Հարրի Դևիս
Հարրի Դևիս անգլ.՝ Garry Davis | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1921[1][2] |
Ծննդավայր | Բար Հարբոր, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 24, 2013[1][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | South Burlington, Չիթենդեն շրջան, Վերմոնտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Քարնեգի Մելոն համալսարան և East–West University? |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, քաղաքական գործիչ, հակապատերազմային ակտիվիստ, ներդրումային ակտիվիստ և արվեստագետ |
Garry Davis Վիքիպահեստում |
Հարրի Դևիս (անգլ.՝ Garry Davisհուլիսի 27, 1921[1][2], Բար Հարբոր, Հանքոկ շրջան, Մեն, ԱՄՆ - հուլիսի 24, 2013[1][2], South Burlington, Չիթենդեն շրջան, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի հասարակական գործիչ, քաղաքացիական անձնագրի և «World Service Authority» կազմակերպության ստեղծող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարրի Դևիսը Մեիեր և Հիլդի Դևիսների որդին է։ 1940 թվականին ավարտել է Եպիսկոպալական ակադեմիան և ընդունվել է Կարնեգի Մելոն համալսարանը։ Նաև ստացել է մագիստրոսի աստիճան՝ մարզային գեոդիալեկտիկայում, հնդկական համալսարանում[3]։ Նախկին բրոդվեյացի համալսարան, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ներգրավվել է ԱՄՆ-ի ռմբակոծիչ օդաչուների շարք։
1948 թվականի մայիսի 25-ին՝ Փարիզում, Հարրի Դևիսը հրաժարվել է ամերիկյան քաղաքացիությունից՝ իրեն հռչակելով «աշխարհի քաղաքացի»։ Ֆրանսիական ղեկավարությունը պահանջել է, որ Դևիսը մինչև սեպտեմբերի 12-ը լքի երկիրը։ Սակայն առանց անձնագրի չէր կարող դուրս գալ մայրաքաղաքից։ Սեպտեմբերի 7-ին՝ Շայո Պալատում, հանդիսավոր կերպով բացվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան։ Օգտվելով հաստատված իրավիճակից, Դևիսը դուրս է գալիս Ֆրանսիայից և գնում է չեզոք տարածք, որտեղ ընթանում էր ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեան։ Ստեղծվել էր նախադեպ, և արդյունքում հանձնվել է առաջին անձնագիրը։
1949 թվականի հունվարին՝ Փարիզում, հիմանդրել է Միջազգային քաղաքացիության ռեգիստր, որի մեջ է մտել ավելի քան 750 հազար մարդ։ 1953 թվականի սեպտեմբերի 4-ին, Էլլսվորտ քաղաքային վարչությունում՝ Մեն հաստիքում, հայտարարել է Միջազգային քաղաքացիական կառավարության ստեղծման մասին, հիմնված մարդու հաստատուն օրենքների վրա։ 1954 թվականից հետո կազմակերպել է «World Service Authority»-ը, գլխավոր գործադիր և վարչական կառավորության մարմինն է եղել, ով տալիս էր անձնագրեր, ծննդյան վկայական և այլ սերտիֆիակատներ դիմողի համար։ Դևիսը առաջինը օգտագործել է իր անձնագիրը, 1956 թվականին Հնդկաստան մեկնելու համար։
Ֆրանսիայում նա ապավինել է այնպիսի գրողների ինչպիսին են Ալբեր Կամյուն և Անդրե Ժիդը, իրեն նաև միացել է Աբբատ Պերը։ Նաև ինքը՝ Հարրին, հրապարակել է մի քանի գիրք՝ ա՛խարհի քաղաքացիության մասին։
2012 թվականի մարտին՝ 90 տարեկանում, Հարրին սկսել է յուրաքանչյուր շաբաթ «Աշխարհի քաղաքացիների ռադիո» ռադիոշոու հաղորդել։
Բիբլոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- My country is the world: The Adventures of a World Citizen (1961)
- Passport to Freedom, A Guide for World Citizens (1992)
- A World Citizen in the Holy Land (2001)
- World Government, Ready or Not! (2003)
- Letters To World Citizens (2004)
- Cher Monde, Une Odyssée a travers la planete (2005)
- DEAR WORLD, A Global Odyssey (2006)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Блог и биография Гарри Дэвиса.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Dear World, A Global Odyssey, ISBN 0-9706483-1-6; Views From My Space, ISBN 1-4392-1792-0; World Peace Is You (ebook)-www.worldpeaceisyou.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Դևիս» հոդվածին։ |
|