Հյուլյա Վուրնա Իքիզգյուլ
Հյուլյա Վուրնա Իքիզգյուլ թուրքերեն՝ Hülya Vurnal | |
---|---|
Ծնվել է | 1967 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Մարմարա համալսարան (1990) |
Մասնագիտություն | քանդակագործ և երաժիշտ |
Hülya Vurnal İkizgül Վիքիպահեստում |
Հյուլյա Վուրնա Իքիզգյուլ (թուրքերեն՝ Hülya Vurnal İkizgül, 1967, Ստամբուլ, Թուրքիա), թուրք քանդակագործ, խճանկարի ու կերամիկայի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուլյա Վուրնա Իքիզգյուլը ծնվել է 1967 թվականին Ստամբուլում։ 1990 թվականին ավարտել է Մարմարա համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը, մագիստրատուրան շարունակել է նույն ֆակուլտետում։ Աշխատել է Մուստաֆա Փիլևնելիի արվեստանոցում։ Հյուլյայի ատենախոսության թեման է եղել «Խճանկարի արվեստ և Բեդրի Ռահմի խճանկարները - Էրան Էյուբօղլու» (The Art of Mosaic and the Mosaics of Bedri Rahmi - Eren Eyüboğlu)[1][2]։
1992 թվականի հոկտեմբերի 13-29-ը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանում բացվել է նրա «Նկարների և խճանկար-քանդակների» ցուցահանդեսը։ 1994 թվականի հոկտեմբերի 1-ից 31-ը, որպես ժամանակակից խճանկարային արվեստ ներկայացնող հրավիրված նկարիչ, Մարսելի Իստր կոմունայի Հնագիտական թանգարանում տեղի է ունեցել Հյուլյայի «Խճանկարային կտավներ ու քանդակներ» ցուցահանդեսը։ Ներկայացված արժեքավոր տասը ցուցանմուշներից հատկանշական է, որ «Խճանկարային կտավներից ու քանդակներից» մեկը զարդարել է պատմական Darphane-i Amire (թագավորական դրամահատարան) Ստամբուլում 2002 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 3-ը։ Հյուլյայի երեք աշխատանքները գտնվում են Մարսելի հնագիտական թանգարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Gallery Rooms». www.g-alleryrooms.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Software, AkareNet. «Hülya Vurnal İkizgül | Simurg Kitabevi Sahaf | Kültür Hizmetinde 28 Yıl Books on Turkey». simurg.com.tr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-07-09 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյուլյա Վուրնա Իքիզգյուլ կատեգորիայում։ |