Jump to content

Հմայակ Դուրգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հմայակ Դուրգարյան
Ծնվել էհունիսի 1, 1942(1942-06-01)[1] (82 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահար, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և հասարակական գործիչ
Գործիքներջութակ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Մոսկվայի վիրտուոզներ և Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1967)
Պարգևներ
«Աշխատանքային վաստակի համար» մեդալ

Հմայակ Խաչիկի Դուրգարյան (հունիսի 1, 1942(1942-06-01)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Դուրգարյանը ծնվել է 1942 թվականին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Սովորել է Լենինականի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանում և Լենինականի երաժշտական ուսումնարանում։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան[2]։

1962-1969 թվականներին եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատար, 1982-1984 թվականներին՝ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի մենակատար,1972-1982 թվականներին՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, 1990 թվականին՝ Աստուրիայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր[3]։

Մասնակցել է «Սանկտ Պետերբուրգի Ծննդյան հանդիպումներ» (1993), Ֆրանսիայի (1994, 1995), Իսպանիայի (2003) միջազգային երաժշտական փառատոներին[4]։

Վարպետության դասեր է վարում Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://anmmedia.am/en/musician/hmayak-durgaryan/193
  2. ««Որքան ծերանում եմ, այնքան Հայաստանը շատ է քաշում». Հմայակ Դուրգարյան». 168 Ժամ. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  3. 3,0 3,1 «Հմայակ Դուրգարյան. «Գյումրի գալով վերալիցքավորվում եմ»». Ասպարեզ. 2013 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հմայակ Դուրգարյան» հոդվածին։