Jump to content

Հասմիկ Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասմիկ Գասպարյան
Ծնվել էհունվարի 13, 1965(1965-01-13) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիա

Հասմիկ Հենրիկի Գասպարյան (հունվարի 13, 1965(1965-01-13), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1990 թվականին՝ Ռիգայի պետական կոնսերվատորիան, 2001 թվականին՝ Մոսկվայի գեղարվեստի համալսարանի կերպարվեստի և նկարչության բաժինը։ 2004 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2006 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիայի անդամ։ 1994 թվականին հիմնադրել է Երեխաների և երիտասարդների Մոսկվայի պետական արվեստի կենտրոնը։ 1994 - 2010 թվականներին մասնակցել է հանրապետական և միջազգային տարբեր ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում։ 2006 -2009 թվականներին եղել է Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի դրամատիկական թատրոնի գլխավոր դիզայները։ 2010- 2013 թվականներին ապրել է Երևանում և համագործակցել Մոսկվայի Գեղարվեստի ակադեմիայի հետ։ 2012 թվականից հանրային խորհրդի անդամ է (մշակութային հարցերով)։ 2002 - 2013 թվականներին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]