Հարիս Սեֆերովիչ
Հարիս Սեֆերովիչ գերմ.՝ Haris Seferovic | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Հարիս Սեֆերովիչ[1] | ||
Ազգությունը | շվեյցարացի | ||
Քաղաքացիությունը |
Շվեյցարիա Բոսնիա և Հերցեգովինա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 1992 (32 տարեկան) | ||
Ծննդավայր | Զուրսե, Շվեյցարիա | ||
Հասակ | 1.87[2] | ||
Քաշ | 83 | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Այնտրախտ Ֆրանկֆուրտ | ||
Համար | 9 | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Հարիս Սեֆերովիչ, (գերմ.՝ Haris Seferovic; փետրվարի 22, 1992, Շվեյցարիա), բոսնիական ծագումով շվեյցարացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականում և գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին երիտասարդ շվեյցարացին սկսեց սովորել հայրենի քաղաք Զուրզեի ֆուտբոլի ակադեմիայում։ Ավարտելով ակադեմիան, Հարիսը տեղափոխվել է "Լիուցերն" ֆուտբոլային ակումբ։ Այդ ակումբում նա անցկացրել է երեք տարի, սակայն չի հեղինակել ոչ մի գոլ։ 2007 թվականին Հարիսը դարձավ «Գրասսհոպերս» ֆուտբոլային ակումբի սան։ Հարիս Սեֆերովիչը մեկն է Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվողներից։ 2009 թվականին Հարիսը վերջապես ավարտում է իր ֆուտբոլային ուսուցումը երիտասարդական ակումբներում։
2009 թվականին Հարիսը ստորագրել է իր առաջին պայմանագիրը «Գրասսհոպերս» ֆուտբոլային ակումբի հետ։ Նա սկսեց մարզումներ անցկացնել արդեն պրոֆեսիոնալ շվեյցարական ակումբի հետ։ 2009-2010 մրցաշրջանում անցկացրել է երեք հանդիպում։
2010 թվականի ամռանը Հարիսը պայմանագիր է կնքել Իտալական «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի հետ։ Սակայն եկ մրցաշրջանի ընթացքում Հարիս Սեֆերովիչը կարողացավ անցկացնել մեկ հանդիպում ակումբի կազմում։ Պատճառը այն էր, որ Իտալիայի այս ակումբը լինելով մասնագիտացված ֆուտբոլային ակումբ պետք է հանդես գար ավելի վստահելի կազմով։ Ընդհանուր հաշվով Հարիսը Ֆիորենտինայի կազմում անցկացրել է 8 հանդիպում և չի հեղինակել ոչ մի գնդակ։ 2011 թվականին Հարիսը տեղափոխվեց հայրենի Շվեյցարիա` «Կսամակս» ֆուտբոլային ակումբ։ Այս ակումբում Հարիսը անցկացրել է 10, հանդիոպում հեղինակելով երկու գոլ։ 2012 թվականի հունվարին Սեֆերովիչը տեղափոխվեց Իտալիա, որտեղ նա պայմանագիր կնքեց «Լեչի» ֆուտբոլային ակուբի հետ։
Խաղացել է նաև Իտալական "Նովարա" ֆուտբոլային ակումբում և իսպանական "Ռեալ Սոսիեդադում": Ներկայումս հանդես է գալիս գերմանական Այնտրախտ Ֆրանկֆուրտ ֆուտբոլային ակումբում։ Այս ակումբում, Սեֆերովիչը անցկացրել է 32 հանդիպում և հեղինակել 10 գոլ։
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեյցարիայի կազմում (մինչև 17 տարեկանների) Սեֆերովիչը խաղացել 11 խաղ և խփել 9 գոլ։ 2010 թվականին Հաիս Սեֆերովիչը խաղացել է 3 խաղ և խփել 2 գնդակ Շվեյցարիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում։
2014 թվականի հունիսի 15-ին Հարիսը մեկ անգամ խաղացել է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ում՝ Շվեյցարիայի կազմում խաղալով ընդդեմ Էկվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի։ Այս խաղում, Էկվադորը հաղթեց մեկ գնդակի առավելությամբ որն էլ հեղինակել է ավելացված ժամանակում։ Խաղը ավարտեց 2-1 հաշվով։
N | Ամսաթիվ | Վայր | Բացում | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 8, 2013 | Շվեյցարիա | Կիպրոս | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014-ի որակավորման փուլ | ||
2. | հունիսի 15, 2014 | Բրազիլիա | Էկվադոր | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2014 | ||
3. | հոկտեմբերի 14, 2014 | Սան Մարինո | Սան Մարինո | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 (Ընտրական փուլ) | ||
4. | ||||||
5. | մարտի 27, 2015 | Շվեյցարիա | Էստոնիա |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի չեմպիոն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչև 17 տարեկանների առաջնություն)։2009 թ.
- Լավագույն բոսնիացի երիտասարդ ֆուտբոլիստ։2009 թ.
- Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ Շվեյցարիայի։2009 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «2014 FIFA World Cup Brazil: List of Players». FIFA. 2014 թ․ հունիսի 11. էջ 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на сайте ceroacero.es(չաշխատող հղում)
- Статистика на сайте FIFA Արխիվացված 2015-07-01 Wayback Machine
- Статистика на сайте sports.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիս Սեֆերովիչ» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1992 ծնունդներ
- Փետրվարի 22 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպեր լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Լյուցերնի ֆուտբոլիստներ
- Շվեյցարացի ֆուտբոլիստներ
- Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ