Հիրաչ Յագան
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1989[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա | ||
Հասակ | 178 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հիրաչ Յագան (ֆր.՝ Hiraç Yagan, հունվարի 3, 1989[1][2], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), հայկական ծագմամբ բելգիացի ֆուտբոլիստ, շվեյցարական «Ստադ Նյոն (ֆուտբոլային ակումբի)» կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ երիտասարդ տարիներին խաղացել է լյեժի « Ստանդարտ (ֆուտբոլային ակումբում»։ 2009 թվականից խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն չեն շտապել նրան խաղադաշտ հանելու։ 2010 թվականին Յագանին վարձավճարով խաղալու են ուղարկել առաջին դիվիզիոնի «Տյուբիզ (ֆուտբոլային ակումբ)»։ Իր առաջնելույթը նշել է 22-րդ փուլում՝ «Տուրտունի» դեմ մրցախաղում[3]։ Բայց այստեղ էլ խաղալով երեք խաղ, վերադարձել է հետ՝ «Ստանդարտ», որի հետ ստորագրել է մեկ տարվա պայմանագիր[4]։ Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Լասլո Բյոլյոնի մեկնելուց հետո Յագանը երկար ժամանակ մնացել է պահեստայինների նստարանին, քանի որ նոր մարզչային թիմը նրա ծառայությունների կարիքը չի զգացել[5]։
2012 թվականի գարնանը Յագանը ժամանել է Հայաստան՝ պատմական հայրենիք, որտեղ պայմանագիր է կնքել Կապանի Գանձասար ֆուտբոլային ակումբի հետ։ Թիմի հետ աշխատելով մի քանի ամիս՝ չի կարողացել հիմնական կազմում տեղ զբաղեցնել, ինչի արդյունքում ակումբի ղեկավարությունը հրաժարվել է նրա ծառայություններից[6]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիսանալով Բելգիայի քաղաքացի՝ Հիրաչը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ընդունել է Հայաստանի քաղաքացիություն և խաղացել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում, երիտասարդականի կազմում իր առաջին գոլը Յագանը խփել է 2011 (մինչև 21) թվականը Եվրոպայի առաջնության նախընտրական խաղում Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի դարպասին, այդ խաղն ավարտվել է 1:3 հաշվով՝ հայերի պարտությամբ։ Հայաստանի ազգային հավաքականում Յագանի առաջնելույթը տեղի է ունեցել 2009 թվականի օգոստոսի 12-ին՝ Հայաստան-Մոլդովա ընկերական խաղի ժամանակ, հայկական թիմը այդ խաղում պարտվել է 1:4 հաշվով, քանի որ մարզիչ Վարդան Մինասյանի նպատակը եղել է նորեկների, այդ թվում նաև՝ Յագանի խաղին հետևելը։ Յագանը խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, աստիճանաբար կատարելագործում է հայերենը։
2016 թվականի ամռանը ConIFA աշխարհի առաջնության ժամանակ խաղացել է Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում։ Չագոս կղզու հետ կայացած խաղի ժամանակ 73-րդ րոպեին գոլ է խփել։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ստանդարտ» (Լյեժ)
- Բելգիայի ֆուտբոլի առաջնություն 2008/2009
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրաչի զարմիկը Իվան Յագանը խաղում է Բելգիական «Էյփեն» ֆուտբոլային ակումբում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Грач Яган отметил свой дебют в составе «Тюбиза»» (ռուսերեն). Armsport.am. 2009 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 21.12.2010-ին.
- ↑ «Яган вернулся в «Стандард»» (ռուսերեն). Armsport.am. 2009 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 21.12.2010-ին.
- ↑ «Грач Яган: окончательно решил покинуть льежский клуб» (ռուսերեն). Armfootball.com. 2009 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 21.12.2010-ին.
- ↑ ««Гандзасар» отказался от услуг Грача Ягана» (ռուսերեն). Armsport.com. 2012 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 20.07.2012-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
|