Jump to content

Հարութ Շիթիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարութ Շիթիլյան
 
Կուսակցություն՝ Ensemble Montréal?
Կրթություն՝ Մոնրեալի պոլիտեխնիկական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Ծննդյան օր 1980
Ծննդավայր Բեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն  Կանադա

Հարութ Շիթիլյան (անգլ.՝ Harout Chitilian, 1980, Բեյրութ, Լիբանան)[1], ազգությամբ հայ պետական պաշտոնյա, Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ (2009-2011)[2][3], Մոնրեալի գործադիր կոմիտեի փոխնախագահ[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարութ Շիթիլյանը ծնվել է Բեյրութում` լիբանանահայ ընտանիքում։ Ինը տարեկան հասակում տեղափոխվել է Կանադա[5][6]։ ՀԲԸՄ-ի Մոնրեալի Ալեք Մանուկյան վարժարանն ավարտելուց հետո[7] սովորել է Մոնրեալի արևմուտքում գտնվող ֆրանսալեզու ավագ դպրոցում, միաժամանակ զբաղվել է սպորտով` լող, ջրային պոլո, բասկետբոլ։ 2004 թվականին ավարտել է Մոնրեալի պոլիտեխնիկական դպրոցի ճարտարագիտության բաժինը` ստանալով հեռահաղորդակցության մասնագետի որակավորում[8]։ Ավարտելուց հետո չորս տարի աշխատել է շվեդական Ericsson ընկերությունում որպես միջազգային խորհրդատու Լատինական Ամերիկայի, Սկանդինավյան երկրների, Արևմտյան Եվրոպայի, Միացյալ Նահանգների գրասենյակների համար։ 2007-2009 թվականներին ղեկավարել է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մասնագիտացված մասնավոր խորհրդատվական բիզնես։

Հարութ Շիթիլյանը Վիքիմանիա 2017 համաժողովի ժամանակ

2009 թվականի Մոնրեալի քաղաքային ընտրություններին և «Մոնրեալի միություն» կուսակցության ներքո Մոնրեալի ֆրանսախոս Բորդո-Կարտիվելի ընտրատարածքից ընտրվել է քաղաքային խորհրդական[9]։

2009-2011 թվականներին եղել է Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ, քաղաքապետարանի կոմիտեի նախագահ, քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդատվական կոմիտեի փոխնախագահ։ Եղել է նաև Մոնրեալից ընտրված խորհրդատուների «Corporation de Développement économique et communautaire de l’arrondissement Ahuntsic-Cartierville» տարածաշրջանային կոնֆերանսի գործադիր կոմիտեի և «MR3 Relève» կազմակերպության վարչական խորհրդի անդամ, «Կոռուպցիայի դեմոկրատական կորպորացիայի էկոնոմիկայի և համայնքային իրավունքի ակունքները» և «MR3 Relève»[8]:

2011 թվականի հունիսի 20-ին ընտրվել է Մոնրեալի քաղաքային խորհրդի նախագահ` փոխարինելով Կլոդ Դոֆինին և 30 տարեկան հասակում դարձել քաղաքային խորհրդի ամենաերիտասարդ նախագահը[10][11][12]։

2012 թվականի դեկտեմբերին Շիթիլյանը հայտարարել է «Մոնրեալի միություն» կուսակցությունից հեռանալու և ոչ մի այլ կուսակցության չմիանալու և անկախ խորհրդատու դառնալու մասին[13]։

2013 թվականի հունիսին Մայքլ Էփլբաումի հրաժարականից հետո Շիթիլյանը եղել է խորհրդի անդամի թեկնածու, որպեսզի փոխարինի հաջի Էփլբաումին որպես Մոնրեալի ժամանակավոր քաղաքապետ, սակայն այդ պաշտոնը զբաղեցրել է Լորան Բլանշարը[14]։

2013 թվականի նոյեմբերի 18-ին նշանակվել է գործադիր կոմիտեի փոխնախագահ` պատասխանատու վարչական բարեփոխումների, Smart City, տեխնոլոգիա և տեղեկատվություն բնագավառների համար[15]։

Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը[16][17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Harout Chitilian : l'étoile montante - Le Prince Arthur». Le Prince Arthur (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  2. Fortier, Pierre Cayouette et Marco. «Par ici la relève !». L’actualité (կանադական ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  3. ICI.Radio-Canada.ca, Zone Politique -. «Un comité exécutif nouveau, rien pour Projet Montréal | Élections Grand Montréal». Radio-Canada.ca (կանադական ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  4. "City councillor Harout Chitilian joins Denis Coderre" Արխիվացված 2013-10-11 Wayback Machine. The Gazette, August 2, 2013.
  5. Azg: Հարութ Շիթիլյան. «Քաղաքականություն եմ մտել պատասխանատվության զգացումով» Արխիվացված 2014-05-26 Wayback Machine (in Armenian)
  6. Nouvelles Saint-Laurent: L’intégration par le sport selon Harout Chitilian Արխիվացված 2014-05-26 Wayback Machine (in French)
  7. «Keghart: Chitilian interview». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. 8,0 8,1 Ville de Montréal: Biography of Mr. Harout Chitilian (in French)
  9. «Keghart from Courrier Ahuntsic: Harout Chitilian as Councillor». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. La Presse Montreal: Présidence du conseil: Harout Chitilian remplacera Claude Dauphin (In French)
  11. «Courrier Ahuntsic: Harout Chitilian, president of the municipal council». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  12. Montréal Metro: Harout Chitilian présidera le conseil municipal Արխիվացված 2013-01-27 archive.today (in French)
  13. La Presse: Les indépendants désormais majoritaires à Montréal (Ֆրանսերեն)
  14. "Laurent Blanchard new interim mayor of Montreal" Արխիվացված 2013-06-28 Wayback Machine. The Gazette, June 25, 2013.
  15. «Denis Coderre announces Montreal's new executive committee». CBC News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  16. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը
  17. Պաշտոնավարման շրջանը նա կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը նախաձեռնության սկզբնավորման օրից

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]