Հասմիկ Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հասմիկ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1950[1] (73 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | պատմաբան և աղբյուրագետ |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և ՀՀ ԱԳՆ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1972) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2005) |
Պարգևներ |
Հասմիկ Ավետիսի Ստեփանյան (օգոստոսի 8, 1950[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, աղբյուրագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (2005)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասմիկ Ստեփանյանը ծնվել է 1950 թվականին Երևան քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972-1997 թվականներին և 2005 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող։ 1992-1993 թվականներին միաժամանակ աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում։ 1995-1998 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչությունում և Շվեյցարիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունում (Ժնև)։ Կատարել է հյուպատոսի պարտականությունները։ Հասմիկ Ստեփանյանը «Հայատառ թուրքերեն գրականություն» և «Օսմանյան կայսրության մշակույթ» առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանում, Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում, զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում։ Բազմաթիվ հոդվածների հեղինակ է[2]։
Աշխատությունները նվիրված են հայատառ թուրքական գրականությանը, մատենագիտությանը, պարբերական մամուլին[3][4], Օսմանյան կայսրությունում արևմտահայության ներդրմանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ նախագահի մրցանակ (2011, «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» աշխատության համար)[5]
- ԱՊՀ երկրների Գրան Պրի մրցանակ (2013, Մոսկվա, «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» (ռուսերեն) աշխատության համար)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գևորգ Բամպուքճյան, 2018
- Լուզինյան թագավորական տան հայ ժառանգները (հոդվածների ժողովածու). 2016։
- Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում (թուրքերեն), 2014[6]։
- Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում (ռուսերեն), 2013։
- Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Բ. տպ., Երևան, 2012[7]։
- Հայատառ թուրքերեն գրականությունը (ֆրանսերեն), 2012։
- Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Ա. տպ., Երևան, Գասպրինտ, 2011։
- Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի եւ հայատառ թուրքերէն ձեռագրերի, Երեւանի Մաշտոցի անվան մատենադարանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրեր, Ա մաս, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2008։
- Հայատառ թուրքերէն գրքերի եւ հայատառ թուրքերէն պարբերական մամուլի մատենագիտութիւն (1727-1958), քառալեզու, Ստամբուլ, 2005։
- Հայատառ թուրքերեն գրականությունը։ (Աղբյուրագիտական հետազոտություն), Երևան, Երևանի համալս. հրատ., 2001:
- Հայատառ թուրքերեն պարբերական մամուլ, 1987։
- Հայատառ թուրքերեն գրքերի մատենագիտություն 1727-1968, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1985։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13883
- ↑ «Zarkfoundation - Հասմիկ Ստեփանյան». zarkfoundation.com.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
- ↑ Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում (թուրքերեն)
- ↑ Հայերի ներդրումը Օսմանյան կայսրությունում (Մենագրություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասմիկ Ստեփանյան» հոդվածին։ |
|