Հայոց պատերազմները և ռազմարվեստը
Արտաքին տեսք
Հայոց պատերազմները և ռազմարվեստը | |
---|---|
Հեղինակ | Հայկ Դեմոյան |
Տեսակ | գրքերի շարք |
Թեմա | ռազմարվեստի պատմություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակված է | Երևան |
Հրատարակման տարեթիվ | 2009 - 2013 թթ. |
Հայոց պատերազմները և ռազմարվեստը հայ ռազմարվեստի պատմության մատենաշար է, որի առաջին երկու հատորը լույս են տեսել 2009 թվականին, իսկ հաջորդ երեքը՝ 2013 թ․։ Նախատեսվում էր, որ մատենաշարը բաղկացած էր լինելու ընդհանուր 54 հատորից[1]։ Մատենաշարը ներկայացնում է հայ ռազմարվեստի, սպառազինության, նշանավոր ճակատամարտերի, և հայկական բազմադարյա ամրաշինության պատմությունը սկսած մ.թ.ա. վաղեմի ժամանակաշրջանից մինչև Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանը[1]։
Նախագծի հեղինակն ու ղեկավարն է Հայկ Դեմոյանը[2]։ Նախագիծը հայ ռազմարվեստի համակողմանի, ամբողջական և գիտական ուսումնասիրության առաջին փորձն է[3]։
Մատենաշարի հատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատորի համար | Հատորի անուն | Էջաքանակ | Հրատարակման տարի | ԳՄՍՀ | Նկար |
---|---|---|---|---|---|
1 | Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը | 64 | 2009 | 978-9939-822-00-6 | |
2 | Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը | 64 | 2009 | 978-9939-822-02-0 | |
3 | Հայ ռազմարվեստը Երվանդունիների օրոք | 80 | 2013 | 978-9939-822-32-7 | |
4 | Հայոց պատերազմները և ռազմարվեստը Տիգրան Մեծի օրոք | 172 | 2013 | 978-9939-822-34-4 | |
5 | Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության զինված ուժերը, սպառազինությունը և ռազմարվեստը | 88 | 2013 | 978-9939-822-34-1 |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հայկական ռազմարվեստի մասին մատենաշար». 2009 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Շնորհանդես. «Հայոց պատերազմները և ռազմարվեստը»». 2009 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.
- ↑ ««Հայոց պատերազմները և ռազմարվեստը»». 2009 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.