Հերբերտ Վիր Էվատ
Հերբերտ Վիր Էվատ անգլ.՝ Herbert Vere Evatt | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1894[1][2] |
Ծննդավայր | East Maitland[3] |
Մահացել է | նոյեմբերի 2, 1965[1][2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Կանբերրա, Ավստրալիա[3] |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կրթություն | Սիդնեյի իրավաբանական դպրոց[3] և Սիդնեյի համալսարան[3] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, բարիսթեր, դատավոր, chief justice և կենսագիր |
Ամուսին | Mary Alice Evatt?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Chief Justice of New South Wales?, Attorney-General for Australia?, Ավստրալիայի արտաքին գործերի նախարար, Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ, Member of the New South Wales Legislative Assembly?, Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ, դեսպան, Justice of the High Court of Australia? և Ընդդիմության առաջնորդ |
Կուսակցություն | Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն[3] |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Herbert Evatt Վիքիպահեստում |
Հերբերտ Վիր Էվատ (անգլ.՝ Herbert Vere Evatt, ապրիլի 30, 1894[1][2], East Maitland[3] - նոյեմբերի 2, 1965[1][2], Կանբերրա, Ավստրալիա[3]), ավստրալացի քաղաքական գործիչ, դիվանագիտական և պետական գործիչ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ (1948-1949)։ Ավստրալիայի Միության արդարադատության և արտաքին գործերի նախարար (1941-1949), Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ (1951-1960), թագավորական փաստաբան, իրավաբան, Ավստրալիայի Գերագույն դատարանի դատավոր (1930-1940), Ավստրալիայի գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվատը ծնվել է 1894 թվականի ապրիլի 30-ին։ Նա Ջեյն Սոֆիայի (հայտնի է որպես «Ջինի») և Ջոն Էշմոր Համիլթոն Էվատի ութ որդիներից հինգերորդն էր։ րա երկու ավագ եղբայրները մահացել են մանկության տարիներին[4]։ Նրա հայրը ծնվել է Հնդկաստանի Քաունփորում (այժմ՝ Կանպուր), բայց մեծացել է Իռլանդիայի Դուբլինում։ Նա ժամանել է Ավստրալիա 16 տարեկանում և ի վերջո բնակություն հաստատել Մորփեթում, որտեղ 1882 թվականին ամուսնացել է Սիդնեյից ծովային ինժեների դստեր՝ Ջինի Գրեյի հետ։ 1901 թվականի հոկտեմբերին մահացել է նրա հայրը։
Անգլո-իռլանդական ծագմաբ Հերբերտ Վիրը կրթություն է ստացել Սիդնեյի համալսարանում (1918)[5], 1924 թվակաnին ստացել է իրավագիտության դոկտորի կոչում։ Ուսման ընթացքում ընտրվել է ուսանողական խորհրդի նախագահ, եղել է ուսանողական «Հերմես» գրական ամսագրի խմբագիրը, իսկ 1915 թվականին «Ազատականությունն Ավստրալիայում» էսսեի համար արժանացել է փիլիսոփայության մրցանակի։ Համալսարանում Էվատը խաղացել է ռեգբի, ֆուտբոլ, հոկեյ և բեյսբոլ[6]։
Որպես իրավաբան աշխատել է հիմնականում արհմիությունների հարցերով, զբաղվել է աշխատանքային վեճերով։ 1925-1930 թվականներին լեյբորիստական կուսակցությունից եղել է Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովի անդամ։ 1930 թվականին նշանակվել է Ավստրալիայի Գերագույն դատարանի անդամ։ 1940 թվականին ընտրվել է Ներկայացուցիչների պալատի պատգամավոր։
1941 թվականին՝ վարչապետ Ջոն Քերթինի օրոք, նա եղել է երկրի գլխավոր դատախազը և արտաքին գործերի նախարարը։ Այդ պաշտոնները նա պահպանել է մինչև Բեն Չիֆլիի վարչապետ ընտրվելը։ 1946 թվականից եղել է նաև փոխվարչապետ։ Մեծ Բրիտանիայից Ավստրալիայի անկախության ամրապնդման և միջազգային ասպարեզում նրա անկախ դերի հաստատուն ջատագով Էվատը Ավստրալիայի ներկայացուցիչն է եղել Ուինսթոն Չերչիլի պատերազմական կաբինետում, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան պատերազմի խորհրդում։
Նա ակտիվորեն աջակցել է ՄԱԿ-ին և մասնակցել դրա ստեղծմանը` ձգտելով հասնել հավասար իրավունքների մեծ և փոքր երկրների համար։ 1948 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 1949 թվականի սեպտեմբերի 20-ը եղել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ, մասնակցել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Պաղեստինի բաժանման ՄԱԿ-ի ծրագրի մշակմանը։
1951 թվականից կրկին եղել է Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ներկայացուցիչների պալատում։ Բեն Չիֆլի մահից հետո՝ 1951-1960 թվականներին՝եղել է Ավստրալիայի ընդդիմության առաջնորդ։
Նա հեռացել է քաղաքականությունից 1960 թվականին և ստանձնել Նոր Հարավային Ուելսի գլխավոր դատավորի պաշտոնը (1960 թվականի փետրվարի 15-ից մինչև 1962 թվականի հոկտեմբերի 24-ը)։
1950 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերբերտ Վիր Էվատը մի շարք ապստամբության պատմության վերաբերյալ գրքեր, իրավական էսսեների և հոդվածների հեղինակ է։
- H. V. Evatt, Australian Labour Leader: The Story Of W.A. Holman and the Labour Movement, 1954
- H. V. Evatt, The King and His Dominion Governors, 1936
- H. V. Evatt, Injustice within the Law. A study of the case of the Dorsetshire Labourers, 1937
- H. V. Evatt, The Royal Prerogative, 1930 (this was his LLD thesis)
- H. V. Evatt, Rum Rebellion: A Study of the Overthrow of Governor Bligh by John Macarthur and the New South Wales Corps, 1943
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Australian Dictionary of Biography — MUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
- ↑ Crockett, Peter (1993). Evatt: A Life. Oxford University Press. էջ 2. ISBN 0195535588.
- ↑ Robyn Walden. «Evatt Biography». Evatt Collection, Special Collections. Flinders University Library.
- ↑ «Dr. H. V. Evatt». The Canberra Times. 1930 թ․ դեկտեմբերի 19. էջ 1. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին – via trove.nla.gov.au.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլ.)https://www.un.org/ru/file/107778 Herbert Vere Evatt
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Վիր Էվատ» հոդվածին։ |
|