուկը[3]։ Սկզբում թանգարանային ցուցանմուշները տեղակայված էին Հյուստոնի քաղաքական համաժողովում, այնուհետև յոթ տարի կենտրոնական գրադարանում, իսկ 1929 թվականին տեղափոխվել են Հյուստոնի կենդանաբանական այգու հրապարակ։ Կրթական ծրագրերը թանգարանում գործում են 1947 թվականից, իսկ 1948 թվականից դրանց մասնակցում են արդեն 12000 երեխա[4]։
1960 թվականին թանգարանը պաշտոնապես վերանվանվել է Հյուստոնի բնական գիտությունների թանգարան։ 1964 թվականից Հերման պարկում սկսվել նոր թանգարանային համալիրի շինարարությունը, որը բացվել է 1969 թվականին[5]։
Մինչև 1980 թվականը թանգարանի մշտական ցուցահանդեսը բաղկացած էր դինոզավրերի հավաքածուից, տիեզերական թանգարանից, երկրաբանական, կենսաբանական ցուցահանդեսներից և նավթի արդյունահանմանը և վերամշակմանը նվիրված ցուցահանդեսից։ 1988 թվականին ի հիշատակ «Չելենջեր (բեռնափոխադրող)» օդանավի կործանման՝ բացվել է կրթական կենտրոն։ 1989 թվականին ի հայտ են եկել IMAX կինոթատրոնը և Ջորջի աստղադիտարանը, որը գտնվում է Բրազոս Բենդ ազգային պարկի թանգարանի տարածքից դուրս։
1990 թվականին թանգարանի այցելուների թիվը գերազանցել է 1 միլիոնը։ Հոգաբարձուների հիմնադրամն առաջարկել է արդիականացնել և ընդլայնել թանգարանը․ 1991 թվականից մինչև 1994 թվականը կառուցվել են նոր սրահներ՝ ներառյալ թիթեռների կենտրոնը։
2007 թվականի մարտից մինչև 2009 թվականի սեպտեմբերը HMNS-ն օգտագործել է Woodlands Mall-ի նոր հարթակը, որտեղ այցելուները կարող էին մասնակցել դինոզավրի ոսկորների պեղումներին[6]։ 2009 թվականին Շուգար-Լենդ քաղաքում (Տեխաս) հին բանտային շենքում բացվել է թանգարանի մասնաճյուղը[7]։ 2012 թվականի հունիսին ավելի քան երկու անգամ ավելացել է դինոզավրերի ցուցահանդեսը[8][9]։ Ներկայումս թանգարանը ցուցադրում է 60 դինոզավր, այդ թվում՝ երեք տիրանոզավրեր և մի կետցալկոատլ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.charitynavigator.org/ein/741036131
- ↑ Berger, Eric. (2006, November 20.). «Incredible growth at the Houston Museum of Natural Science». Houston Chronicle.
- ↑ Wilson, Wendell E., Bartsch, Joel A., Mauthner, Mark. Masterpieces of the Mineral World: Treasures from the Houston Museum of Natural Science / The Mineralogical Record in association with Harry N. Abrams, Inc.. — 2004. — P. 7. — ISBN 978-0810967519
- ↑ «HMNS History» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 22-ին.
- ↑ Kleiner, Diana J., Holm, Patricia. "Houston Museum of Natural Science". (2010, February 11). Texas State Historical Association, Retrieved 1 June 2014.
- ↑ «The Woodlands Xploration Station» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Visit HMNS at Sugar Land» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Csotonyi, Julius, White, Steve. (2014). The Paleoart of Julius Csotonyi. Titan Books. pp. 10, 154. ISBN 978-1781169124.
- ↑ White, Steve. (2014). Dinosaur Art: The World's Greatest Paleoart. Titan Books. p. 12. ISBN 978-0857685841.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուստոնի բնական գիտությունների թանգարան» հոդվածին։ |
|