Հիրաչ Յագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիրաչ Յագան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1989(1989-01-03)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Հիրաչ Յագան (ֆր.՝ Hiraç Yagan, հունվարի 3, 1989(1989-01-03)[1][2], Էտերբեկ, Բրյուսել, Բելգիա), հայկական ծագմամբ բելգիացի ֆուտբոլիստ, շվեյցարական «Ստադ Նյոն (ֆուտբոլային ակումբի)» կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ երիտասարդ տարիներին խաղացել է լյեժի « Ստանդարտ (ֆուտբոլային ակումբում»։ 2009 թվականից խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն չեն շտապել նրան խաղադաշտ հանելու։ 2010 թվականին Յագանին վարձավճարով խաղալու են ուղարկել առաջին դիվիզիոնի «Տյուբիզ (ֆուտբոլային ակումբ)»։ Իր առաջնելույթը նշել է 22-րդ փուլում՝ «Տուրտունի» դեմ մրցախաղում[3]։ Բայց այստեղ էլ խաղալով երեք խաղ, վերադարձել է հետ՝ «Ստանդարտ», որի հետ ստորագրել է մեկ տարվա պայմանագիր[4]։ Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Լասլո Բյոլյոնի մեկնելուց հետո Յագանը երկար ժամանակ մնացել է պահեստայինների նստարանին, քանի որ նոր մարզչային թիմը նրա ծառայությունների կարիքը չի զգացել[5]։

2012 թվականի գարնանը Յագանը ժամանել է Հայաստան՝ պատմական հայրենիք, որտեղ պայմանագիր է կնքել Կապանի Գանձասար ֆուտբոլային ակումբի հետ։ Թիմի հետ աշխատելով մի քանի ամիս՝ չի կարողացել հիմնական կազմում տեղ զբաղեցնել, ինչի արդյունքում ակումբի ղեկավարությունը հրաժարվել է նրա ծառայություններից[6]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանալով Բելգիայի քաղաքացի՝ Հիրաչը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ընդունել է Հայաստանի քաղաքացիություն և խաղացել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում, երիտասարդականի կազմում իր առաջին գոլը Յագանը խփել է 2011 (մինչև 21) թվականը Եվրոպայի առաջնության նախընտրական խաղում Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի դարպասին, այդ խաղն ավարտվել է 1:3 հաշվով՝ հայերի պարտությամբ։ Հայաստանի ազգային հավաքականում Յագանի առաջնելույթը տեղի է ունեցել 2009 թվականի օգոստոսի 12-ին՝ Հայաստան-Մոլդովա ընկերական խաղի ժամանակ, հայկական թիմը այդ խաղում պարտվել է 1:4 հաշվով, քանի որ մարզիչ Վարդան Մինասյանի նպատակը եղել է նորեկների, այդ թվում նաև՝ Յագանի խաղին հետևելը։ Յագանը խոսում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, աստիճանաբար կատարելագործում է հայերենը։

2016 թվականի ամռանը ConIFA աշխարհի առաջնության ժամանակ խաղացել է Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում։ Չագոս կղզու հետ կայացած խաղի ժամանակ 73-րդ րոպեին գոլ է խփել։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստանդարտ» (Լյեժ)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիրաչի զարմիկը Իվան Յագանը խաղում է Բելգիական «Էյփեն» ֆուտբոլային ակումբում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Грач Яган отметил свой дебют в составе «Тюбиза»» (ռուսերեն). Armsport.am. 2009 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 21.12.2010-ին.
  4. «Яган вернулся в «Стандард»» (ռուսերեն). Armsport.am. 2009 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 21.12.2010-ին.
  5. «Грач Яган: окончательно решил покинуть льежский клуб» (ռուսերեն). Armfootball.com. 2009 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 21.12.2010-ին.
  6. ««Гандзасар» отказался от услуг Грача Ягана» (ռուսերեն). Armsport.com. 2012 թ․ հուլիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 20.07.2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]