Հաշիմիյա Ահամադա
Հաշիմիյա Ահամադա | |
---|---|
Ծնվել է | 1976 |
Ծննդավայր | Դյունկերկ |
Կրթություն | INSAS? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Կոմորյան Կղզիներ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր-բեմադրիչ |
IMDb | ID ID 4710923 |
Հաշիմիյա Ահամադա (ֆրանսերեն՝ Hachimiya Ahamada, 1976, Դյունկերկ), կոմորյան արմատներով ֆրանսիացի կինոռեժիսոր, որը մի շարք ֆիլմեր է նկարահանել Կոմորյան կղզիների բնակիչների և կոմորյան սփյուռքի մասին[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ֆրանսիական Դյունկերկ քաղաքում[2], Կոմորյան կղզիներից գաղթածների ընտանիքում։ Դեռ պատանեկան տարիքում, մասնակցելով ծննդավայրում գործող տեսանկարահանման ստուդիայի պարապմունքներին, մի քանի փաստավավերագրական ֆիլմ է նկարահանել։ Հետագայում ուսանել է Բրյուսելի Institut national supérieur des arts du spectacle et des techniques de diffusion (INSAS) ինստիտուտում, որն ավարտել է 2004 թվականին՝ ստանալով կինոռեժիսորի մասնագիտացում։ 2008 թվականին Հաշիմիյա Ահամադան Կոմորյան կղզիներում նկարահանել է La Résidence Ylang Ylang կարճամետրաժ դրաման, որը ցուցադրվել է երեքուկես տասնյակից ավելի միջազգային կինոփառատոներում[3], ընդ որում՝ արժանացել է նաև Կաննի հեղինակավոր կինոփառատոնում, քննադատների շաբաթի ընթացքում ցուցադրվելու պատվին[4]։ La Résidence Ylang Ylang կինոնկարը մրցանակներ է շահել մի շարք միջազգային կինոփառատոներում, մասնավորապես՝
- Ֆրանկոֆոնիայի փառատոնի մրցանակ «Լավագույն սցենար» անվանակարգում, Վո-ան-Վալեն , 2009
- Procirep մրցանակ (ռեժիսուրայի համար), կարճամետրաժ կինոնկարների փառատոնում. Կլերմոն Ֆերան, 2009
- Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակ Ուիդայի միջազգային Quintessence փառատոնում
- Ժյուրիի հատուկ պատվոգիր՝ Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների միջազգային կինոփառատոնում, Միլան, 2009[3]։
Հաշիմիյա Ահամադան 2018 թվականին սկսել էր աշխատել Maïssane ou le Cantique des astresլիամետրաժ գեղարվեստական ֆիլմի վրա[2] ·[5]:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Feu leur rêve, կարճամետրաժ, փաստավավերագրական, 2004.
- La Résidence Ylang Ylang, կարճամետրաժ, դրամա, 2008.
- Ivresse d’une Oasis, փաստավավերագրական, 2011.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ |langue=en|titre=The Travel Book|sous-titre=A Journey Through Every Country in the World|éditeur=Lonely Planet|année=2016|passage=90|isbn=978-1-78657-398-8|lire en ligne=https://books.google.com/books?id=YBYsDQAAQBAJ&pg=PT90}}
- ↑ 2,0 2,1 voacollectif.be. Africiné (ed.). «Hachimiya Ahamada». Վերցված է 5 mars 2019-ին.
- ↑ 3,0 3,1 Adjimaël Halidi (1er janvier 2011). «Entretien avec Hachimiya Ahamada, une cinéaste du terroir». Վերցված է 6 mars 2019-ին.
{{cite web}}
: Unknown parameter|rubrique=
ignored (օգնություն). - ↑ Beti Ellerson (1er décembre 2011). African Women in Cinema (ed.). «Hachimiya Ahamada: Dreams from the Comoros» (անգլերեն). Վերցված է 6 mars 2019-ին..
- ↑ Région Réunion, ed. (30 août 2018). «Une résidence d'écriture de long métrage de fiction (du [[:Կաղապար:1er]] au 15 septembre 2018)» (PDF). Վերցված է 6 mars 2019-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն)
|