Հարավսլավիան Եվրատեսիլ երգի մրցույթում
Հարավսլավիան Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Հեռուստաալիք | Jugoslavenska radiotelevizija (JRT) |
Նախընտրական փուլ | Jugovizija (Յուգովիժիա) |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 27 |
Առաջին ելույթ | 1961 թվական |
Լավագույն արդյունք | 1-ին հորիզոնական՝ 1989 թվական |
Վատագույն արդյունք | Վերջին՝ 1964 թվական |
Հղումներ | |
Հարավսլավիայի էջը Eurovision.tv կայքում |
Հարավսլավիան Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցել է 27 անգամ՝ առաջին անգամ մասնակցելով 1961 թվականին, և, բացառությամբ 1977-1980 թվականների և 1985 թվվականի, ամեն տարի մասնակցել է մինչև 1992 թվականին, երբ վերջին անգամ ելույթ ունեցավ եվրատեսիլյան բեմից։ Հարավսլավիան հաղթեց 1989 թվականին և հյուրընկալեց մրցույթը 1990 թվականին։
Լիլյանա Պետրովիչը Հարավսլավիայի առաջին մասնակիցն էր մրցույթում 1961 թվականին և զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը։ 1962 թվականին Լոլա Նովակովիչը, զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը, առաջին անգամ իր երկրին մտցրեց լավագույն հնգյակի մեջ։ Սա կմնա Հարավսլավիայի լավագույն հնգյակի միակ արդյունքը մինչև 1983 թվականը, երբ Դանիելը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը «Džuli» երգով։ Նովի Ֆոսիլին 1987 թվականին նույնպես զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը «Ja sam za ples» երգով։ 1989 թվականին երկիրը նվաճեց իր միակ հաղթանակը մրցույթում, երբ Riva խումբը հաղթեց «Rock Me» երգով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1961–1991 թվականներին։ Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունը (ՀՍՖՀ) 1961 թվականին Իսպանիայի և Ֆինլանդիայի հետ միասին առաջին անգամ հանդես եկավ Եվրատեսիլ երգի մրցույթում։ Հարավսլավական ռադիոհեռուստաընկերության (ՀՌՀ) կողմից կազմակերպված ազգային նախնական ընտրությունը «Յուգովիժիա»-ն (Jugovizija) էր, որի մասնակիցները ներկայացնում էին հարավսլավական դաշնության յուրաքանչյուր բաղկացուցիչ հանրապետությունների մայրաքաղաքներում տեղակայված հանրային հեռարձակման ենթազգային կենտրոններին՝ Բոսնիա և Հերցեգովինայի ՍՀ (ՌՀՏ Սարաևո), Խորվաթիայի ՍՀ (ՌՀՏ Զագրեբ և ՌՀՏ Սպլիտ)[1], Մակեդոնիայի ՍՀ (ՌՀՏ Սկոպիե), Չեռնոգորիայի ՍՀ (ՌՀՏ Տիտոգրադ), Սերբիայի ՍՀ (ՌՀՏ Բելգրադ) և Սլովենիայի ՍՀ (ՌՏՀ Լյուբլյանա), և նաև մասնակցում էին Սերբիայի ինքնավար մարզերի հեռարձակման ծառայությունները՝ Կոսովոյի ՍԻՄ (ՌՏՀ Պրիշտինա) և Վոյվոդինայի ՍԻՄ (ՌՏՀ Նովի Սադ)։ Առաջինը 1961 թվականին մասնակցեցին Բելգրադը, Լյուբլյանան և Զագրեբը, իսկ մյուսները միացան հաջորդ տարիներին[2]։
Հարավսլավիան ներկայացված էր մրցույթում Հարավսլավիայի ութ դաշնային միավորներից հինգի տարբեր արվեստագետներով։ Այս արտիստները Բոսնիա և Հերցեգովինայից, Խորվաթիայից, Չեռնոգորիայից, Սերբիայից և Սլովենիայից էին, իսկ Մակեդոնիան, Վոյվոդինան և Կոսովոն երբեք չանցան ազգային նախընտրական ընտրությունը։ Խորվաթիան ամենահաջողակ հիմնադիր հանրապետությունն էր, քանի որ նրա կատարողները հաղթեցին 26 ազգային մրցույթներից 13-ում՝ ներկայացնելով Հարավսլավիայի ՍՖՀ-ն Եվրատեսիլ երգի մրցույթում։ 1977-1980 թվականներին և 1985 թվականը Հարավսլավիան չմասնակցեց մրցույթին, սակայն ազգային եզրափակիչները դեռ տեղի ունեցան։
Հարավսլավիան հաղթել է 1989 թվականի մրցույթում Riva խմբի «Rock Me» երգով։ Կանոնների համաձայն՝ 1990 թվականի մրցույթը կայացել է Զագրեբում, քանի որ հաղթող մասնակիցը եղել է Խորվաթիայից։
1992 թվական։ Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին Հարավսլավիայի փլուզման ժամանակ նախկին բաղկացուցիչ հանրապետությունները՝ Խորվաթիան, Սլովենիան և Մակեդոնիան, հայտարարեցին անջատվելու մասին և, հետևաբար, դուրս եկան Յուգովիժիայից, մինչդեռ Սերբիայի և Չեռնոգորիայի այն ժամանակվա ղեկավարությունները համաձայնեցին պահպանել սերտ դաշինքը։ 1992 թվականի մարտի 28-ին այն հանրապետությունները, որոնք դեռ (գոնե պաշտոնապես) կազմում էին նախկին Հարավսլավիայի դաշնությունը, մասնակցեցին 1992 թվականին Բելգրադում անցկացված Յուգովիժիային։ Այն ներառում էր արվեստագետներ ոչ միայն Սերբիայից և Չեռնոգորիայից, այլև Բոսնիա և Հերցեգովինայից, թեև վերջինս անկախություն հռչակեց նույն տարվա մարտի 1-ին։ Նրա թեկնածուների թվում էր Ալմա Չարջիչը[3]։ Այդ նախընտրական ընտրության հաղթող ճանաչվեց «Ljubim te pesmama» երգը՝ Սերբիայից Էքստրա Նենայի (Սնեժանա Բերիչ) կատարմամբ[4]։ Մինչ այդ տարվա մրցույթի կայացումը՝ ապրիլի 28-ին, ձևավորվեց նոր դաշնային պետություն, որը բաղկացած էր Սերբիայից և Չեռնոգորիայից և կոչվում էր Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն, որը 1992 թվականին ներկայացնում էր Էքստրա Նենան[5][6][7]։ Հարավսլավիային արգելված էր մասնակցել մրցույթին մինչև 2001 թվականը Հարավսլավական պատերազմների ժամանակ ՄԱԿ-ի պատժամիջոցների պատճառով։ Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել 1992 թվականի մրցույթից ընդամենը մի քանի շաբաթ անց։
1993 թվականից առ այսօր։ Բաժանումից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավսլավիայի փլուզումից հետո նրա նախկին բաղկացուցիչ հանրապետությունները հռչակեցին անկախություն։ Հարավսլավիայի նախկին ենթազգային հանրային ռադիո- և հեռուստաընկերությունները փոխվեցին ազգայինի, բայց նոր անուններով, այդ թվում՝ RTVSLO, HRT, RTS, MRT, BHRT և RTCG: Համապատասխանաբար ԵՀՄ-ին միանալուց ի վեր բոլոր նախկին Հարավսլավիայի երկրներն ինքնուրույն մասնակցել են Եվրատեսիլ երգի մրցույթին՝ Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չեռնոգորիան, Սերբիան և Հյուսիսային Մակեդոնիան (մինչև 2018 թվականը մրցույթին մասնակցում էր որպես Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն)։
Ընդհանուր առմամբ, նոր հանրապետությունների արդյունքները տարբեր էին․ Խորվաթիան 1990-ականների վերջերին մի քանի անգամ եղավ լավագույն տասնյակում, Սերբիա և Չեռնոգորիան (որպես միություն) ու Բոսնիա և Հերցեգովինան մի քանի բարձր հորիզանականներ զբաղեցրեցին 2000-ականներին, և Հյուսիսային Մակեդոնիան լավագույն տասնյակ մտավ մեկ անգամ և ամեն տարի դուրս եկավ եզրափակիչ մինչև 2008, որում, թեև կիսաեզրափակիչում զբաղեցրեց 10-րդ տեղը, սակայն չստացավ եզրափակչի ուղեգիր։ 2004 թվականին Սերբիան և Չեռնոգորիան առաջին անգամ մասնակցեց և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ 2007 թվականին Չեռնոգորիան և Սերբիան մասնակցեցին մրցույթին որպես անկախ պետություններ, որտեղ Չեռնոգորիան չկարողացավ անցնել եզրափակիչ, իսկ Սերբիան ապահովեց իր միակ առաջին հորիզոնականը և նաև միակը նախկին Հարավսլավիայի հանրապետությունների մեջ։ 2013 թվականին ոչ մի նախկին Հարավսլավիայի երկիր չանցավ եզրափակիչ, քանի որ Բոսնիա և Հերցեգովինան դուրս եկան մրցույթի մեկնարկից առաջ. Սլովենիան, Խորվաթիան, Չեռնոգորիան և Սերբիան չեն կարողացել առաջին կիսաեզրափակչում ուղեգիր նվաճել, իսկ Հյուսիսային Մակեդոնիան երկրորդ կիսաեզրափակիչում չկարողացավ անցնել եզրափակիչ։ 2023 առաջին անգամն էր, որ բոլոր մասնակից նախկին Հարավսլավիայի երկրները նվաճեցին եզրափակչի ուղեգիր․ Խորվաթիան զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը, Սլովենիան՝ 21-րդը, Սերբիան՝ 24-րդը։
Մասնակցության ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացնում ենք այն 27 մասնակիցների ցուցակը, որոնք հաղթել են տեղական մրցույթում և մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին։
1961-1991 թվականներին մրցույթին մասնակցած 26 հարավսլավական ելույթներից 22-ը սերբո-խորվաթերեն էին, իսկ մնացածը՝ սլովեներեն։ Մասնակիցների մեծ մասը՝ 11-ը, Խորվաթիայից էին, որտեղ կենտրոնացած էր Հարավսլավիայի փոփ երաժշտության ինդուստրիան։ Մակեդոնիայից կամ Կոսովոյից ոչ մի մասնակից երբեք չի մասնակցել մրցույթին, ինչը ցույց է տալիս երկրի ամենաաղքատ հատվածների մշակութային մարգինալացումը[8]։
1978-1980 թվականներին տեղի են ունեցել նաև ազգային մրցույթներ, սակայն առանց մրցույթին ներկայացուցիչ ուղարկելու մտադրությամբ։
1 | Առաջին հորիզոնական |
◁ | Վերջին հորիզոնական |
X | Մասնակիցն ընտրված է, բայց չի մասնակցել |
Տարի | Ներկայացուցիչ | Երգ | Լեզու | Հորիզոնական | Միավորներ |
---|---|---|---|---|---|
1961 | Լիլյանա Պետրովիչ | Neke davne zvezde (Неке давне звезде) | Սերբախորվաթերեն | 8 | 9 |
1962 | Լոլա Նովակովիչ | Ne pali svetla u sumrak (Не пали светла у сумрак) | Սերբախորվաթերեն | 4 | 10 |
1963 | Վիցե Վուկով | Brodovi (Бродови) | Սերբախորվաթերեն | 11 | 3 |
1964 | Սաբահուդին Կուրտ | Život je sklopio krug (Живот је склопио круг) | Սերբախորվաթերեն | 13 ◁ | 0 |
1965 | Վիցե Վուկով | Čežnja (Чежња) | Սերբախորվաթերեն | 12 | 2 |
1966 | Բերտա Ամբրոժ | Brez besed | Սլովեներեն | 7 | 9 |
1967 | Լադո Լեսկովար | Vse rože sveta | Սլովեներեն | 8 | 7 |
1968 | Լուցի Կապուրսո և Համո Հայդարհոձիչ | Jedan dan (Један дан) | Սերբախորվաթերեն | 7 | 8 |
1969 | Իվան | Pozdrav svijetu (Поздрав свијету) | Սերբախորվաթերեն | 13 | 5 |
1970 | Եվա Սրշեն | Pridi, dala ti bom cvet | Սլովեներեն | 11 | 4 |
1971 | Կրունասլաբ Սլաբինակ | Tvoj dječak je tužan (Твој дјечак је тужан) | Սերբախորվաթերեն | 14 | 68 |
1972 | Թերեզա | Muzika i ti (Музика и ти) | Սերբախորվաթերեն | 9 | 87 |
1973 | Զդրավկո Ցոլիչ | Gori vatra (Гори ватра) | Սերբախորվաթերեն | 15 | 65 |
1974 | Կորնի Գրուպա | Generacija '42 (Генерација '42) | Սերբախորվաթերեն | 12 | 6 |
1975 | Պեպել ին կրի | Dan ljubezni | Սլովեներեն | 13 | 22 |
1976 | Ամբասադորի | Ne mogu skriti svoju bol (Не могу скрити своју бол) | Սերբախորվաթերեն | 17 | 10 |
1981 | Սեիդ Մեմիչ Վայտա | Lejla (Лејла) | Սերբախորվաթերեն | 15 | 35 |
1982 | Ասկա | Halo, halo (Хало, хало) | Սերբախորվաթերեն | 14 | 21 |
1983 | Դանիել | Džuli (Џули) | Սերբախորվաթերեն | 4 | 125 |
1984 | Իդա և Վլադո | Ciao, amore | Սերբախորվաթերեն | 18 | 26 |
1986 | Զորիկա Կոնձա և Յոսիպ Գենդա | Pokora | Սերբախորվաթերեն | Չի մասնակցել X | |
1986 | Դորիս | Željo moja (Жељо моја) | Սերբախորվաթերեն | 11 | 49 |
1987 | Նովի ֆոսիլի | Ja sam za ples (Ја сам за плес) | Սերբախորվաթերեն | 4 | 92 |
1988 | Սրեբրնա կրիլա | Mungup (Мангуп) | Սերբախորվաթերեն | 6 | 87 |
1989 | Ռիվա | Rock Me | Սերբախորվաթերեն | 1 | 137 |
1990 | Տայչի | Hajde da ludujemo (Хајде да лудујемо) | Սերբախորվաթերեն | 7 | 81 |
1991 | Բեյբի Դոլլ | Brazil (Бразил) | Սերբախորվաթերեն | 21 | 1 |
1992 | Էքստրա Նենա | Ljubim te pesmama (Љубим те песмама) | Սերբերեն | 13 | 44 |
Հյուրընկալումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Քաղաք | Վայր | Հաղորդավարներ |
---|---|---|---|
1990 | Զագրեբ, Խորվաթիայի ՍՀ | Վատրոսլավ Լիսինսկու անվան համերգասրահ | Հելգա Վլահովիչ Բռնոբիչ և Օլիվեր Մլակար |
Հեռուստամեկնաբաններ և խոսնակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի(ներ) | Սերբ հեռուստամեկնաբան | Խորվաթ հեռուստամեկնաբան | Սլովենացի հեռուստամեկնաբան | Խոսնակ |
---|---|---|---|---|
1961 | Լյուբոմիր Վուկադինովիչ | Գորդանա Բոնետտի | Տոմաժ Տերչեկ | Սաշա Նովակ |
1962 | Մլադեն Դելիչ | |||
1963 | Միլոյե Օրլովիչ | |||
1964 | Միլոյե Օրլովիչ | Սաշա Նովակ | ||
1965 | Մլադեն Դելիչ | Լյուբո Յերչիչ | ||
1966 | Դրագանա Մարկովիչ | |||
1967 | Միլովան Իլիչ | Օլիվեր Մլակար | ՍնեԺանա Լիպկովսկա-Հաձինաումովա | |
1968 | Գորդանա Բոնետտի | |||
1969 | Դրագանա Մարկովիչ | |||
1970 | Սաշա Նովակ | |||
1971 | Խոսնակ չկա | |||
1972 | ||||
1973 | ||||
1974 | Հելգա Վլահովիչ | |||
1975 | Դրագանա Մարկովիչ | |||
1976 | Վիկտոր Բլաժիչ | |||
1977 | Չի մասնակցել | |||
1978 | ||||
1979 | Չի հեռարձակվել[9] | |||
1980 | ||||
1981 | Մլադեն Պոպովիչ | Օլիվեր Մլակար | Տոմաժ Տերչեկ | Հելգա Վլահովիչ |
1982 | Միշա Մոլկ | |||
1983 | Բոշկո Նեգովանովիչ | |||
1984 | ՍնեԺանա Լիպկովսկա-Հաձինաումովա | |||
1985 | ՍնեԺանա Լիպկովսկա-Հաձինաումովա[Ն 1] | Չի մասնակցել | ||
1986 | Մլադեն Պոպովիչ | Քսենյա Ուրլիչիչ | Միշա Մոլկ | Էնվեր Պետրովչի |
1987 | Քսենյա Ուրլիչիչ | Լիլյանա Տիպսարևիչ | ||
1988 | Մլադեն Պոպովիչ | Օլիվեր Մլակար | Սլոբոդան Կալոբեր | Միշա Մոլկ |
1989 | Միշա Մոլկ | Դիանա Շուլիչ | ||
1990 | Բրանկո Ուվոդիչ | Դրագո Շուլինա | ||
1991 | Քսենյա Ուրլիչիչ | Մեբրուրա Տոպոլովակ | ||
1992 | Անջատ պետություններ | Վեսելին Մրձեն | ||
1993 | Չի հեռարձակել[Ն 2] | Չի մասնակցել | ||
1994 | Մլադեն Պոպովիչ | |||
1995 | ||||
1996[Ն 3] | ||||
1997 | Նիկոլա Նեշկովիչ | |||
1998 | Վոյիսլավ Պանտիչ | |||
1999 | Չի հեռարձակվել | |||
2000[Ն 4] | ||||
2001 | Անհայտ | |||
2002 | Մլադեն Պոպովիչ |
- Հարավսլավիայի փլուզման արդյունքում Խորվաթիայի և Սլովենիայի անկախության պատճառով 1992 թվականին խորվաթ կամ սլովենացի մեկնաբան չկար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրատեսիլին իրավահաջորդ երկրների մասնակցությունը
- Բոսնիա և Հերցեգովինան Եվրատեսիլ երգի մրցույթում
- Խորվաթիան Եվրատեսիլ երգի մրցույթում
- Չեռնոգորիան Եվրատեսիլ երգի մրցույթում
- Հյուսիսային Մակեդոնիան Եվրատեսիլ երգի մրցույթում
- Սերբիան Եվրատեսիլ երգի մրցույթում
- Սերբիա և Չեռնոգորիան Եվրատեսիլ երգի մրցույթում
- Սլովենիան Եվրատեսիլ երգի մրցույթում
Մանկական Եվրատեսիլին իրավահաջորդ երկրների մասնակցությունը
- Խորվաթիան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
- Չեռնոգորիան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
- Մակեդոնիան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
- Սերբիան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
- Սերբիա և Չեռնոգորիան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
- Սլովենիան Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մակեդոնական հեռուստաընկերությունը մրցույթը հաջորդ օրն է հեռարձակել
- ↑ Սերբական հեռարձակողը թեև ուղիղ եթերով չի հեռարձակել մրցույթը, սակայն առանձին կատարումները ցուցադրել է «Երաժշտական կառուսել» հաղորդման շրջանակում։
- ↑ 1996 թվականին սերբական հեռուստաընկերությունը մրցույթի հաջորդ օրն է ցուցադրել մրցույթը՝ կտրելով քաղաքական առաջնորդների խոսքերի հատվածները։
- ↑ 2000 թվականին ուղիղ եթերով հեռարձակում չի եղել, սակայն հետագայում սերբական հեռուստաընկերությունը ցուցադրել է բոլոր կատարումները (բացառությամբ Իսրայելի) և հաղթողի կատարումը՝ առանց քվեարկության արդյունքների ցուցադրման։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «18. jugoslavenski izbor pjesme Eurovizije» [18th Yugoslav Eurovision Song Contest]. 1979 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Jugovizija statistics by year Արխիվացված 26 Փետրվար 2008 Wayback Machine, Eurodalmatia official ESC fan club, Dalmatia, Croatia
- ↑ Alma Čardžić Bio – Official Site Արխիվացված 2017-07-07 Wayback Machine (bs)
- ↑ Extra Nena Bio – Official Site Արխիվացված 2017-03-07 Wayback Machine (sr)
- ↑ «Eurovision Trivia: Did you know...». BBC News. 2005 թ․ մայիսի 6. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Klier, Marcus (2007 թ․ սեպտեմբերի 28). «Interview with Extra Nena». ESCToday. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Deniz, Jose Miguel Galvan (2005 թ․ մարտի 14). «Eurovision shows political side». BBC News. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Vuletic, Dean (2019). Recognising Kosovo in the World of Televised International Song Contests. Springer Nature. էջ 116. ISBN 978-9811394270.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ Roxburgh, Gordon (2014). Songs for Europe: The United Kingdom at the Eurovision Song Contest. Vol. Two: The 1970s. Prestatyn: Telos Publishing. էջեր 352–365. ISBN 978-1-84583-093-9.