Հայաստանում հեղաշրջման ենթադրյալ փորձ 2021
Թվական | 2021 փետրվարի 25 - 2021 մարտի 28 |
---|---|
Մասն է | Հայաստանում բողոքի ցույցեր 2020−2021-ի մաս |
Վայր | Հայաստան |
Արդյունք | Հեղաշրջման փորձի ձախողում
|
Հակառակորդներ | |
Հայաստանի զինված ուժեր | Նիկոլ Փաշինյանի երկրորդ կառավարություն |
Հրամանատարներ | |
Օնիկ Գասպարյան (Գլխավոր շտաբի պետ)
Աջակիցներ Սերժ Սարգսյան | Նիկոլ Փաշինյան (վարչապետ) |
Կողմերի ուժեր | |
10.000-12.000 աջակից ցուցարարներ (Մարտի 1) | 20.000-25.000 աջակից ցուցարարներ (Մարտի 1) |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Հայաստանում հեղաշրջման ենթադրյալ փորձ 2021, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում զինված հեղաշրջման մասին պնդումն է, որն ըստ նրա՝ նախապատրասում է Հայաստանի զինված ուժերը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ընդդեմ կառավարության։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակակառավարկան ցույցեր սկսվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։
2021 թվականի փետրվարի 25-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը 40 բարձրագույն սպաների կողմից ստորագրված հայտարարություն տարածեց, որում ասվեց որ Փաշինյանը և կառավարությունը «այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում», ավելացնելով որ իրենց պահանջը կապված է մեկ օր առաջ Փաշինյանի կողմից զինված ուղերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնից ազատելու որոշման հետ[1]։ Խաչատրյանի ազատումը հետևեց իր տված հարցազրույցին, որում նա ծիծաղել էր Փաշինյանի ներկայացված (նույն շաբաթվա մեջ մի հարցազրույցում արված) պնդումների վրա, որ Հայաստանի ռուսական արտադրության 9K720 Իսկանդեր հրթիռները պիտանի չէին Ադրբեջանի դեմ պատերազմում[2]։ Փաշինյանը հարցազրույցում մասնավորապես ասել էր․ «Իսկ գուցե պատասխանե՞ն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»[3]։
Հեղաշրջման ենթադրյալ փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փաշինյանն այդ հայտարարությանը պատասխանեց այն ռազմական հեղաշրջում անվանելով և ֆեյսբուքյան ուղիղ եթերում ժողովրդին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում[4][5][6]։ Փաշինյանը նաև ստորագրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը, որը չստորագրեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը[7]։ Փետրվարի 27-ին Փաշինյանը սույն դիմումը կրկին ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։
Մարտի 28-ին Փաշինյանը հայտարարեց, որ հրաժարական կտա ապրիլին ՝ հայտարարելով, որ իր հրաժարականը հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով է[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Armenian Military Demands Government's Resignation». Azatutyun (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Armenian armed forces demand PM's resignation». JAMnews (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ ««Իսկանդեր»-ը պիտանի՞ էր, թե՞ անպիտան․ Փաշինյանի այս հայտարարությունն այսօր ամենաքննարկվողներից է». Ազատություն Ռադիոկայան. Վերցված է 15․01․2024-ին.
- ↑ Roth, Andrew (2021 թ․ փետրվարի 25). «Armenian prime minister accuses military of attempted coup». The Guardian. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Armenia PM warns of coup attempt after army seeks his resignation». Al Jazeera English. 2021 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Khojoyan, Sara (2021 թ․ փետրվարի 25). «Armenian Premier Warns of Coup as Army Tells Him to Quit». Bloomberg. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Armenian President In No Rush To Sack Army Chief». Azatutyun (անգլերեն). 2021 թ․ փետրվարի 25. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Armenia PM confirms he will step down to allow early election». Al Jazeera English. 2021 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ մարտի 28-ին.
|