Jump to content

Հիրիկ պարկային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրիկ պարկային
Հիրիկ պարկային
Հիրիկ պարկային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Տեսակ Հիրիկ պարկային (I. germanica)
Միջազգային անվանում
Iris germanica

Հիրիկ պարկային (լատին․՝ Iris germanica), հիրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա կոճղարմատավոր բույս, որը բնության մեջ այլևս չի հանդիպում, ոչնչացել է և պահպանվել է միայն մշակության մեջ։ Պարտիզագործության բնագավառում տարածված հիրիկի հազարավոր տեսակներ ստացվել են այս տեսակից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիրիկի տերևները հիմնականում արմատամերձ են, երկշարք, թրանման կամ գծանման։ Ծաղիկները գտնվում են ճյուղավորված ծաղկակիրների վրա։ Ծաղկապատը կազմված է փոքրիկ խողովակից և վեց պսակաթերթիկներից, որոնցից ներքին երեքը դեպի ցած են հակված, իսկ վերինները ուղղաձիգ դիրք են գրավում՝ հաճախ ծայրով շփվելով մեկը մյուսի հետ։ Դրանց գունավորումը խիստ բազմազան է։ Ծաղկում է գարնանը կամ ամռան առաջին կեսերին։ Լուսասեր է, սակայն երիտասարդ բույսերը ավելի լավ են աճում կիսաստվերում։ Պահանջկոտ չէ հողային պայմանների նկատմամբ, բայց լավ է աճում սննդանյութերով հարուստ, կավային հողերում։ Արարատյան դաշտի պայմաներում առատ ոռոգման կարիք է զգում։ Լավ է աճում և առատորեն ծաղկում է հողը պարարտացնելու դեպքում։ Բազմանում է կոճղարմատները բաժանելու եղանակով, գարնանը կամ ամռան վերջում։ Սերմերով բազմացնում են միայն սելեկցիոն նպատակներով։ Թուփը նույն տեղում առանց բաժանելու 3-4 տարուց ավելի չի կարելի թողնել։ Հակառակ դեպքում՝ ծաղկումը աստիճանաբար նվազում է, իսկ ծաղիկները մանրանում են։ Պիտանի է բոլոր տիպերի ծաղկադեկորատիվ ձևավորումներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Երևան, «Արևիկ», 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ պարկային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ պարկային» հոդվածին։