Հերք Հարվի
Հերք Հարվի Herk Harvey | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1924[1] |
Ծննդավայր | Windsor |
Մահացել է | ապրիլի 3, 1996[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կանզասի համալսարան |
Երկեր | Carnival of Souls?, Shake Hands with Danger?, Why Study Home Economics??, What About Juvenile Delinquency?? և The Sound of a Stone? |
Մասնագիտություն | սպա, կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ |
Աշխատավայր | Centron Corporation? |
Ամուսին | Բերնիս Լ. Բրեդի (1950-1960) (ամուսնալուծված) Փոլին Ջ. Փափաս (1969-1996) (իր մահը)[2] |
Herk Harvey Վիքիպահեստում |
Հերք Հարվի (անգլ.՝ Herk Harvey, ծն.` Հարոլդ Առնոլդ Հարվի (անգլ.՝ Harold Arnold Harvey) 1924 թ. հունիսի 3, Վինձոր, Կոլորադո, ԱՄՆ – 1996 թ. ապրիլի 3, Լոուրենս, Կանզաս, ԱՄՆ)), ֆիլմերի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան[3]։ Նա առավել հայտնի է որպես «Հոգիների պարահանդես» ֆիլմի հեղինակ և ռեժիսոր, ինչպես նաև` ֆիլմում կերտած «Մարդու» կերպարով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերք Հարվին ծնվել է Կոլորադոյի Վինձոր քաղաքում, Էվերեթ և Մինի Ռ. Փրյուիթ Հարվիների ընտանիքում։ Նա մեծացել է Իլինոյսի Վեյֆրլիում և Կոլորադոյի Ֆորթ Քոլինսում։ Հարվին ավարտել է Ֆորթ Քոլինսի դպրոցը։ Դպրոցից հետո, Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում, երրորդ աստիճանի կայանապետի կոչումով։ Այդ ժամանակահատվածում նա ուսումնառում էր քիմիատեխնիկա։ Սակայն հետագայում նա թողել է այդ մասնագիտությունը և սկսել է զբաղվել թատերական գործունեությամբ։
1945 թվականին Հերք Հարվին տեղափոխվել է Կանզասի Լոուրենս` Կանզասի համալսարանում սովորելու համար։ Այդտեղ նա սկսել է լրջորեն զբաղվել թատրոնով և խաղացել է շատ դերեր համալսարանական ներկայացումներում («Խոտի տենդ», «Ատամների կաշին», «Յունոնան և սիրամարգը», «Մուրացկանը թամբին», «Միջամառային գիշերվա երազ», «Ժաննա Լոթարինգացի», «Ցանցառամիտ հոգին», «Հարվի», «Համլետ»)։ Կանզասի համալսարանում սովորելու տարիներին Հարվին եղել է Թատերական արվեստանոցի փոխնախագահը և արական սեռի ուսանողների պատվավոր Բ.Ու. (O.W.L.) ընկերակցության անդամ։ 1948 թվականին նա ստացել է բակալավրի աստիճան Կանզասի համալսարանի Ճարտարախոսության և թատրոնի բաժնում, որտեղ էլ ընդունվել է աշխատանքի որպես հրահանգիչ։
Հարվիի ռեժիսորական առաջին աշխատանքը Իրվին Շոուի «Թաղեցեք մեռածներին» ստեղծագործության փորձարարական բեմադրությունն էր 1949 թվականին։ Դրանից հետո նա համալսարանում բեմադրել է մի քանի ներկայացումներ։ 1950 թվականին նա Կանզասի համալսարանի Ճարտարախոսության և թատրոնի բաժնում ստացել է մագիստրոսի աստիճան։ Նրա մագիստրոսական թեզի թեման է եղել Կանզասի համալսարանում «Թաղեցեք մեռածներին»-ը բեմադրելու իր փորձառությունը։ Բացի համալսարանական բեմադրություններում խաղը, Հարվին իր բեմական վարպետությունը բարելավում էր նաև ամառային արձակուրդներին խաղալով Տոպիկայի քաղաքային թատրոնում և Կանզաս Սիթիի շրջանային թատրոնում։ Վերջինում 1958 թվականին բեմադրված «Տրամվայ «Ցանկություն»»-ում նա մարմնավորել է Սթենլի Կովալսկիին։
1950 թվականի հունիսի 3-ին, իր ծննդյան 26-րդ տարեդարձին, Հարվին ամուսնացել է Բերնիս Բրեյդիի հետ, ով ուիչիտա էր և խաղացել էր Կանզասի համալսարանի մի քանի ներկայացումներում։ Ամուսնությունից հետո, 1950 թվականի ամռանը Հարվին Դենվերի համալսարանում պատրաստել է ավարտական աշխատանք և ընդունվել Կոլորադոյի համալսարանի ասպիրանտուրա։ «Ես դա արել եմ ամառային դասերի ընթացքում և վերադարձել եմ Կանզաս», նշել է Հարվին։ Հերք Հարվին և նրա կինը վերադարձել են Լոուրենս և երկուսն էլ դասավանդել են թատերագիտություն, Հարվին Կանզասի համալսարանում, նրա կինը` տեղական դպրոցում։ 1960 թվականին նրանք ամուսնալուծվել են Բրեյդիի անհավատարմության պատճառով։ Դրանից շատ չանցած Հարվին հանդիպել է Փոլին Ջ. Փափասին, ով «Հոգիների պարահանդես» ֆիլմի հովանավորներից էր։ Նրանք ամուսնացել են 1967 թվականին։
1982 թվականին Լոուրենս է ժամանելԱմերիկյան հեռարձարկման ընկերության նկարահանող խումբը` միջուկային պատերազմի մասին «Հաջորդ օրը» հակասական հեռուստաֆիլմի նկարահանման համար։ Այդ ֆիլմում Հարվին խաղացել է գյուղացու աննշան ճառող դեր։ Ֆիլմում ներգրավվել են նաև տեղացի այլ դերասաններ։ Ֆիլմը հեռարձակվել է 1983 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.genuinekansas.com/famous_herk_harvey_film_director_kansas.htm
- ↑ «Herk Harvey». The New York Times.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերք Հարվի» հոդվածին։ |
|
- Հունիսի 3 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Ապրիլի 3 մահեր
- 1996 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Կանզասի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Կինոռեժիսորներ Իլինոյսից