Հիլդե Ֆեննե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլդե Ֆեննե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ, թեթևատլետ և դահուկորդ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 12, 1993(1993-05-12) (30 տարեկան)
Ծննդավայր՝Voss, Հորդալան, Նորվեգիա

Հիլդե Ֆեննե (նորվ.՝ Tiril Kampenhaug Eckhoff), (մայիսի 12, 1993(1993-05-12), Voss, Հորդալան, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստուհի, 2013 թվականի աշխարհի չեմպիոն՝ էստաֆետում։ Նորվեգիայի բիաթլոնի հավաքականի անդամ։ Նաև մասնագիտացել է երկար տարածությունների մրցավազքերում, անձնական լավագույն արդյունքը՝ 10:14.21 րոպե 3000 մետրում գրանցել է 17 տարեկանում[1]։ 2014 թվականի Բիաթլոնի Եվրոպայի առաջնությունում 4×6 կմ էստաֆետայում արժանացել է բրոնզե մեդալի[2]։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012/2013 թվականի բիաթլոնի աշխարհի գավաթի մրցաշրջանում Ֆեննեն դարձել է Նորվեգիայի ազգային հավաքականի լիիրավ անդամ։ Մրցաշրջանի առաջին միավորները երիտասարդ բիաթլոնիստը նվաճել է շվեդական Էստերսունդի առաջին փուլում։ Սպրինտում Հիլդեն 3 վրիպումով զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը։ Երկրորդ փուլում արդյունքները գոհացուցիչ չէին, ընդամենը 80-րդ հորիզոնականը սպրինտում (4 +1): Այնուամենայնիվ, էստաֆետի վերջին մրցավազքում Ֆենեն թիմակիցների հետ նշում է հաղթանակը։ Հաջորդ փուլում Ֆենեն չի մասնակցում։ Հիլդեն վերադառնում է աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, որը տեղի է ունենում գերմանական Օբերհոֆում։ Էստաֆետայում, նորվեգացիները զբաղեցնում են իրենց համար համեստ չորրորդ հորիզոնականը, իսկ Հիլդեն անցնում է տուգանային շրջանի։ Սպրինտում երիտասարդ մարզիկը կարողանում է զբաղեցնել 54-րդ հորիզոնականը (3 + 3), որն իրավունք է տալիս մտնել հետապնդման մրցավազքի մեջ պայքարի։ Հետապնդման մրցավազքում Ֆեննեն ավարտում է 31-րդը։ Նորվեգացիները և Ֆեննեն մասնավորապես, կարողանում են վերադարձնել առաջին տեղը էստաֆետում արդեն հաջորդ՝ 5-րդ փուլում, որը տեղի է ունենում Ռուփոլդինգում։ Վեցերորդ փուլում Ֆեննեն չի մասնակցում։ Էստաֆետում Ֆեննեն այնքան էլ հաջող հանդես չի գալիս՝ գնալով տուգանային շրջան, բայց Սյուննյովա Սուլեմդալը և Թուրա Բերգերը հավաքականին դուրս են բերում առաջին հորիզոնական՝ նվաճելով ոսկե մեդալ։ Այսպիսով 19 տարեկանում Ֆեննեն դառնում է աշխարհի չեմպիոն։ Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Հիլդեն բաց է թողնում հաջորդ՝ 7-րդ փուլը, որը տեղի է ունենում Հոլմենկոլլենում։

Պատանեկան նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայր Տարիք Անհ. Սպր. Հետ. Էստ.
2010 Աշխարհի առաջնություն Շվեդիա Շվեդիա Տուրսբյու U19 17 20 15
2012 Աշխարհի առաջնություն Ֆինլանդիա Ֆինլանդիա Կոնտիոլահտի U19 3 1 5
2012 Աշխարհի առաջնություն Ֆինլանդիա Ֆինլանդիա Կոնտիոլահտի U21 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «F». Norwegian Athletics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին.
  2. «IBU Open European Championships Biathlon 2014, Nove Mesto Na Morave: Women 4x6km Relay - Final Results» (PDF). International Biathlon Union. 2014 թ․ փետրվարի 4. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]