Jump to content

Հաննա Պրոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաննա Պրոկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝luger
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 2, 2000(2000-02-02) (24 տարեկան)
Ծննդավայր՝Ինսբրուք, Ավստրիա

Հաննա Պրոկ (գերմաներեն՝ Hannah Prock. փետրվարի 2, 2000(2000-02-02), Ինսբրուք, Ավստրիա), ավստրիացի սահնակորդ-մարզուհի, Փհենչհանի[1] և Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից[2], Վինթերբերգում անցկացված աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաննայի հայրը օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր սահնակորդ Մարկուս Պրոկն է[3]։ Հաննայի ավագ քույրը՝ Նինան, նույնպես զբաղվում էր սահնակային սպորտով, բայց Ինսբրուկի պատանեկան օլիմպիական խաղերում մենապայքարում 4-րդ տեղը գրավելուց և Իգլսում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում փոխանցումավազքում ոսկե մեդալ նվաճելուցհետո ավարտել է իր մարզական կարիերան[3][4][5]։։

Հաննան սկսել է սահնակային սպորտով զբաղվել՝ հետևելով իր ավագ քրոջը՝ Նինային[3]։ Իր դեբյուտային մրցաշրջանում՝ 2015 թվականին, աշխարհի պատանեկան գավաթի խաղարկության շրջանակում Օբերհոֆում և Վինտերբերգում անցկացված մրցումներում նա երկու անգամ կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին[6], իսկ 2017 թվականին Իգլսում կայացած մրցումներում իր առաջին հաղթանակը տարավ։ Բացի այդ, մասնակցեց Օբերհոֆում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որտեղ մենապայքարում նվաճեց արծաթե մեդալ և 4-րդ տեղն զբաղեցրեց փոխանցումասահքում[6]։

2017 թվականի նոյեմբերի 18-ին նա նշեց իր դեբյուտը և վաստակեց իր առաջին միավորները աշխարհի մեծահասակների գավաթի խաղարկությունում, երբ Ինսբրուկում կայացած մրցումներում 22-րդ տեղը գրավեց մենապայքարում[7]։ Նույն թվականին մասնակցեց նաև Իգլսում կայացած աշխարհի մեծահասակների առաջնությանը, որտեղ զբաղեցրեց 18-րդ տեղը[6] .

2018 թվականին Հաննան մասնակցեց Փհենչհանի օլիմպիական խաղերին, որտեղ մենասահքում նա տասնյոթերորդն էր[8]։ Այդ նույն տարվա հունվարի 14-ին նա առաջին անգամ բարձրացավ աշխարհի մեծահասակների գավաթի խաղարկության պատվո հարթակին՝ գրավելով 3-րդ տեղը Օբերհոֆում կայացած փոխանցումասահքի մրցումներում։ Այստեղ նա իր թիմակիցներ Ռայնհարդ Էգերի, Պետեր Պենցի և Գեորգ Ֆիշլերի հետ պարտվեց միայն Գերմանիայի և Լատվիայի թիմերին[9]։ 2019 թվականի հունվարի 5-ին աշխարհի գավաթի խաղարկության՝ Քյոնիգսզեում կայացած մրցափուլի մենասահքի մրցումներում զբաղեցրեց 3-րդ տեղը[10]՝ զիջելով միայն գերմանուհի Ջուլիա Տաուբիցին և ամերիկուհի Ամար Բրիչերին[11]։ Այդ նույն տարում Վինթերբերգում անցկացված աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 14-րդ տեղը սպրինտ մրցաձևում, 17-րդը՝ մենասահքում, ինչպես նաև արծաթե մեդալ նվաճեց փոխանցումասահքում՝ իր թիմակիցներ Ռայնհարդ Էգերի, Թոմաս Ստյուի և Լորենց Կոլերի հետ ու պատվո հարթակ բարձրացավ Ռուսաստանի և Գերմանիայի թիմերի ընկերակցությամբ[12]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիական խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Մրցավայրը 1-տեղանոց սահն. Փոխանցումասահք
2018 թ Փհենչհան 17.
2022 թ Պեկին 5. -

Աշխարհի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Մրցավայրը 1-տեղանոց սահն. 1-տեղանոց սահն., սպրինտ Փոխանցումասահք
2017թ Իգլս 18. 20. (ք)
2019թ Վինթերբերգ 17. 14. 2.
2020 թ Սոչի - - -
2021 թ. Շյոնաու ամ Քյոնիգսզե 14. 12. -
2023 թ. Օբերհոֆ 9. dsq(q) -
2024 թ Ալտենբերգ 10. 11. -

Եվրոպայի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Մրցավայրը 1-տեղանոց սահն. Փոխանցումասահք
2020 թ. Լիլեհամմեր 21. -
2021 թ. Սիգուլդա ք -
2022 թ. Սենթ Մորից 17. -
2023 թ. Սիգուլդա - -
2024 թ. Իգլս 7. -

Աշխարհի գավաթի խաղարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաված տեղերն ընդհանուր դասակարգման մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցաշրջանը Գրաված տեղը
2016/2017 թթ. 54.
2017/2018 թթ. 31.
2018/2019 թթ. 31.
2019/2020 թթ. 27.
2020/2021 թթ. 12.
2021/2022 թթ. 8.
2022/2023 թթ. 14.
2023/2024 թթ. 11.

Աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում գրաված պոդիումային տեղերը` անհատական

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023/2024 մրցաշրջանի վերջի դրությամբ

Հ/հ Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Գրաված տեղը
1. 05/01/2019 Գերմանիա Գերմանիա, Շյոնաու ամ Քյոնիգսզե 1-տեղանոց սահն. 3
2. 06/01/2023 Գերմանիա Գերմանիա, Վինթերբերգ 1-տեղանոց սահն. 3

Աշխարհի գավաթի խաղարկության մրցումներում գրաված պոդիումային տեղերը – թիմային

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023/2024 մրցաշրջանի վերջի դրությամբ

Հ/հ Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Գրաված տեղը
1. 14/01/2018 Գերմանիա Գերմանիա, Օբերհոֆ փոխանցումասահք 3
2. 06/01/2019 Գերմանիա Գերմանիա, Շյոնաու ամ Քյոնիգսզե փոխանցումասահք 2
3. 07/01/2023 Գերմանիա Գերմանիա, Վինթերբերգ փոխանցումասահք 2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hannah Prock». PyeongChang2018.com. PyeongChang Organizing Committee for the 2018 Olympic & Paralympic Winter Games. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  2. Prock, Hannah. «2022 Winter Olympics». Beijing 2022 Winter Olympics. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Wie der Vater, so die Tochter: Hannah Prock rodelt olympisch» (գերմաներեն). 2018 թ․ փետրվարի 6.
  4. «The 1st Youth Olympics Winter Games». marcolympics.org (անգլերեն).
  5. «Rodler Thomas Steu kürte sich in Igls zum Junioren-Doppelweltmeister». vn.at (գերմաներեն). 2014 թ․ փետրվարի 3.
  6. 6,0 6,1 6,2 «Luge - Hannah Prock». the-sports.org (անգլերեն).
  7. «Hannah Prock». sport.de (գերմաներեն).
  8. «Women's Singles». olympic.org (անգլերեն).
  9. «Rennrodeln: Deutschland gewinnt team-staffel in Oberhof». bsd-portal.de (գերմաներեն). 2018 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 12-ին.
  10. «Geisenberger's grip on Luge World Cup slips in Konigssee snowstorm». Eurosport. 2019 թ․ հունվարի 5. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  11. «Erster Podestplatz für Hannah Prock». sport.orf.at (գերմաներեն). 2019 թ․ հունվարի 5.
  12. «Rodel-WM: Egger erobert Silber im Einsitzer». sport.orf.at (գերմաներեն). 2019 թ․ հունվարի 27.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննա Պրոկ» հոդվածին։