Հմայակ Ղազարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հմայակ Ղազարյան | |
---|---|
1907[1] - փետրվարի 7, 1944 | |
Ծննդավայր | Խառակոնիս, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահվան վայր | Յուրչիխա, Կամենկայի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | կապիտան[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
Հմայակ Լևոնի Ղազարյան (1907[1], Խառակոնիս, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 7, 1944, Յուրչիխա, Կամենկայի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), կապիտան, Խորհրդային Միության հերոս (1944)։
Սովորել է Բաքվի ռազմական դպրոցում։ 1934 թվականից ծառայել է հայկական դիվիզիայում։ 1943 թվականի սեպտեմբերի 27-28-ին Ղազարյանի գումարտակը կատաղի մարտեր է մղել Դնեպրի գետանցման համար։ Դնեպրի աջ ափին հենակետ ստեղծելու, գումարտակի մարտական գործողությունները հմտորեն ղեկավարելու համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով Ղազարյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 21)։ |
|