Հիլդե Ֆեննե (նորվ.՝ Tiril Kampenhaug Eckhoff), (մայիսի 12, 1993(1993-05-12), Voss, Հորդալան, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստուհի, 2013 թվականի աշխարհի չեմպիոն՝ էստաֆետում։ Նորվեգիայի բիաթլոնի հավաքականի անդամ։ Նաև մասնագիտացել է երկար տարածությունների մրցավազքերում, անձնական լավագույն արդյունքը՝ 10:14.21 րոպե 3000 մետրում գրանցել է 17 տարեկանում[1]։ 2014 թվականի Բիաթլոնի Եվրոպայի առաջնությունում 4×6 կմ էստաֆետայում արժանացել է բրոնզե մեդալի[2]։
2012/2013 թվականի բիաթլոնի աշխարհի գավաթի մրցաշրջանում Ֆեննեն դարձել է Նորվեգիայի ազգային հավաքականի լիիրավ անդամ։ Մրցաշրջանի առաջին միավորները երիտասարդ բիաթլոնիստը նվաճել է շվեդական Էստերսունդի առաջին փուլում։ Սպրինտում Հիլդեն 3 վրիպումով զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը։ Երկրորդ փուլում արդյունքները գոհացուցիչ չէին, ընդամենը 80-րդ հորիզոնականը սպրինտում (4 +1): Այնուամենայնիվ, էստաֆետի վերջին մրցավազքում Ֆենեն թիմակիցների հետ նշում է հաղթանակը։ Հաջորդ փուլում Ֆենեն չի մասնակցում։ Հիլդեն վերադառնում է աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, որը տեղի է ունենում գերմանականՕբերհոֆում։ Էստաֆետայում, նորվեգացիները զբաղեցնում են իրենց համար համեստ չորրորդ հորիզոնականը, իսկ Հիլդեն անցնում է տուգանային շրջանի։ Սպրինտում երիտասարդ մարզիկը կարողանում է զբաղեցնել 54-րդ հորիզոնականը (3 + 3), որն իրավունք է տալիս մտնել հետապնդման մրցավազքի մեջ պայքարի։ Հետապնդման մրցավազքում Ֆեննեն ավարտում է 31-րդը։ Նորվեգացիները և Ֆեննեն մասնավորապես, կարողանում են վերադարձնել առաջին տեղը էստաֆետում արդեն հաջորդ՝ 5-րդ փուլում, որը տեղի է ունենում Ռուփոլդինգում։ Վեցերորդ փուլում Ֆեննեն չի մասնակցում։ Էստաֆետում Ֆեննեն այնքան էլ հաջող հանդես չի գալիս՝ գնալով տուգանային շրջան, բայց Սյուննյովա Սուլեմդալը և Թուրա Բերգերը հավաքականին դուրս են բերում առաջին հորիզոնական՝ նվաճելով ոսկե մեդալ։ Այսպիսով 19 տարեկանում Ֆեննեն դառնում է աշխարհի չեմպիոն։ Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Հիլդեն բաց է թողնում հաջորդ՝ 7-րդ փուլը, որը տեղի է ունենում Հոլմենկոլլենում։