Հասմիկ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հասմիկ Ստեփանյան
Ծնվել էօգոստոսի 8, 1950(1950-08-08) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և ՀՀ ԱԳՆ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
ՊարգևներՀայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ

Հասմիկ Ավետիսի Ստեփանյան (օգոստոսի 8, 1950(1950-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, աղբյուրագետ: Պատմական գիտությունների դոկտոր (2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասմիկ Ստեփանյանը ծնվել է 1950 թվականին Երևան քաղաքում: 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972-1997 թվականներին և 2005 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող: 1992-1993 թվականներին միաժամանակ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում: 1995-1998 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչությունում և Շվեյցարիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (Ժնև): Կատարել է հյուպատոսի պարտականությունները: Հասմիկ Ստեփանյանը «Հայատառ թուրքերեն գրականություն» և «Օսմանյան կայսրության մշակույթ» առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանում, Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում, զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում: Բազմաթիվ հոդվածների հեղինակ է[1]։

Աշխատությունները նվիրված են հայատառ թուրքական գրականությանը, մատենագիտությանը, պարբերական մամուլին[2][3], Օսմանյան կայսրությունում արևմտահայության ներդրմանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ նախագահի մրցանակ (2011, «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» աշխատության համար)[4]
  • ԱՊՀ երկրների Գրան Պրի մրցանակ (2013, Մոսկվա, «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» (ռուսերեն) աշխատության համար)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Բամպուքճյան, 2018
  • Լուզինյան թագավորական տան հայ ժառանգները (հոդվածների ժողովածու). 2016։
  • Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում (թուրքերեն), 2014[5]:
  • Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում (ռուսերեն), 2013:
  • Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Բ. տպ., Երևան, 2012[6]:
  • Հայատառ թուրքերեն գրականությունը (ֆրանսերեն), 2012:
  • Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Ա. տպ., Երևան, Գասպրինտ, 2011:
  • Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի եւ հայատառ թուրքերէն ձեռագրերի, Երեւանի Մաշտոցի անվան մատենադարանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրեր, Ա մաս, Երևան, Հեղինակային հրատարակություն, 2008:
  • Հայատառ թուրքերէն գրքերի եւ հայատառ թուրքերէն պարբերական մամուլի մատենագիտութիւն (1727-1958), քառալեզու, Ստամբուլ, 2005:
  • Հայատառ թուրքերեն գրականությունը: (Աղբյուրագիտական հետազոտություն), Երևան, Երևանի համալս. հրատ., 2001:
  • Հայատառ թուրքերեն պարբերական մամուլ, 1987:
  • Հայատառ թուրքերեն գրքերի մատենագիտություն 1727-1968, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1985:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]