Հմայակ Դուրգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հմայակ Դուրգարյան
Ծնվել է հունիսի 1, 1942(1942-06-01) (76 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն ջութակահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ
Գործիքներ ջութակ
Շրջանավարտ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հմայակ Խաչիկի Դուրգարյան (հունիսի 1, 1942(1942-06-01), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ջութակահար, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հմայակ Դուրգարյանը ծնվել է 1942 թվականին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում: Սովորել է Լենինականի Նիկողայոս Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանում և Լենինականի երաժշտական ուսումնարանում: 1967 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան[1]:

1962-1969 թվականներին եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատար, 1982-1984 թվականներին՝ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի մենակատար,1972-1982 թվականներին՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, 1990 թվականին՝ Աստուրիայի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր[2]:

Մասնակցել է «Սանկտ Պետերբուրգի Ծննդյան հանդիպումներ» (1993), Ֆրանսիայի (1994, 1995), Իսպանիայի (2003) միջազգային երաժշտական փառատոներին[3]:

Վարպետության դասեր է վարում Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Technologies Peyotto։ ««Որքան ծերանում եմ, այնքան Հայաստանը շատ է քաշում». Հմայակ Դուրգարյան»։ 168 Ժամ։ Վերցված է 2017-06-01 
  2. «Հմայակ Դուրգարյան. «Գյումրի գալով վերալիցքավորվում եմ» | ...sed magis amica veritas»։ ...sed magis amica veritas (en-US)։ 2013-04-17։ Վերցված է 2017-06-01 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. «Հմայակ Դուրգարյան. «Գյումրի գալով վերալիցքավորվում եմ» | ...sed magis amica veritas»։ ...sed magis amica veritas (en-US)։ 2013-04-17։ Վերցված է 2017-06-01